Էլի Սաաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլի Սաաբ
Elie Saab in Beirut 2005.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1964(1964-07-04) (55 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան[1]
ՔաղաքացիությունFlag of Lebanon.svg Լիբանան
Մասնագիտությունձեռնարկատեր և նորաձևության դիզայներ
Կայքeliesaab.com
Elie Saab Վիքիպահեստում

Էլի Սաաբ (արաբ․՝ إيلي صعب‎‎, ծնվել է՝ 4 հուլիսի, 1964), երբեմն ճանաչվում է որպես 'ES', լիբանանցի դիզայներ: Նրա հիմնական արհեստանոցը Լիբանանում է, ունի արհեստանոցներ նաև Միլանում և Փարիզում:

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլի Սաաբը փայտավաճառի որդի է, ով մեծացրել է հինգ երեխա Դամուրում՝ հարավային ափամերձ Բեյրութի արվարձանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-ին, Սաաբը 15 աշխատողների հետ թողարկեց իր Բեյրության հիմքով նորաձևության ապրանքանիշը, երբ ինքը 18 տարեկան էր։ Սկզբում իր արհեստանոցը մասնագիտացված էր հարսանյաց ոլորտում, նա կարում էր հարսանյաց զգեստներ օգտագործելով թանկ կտորներ, ժանյակներ, մանր ասեղնագործություններ, մարգարիտներ, բյուրեղներ և մետաքսաթելեր։ Բեյրութում նա համբավ ձեռք բերեց իր թաղամասի կանանց համար զգեստներ արելով, և շուտով համբավը մեծացվեց բարձր դասի կանանց կողմից, ովքեր սկսեցին նկատել նրա ոճերը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաաբը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Քլոդինին, երբ նրա մայրը գնեց իր կարած զգեստներից մեկը։ Նրանք ամուսնացան երեք տարի հետո։ Այժմ նրանք երեք որդիների ծնողներ են, ովքեր ապրում են Ժնևում։

Սաաբն ունի երեք տուն Լիբանանում. մի հին տուն Բեյրութի Գեմմայզե տաղամասում, մի տուն Ռաբիեում և շվեյցարական տնակ Ֆաքրայում: Սեփականություններ ունի նաև Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]