Կարոլինա Էռերա
Կարոլինա Էռերա իսպ.՝ Carolina Herrera | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1939[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ և գործարար |
Ծնողներ | հայր՝ Guillermo Pacanins Acevedo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | carolinaherrera.com |
![]() |
Կարոլինա Էռերա (իսպ.՝ Carolina Herrera, հունվարի 8, 1939[1], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի-ամերիկացի դիզայներ։ Հայտնի է իր բացառիկ անհատական ոճով։ Նրա զգեստներն են կրում առաջին տիկիններ Ժակլին Օնասսիսը, Միշել Օբաման, Մելանյա Թրամփը և այլք[4][5][6][7][8]։ Նյու Յորք Թայմսը նրա զգեստները նկարագրում է «էլեգանտ և աշխարհիկ, առանց անհեթեթությունների»[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Կարոլինա Ժոզեֆինա Պականինս ի Նինո, ծնվել է 1939 թվականի հունվարի 8-ին Կարակասում, Վենեսուելա։ Հայրը՝ Գիլլերմո Պականինս Աչեվեդոն, օդային ուժերի սպա և Կարակասի նախկին կառավարիչն է եղել, մայրը Մարիա Քրիստինա Նինո Պասսիոսն էր[4][9][10][11]։ Կարոլինային նորաձևության աշխարհի հետ ծանոթացրել է տատը, ով թոռնուհուն տանում էր ցուցադրությունների և զգեստներ էր գնում Լանվինից և Դիորից։ Նա ասել է,- "Աչքս սովոր էր միայն գեղեցիկ բաների"[12]։ 1957 թվականին Կարոլինան ամուսնանում է վենեսուելացի կալվածատեր Գիլլերմո Բերհրենս Թելլոյի հետ։ Նրանք ունենում են երկու աղջիկ՝ Մերսեդեսը և Անա Լուիզը[13][14][15]։ Ավելի ուշ նրանք ամուսնալուծվում են։ 1968 թվականին Կարակասում նա ամուսնանում է Ռեյնալդո Էռերա Գուեվարայի հետ, ով 1962 թվականին իր հոր մահից հետո ժառանգել էր Թորրե ընտանիքի 5-րդ Մարկես իսպանական տիտղոսը[16][17]։ Ամուսնանալով Կարոլինան ստանում է Թորրե տան Մարկեսի կին տիտղոսը, սակայն այն կրում է մինչև 1992 թվականը, քանի որ Ռեյնալդոն և Կարոլինան տղա չեն ունենում[18]։ Ամուսինը հանդիսանում է "Վենիտի Ֆեըր" (Vanity Fair) ամսագրի ծրագրերի գլխավոր խմբագիրը։ Նրանք ունեն երկու դուստր՝ Կարոլինա Ադրիանան և Պատրիսիա Քրիստինան և 6 թոռ[11][12][19]։ 2009 թվականին Կարոլինան դարձավ Միացյալ Նահանգների քաղաքացի[5]։
Կարիերա և բրենդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջերս համագործակցելով Միք և Բիանկա Ջագերների և Էնդի Վարհոլի հետ Ստուդիո 54-ում՝ Կարոլինան հայտնի դարձավ իր դրամատիկական ոճով։ Նա առաջին անգամ երևաց "Ինտերնեյշընըլ Բեսթ Դրեսդ ցանկում" 1972 թվականին, ավելի ուշ 1980 թվականին ընտրվեց "Փառքի Սրահում"[12]։ Այդ տարի Կարոլինայի ընկերուհին՝ "Վոգ" ամսագրի գլխավոր խմբագիրը առաջարկում է նրան թողարկել հագուստի հավաքածու։ Նա այդպես էլ անում է՝ արդեն ունենալով հագուստների օրինակները նախագծված Կարակասում։ Հայնտի "Պարկ Ավենյու" բուտիկը համաձայնում է ցուցադրել Կարոլինայի հագուստները։ Սկզբնական հաջողություն ունենալով՝ նա վերադառնում է Կարակաս։ Պոդյումին նրա առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1980 թվականին, որտեղ նաև ներգրավված էր ապագա սուպերմոդել Իման[12]։ Ընկերությունը հիմնվել է 1980 թվականին Նյու Յորք քաղաքում և 1981 թվականին ճանաչում է ստացել այնպիսի կարևոր հրատարակություններից, ինչպիսիք են "Ուիմինզ Ուեըր Դեյլի"(Women's Wear Daily) և "Թաթլեր" (Tatler)։ Նրա հայտնի հաճախորդներից էին Ռենե Զելվեգերը և Ժակլին Քենեդի Օնասսիսը։ Վերջինս Կարոլինային խնդրել էր նախագծել իր դստեր հարսանեկան զգեստը[12]։ 1980-ականների վերջերին իսպանական օծանելիքի ընկերություն "Պուիգը" արտոնագրում է Կարոլինա Էռերա անունը՝ ստեղծելով և շուկա ներմուծելով օծանելիքի հավաքածու։ 1995 թվականին նույն ընկերությունը ձեռք է բերում Կարոլինա Էռերա նորաձևության բիզնեսը՝ Կարոլինային նշանակելով կրեատիվ տնօրենի պաշտոնին[20]։ 2008 թվականին նրանք թողարկում են Սի Էյջ (CH ) Կարոլինա Էռերա բրենդը։ 2012 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում գործում է Սի Էյջ Կարոլինա Էռերայի 18 բուտիկ, իսկ նրա հավաքածուները հանդիպում են 104 երկրների 280 խանութներում[21]։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Կարոլինա Էռերան ստացել է "Լայֆթայմ Ըչիվմենթ" մրցանակը Ամերիկայի Նորաձևության Դիզայներների կոնսուլի կողմից[22] և 2004 թվականին "Տարվա Ուիմինսվեըր դիզայներ" մրցանակը։ Էռերան "Նյու Յորքի Էքսելենս մրցանակի Ինթերնեյշընըլ Սենթրի" մրցանակակիր է, ինչպես նաև գեղարվեստում վաստակի համար ստացել է "Իսպանիայի Ոսկե Մեդալ"։ Մեդալը շնորհել է թագավոր Դոն Խուան Կարլոս 1-ը 2002 թվականին։ 1997 թվականին ստացել է Թագուհի Սոֆիայի անվան Իսպանական Իսնտիտուտի ոսկե մեդալը[23][24]։ 2012 թվականին արժանացել է "Ֆեյշըն Գրուպ Ինթըրնեյշընըլ Սուպերսթար մրցանակին" և "Տարվա Սթայլ ըվորդս դիզայներ" մրցանակին[25][26]։ Նա յոթ անգամ հայտնվել է "Վոգ" ամսագրի շապիկին[22] 2004 թվականից հանդիսանում է "Միմի Սոու" զարդերի ընկերության բաժնետոմսերի անդամ[27]։ 2014 թվականին վաստակել է "Նորաձևության Կատարողական արվեստի համար կուտյուր կոնսուլ մրցանակը"[28]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Arnold R., Hernandez A. Herrera, Carolina // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2081140
- ↑ Alford H. P., Stegemeyer A. Who's Who in Fashion — Fairchild Fashion Media, 2014. — P. 178.
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ 4,0 4,1 «La Vanguardia Ediciones Newspaper, Jan. 22, 2013 - Subject Page - Carolina Herrera»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ 5,0 5,1 Leader Romney (սեպտեմբերի 25, 2009)։ «Carolina Herrera Makes It Official»։ Style.com։ Վերցված է փետրվարի 6, 2011
- ↑ «Vanity Fair»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-27-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ 7,0 7,1 «New York Times, January 4, 1994 - For Carolina Herrera, Tranquillity Amid Success by Bernadine Morris»։ The New York Times։ հունվարի 4, 1994
- ↑ Poggi Jeanine։ «Forbes Magazine, November 13, 2008 - Inaugural Gowns Fit for Michelle Obama»
- ↑ «Vogue Espana Biography of Carolina Herrera»
- ↑ «New York Times, Oct. 14, 1989 - Ana L. Behrens-Pacanins Is Married To Luis Paraud-Carpena, Developer»։ The New York Times։ հոկտեմբերի 14, 1989
- ↑ 11,0 11,1 «Reinaldo Herrera Weds in Caracas»։ The New York Times։ սեպտեմբերի 21, 1968
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Carolina Herrera: Portrait of a Fashion Icon, by Alexandra Kotur, Published by Assouline, 2004, from the forward by Hamish Bowles pp. 8-13
- ↑ Latinas in the United States: A Historical Encyclopaedia, Volume 1, pages 325-326
- ↑ «Ana Behrens-Pacanins Is Married To Luis Paraud-Carpena, Developer»։ The New York Times։ հոկտեմբերի 14, 1989։ Արխիվացված օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ Shapiro Harriet (մայիսի 3, 1982)։ «From Venezuela to Seventh Avenue, Carolina Herrera's Fashions Cast a Long Shadow»։ People։ Արխիվացված օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ «Gobierno De Espana, Agencia Estatal Boletin Oficial del Estado - Order 3742, Feb. 1, 1975»
- ↑ «The Independent, Mar. 6, 2010 - My Secret Life: Carolina Herrera, fashion designer, 71, by Charlotte Philby»։ London։ մարտի 6, 2010
- ↑ «Gobierno De Espana, Agencia Estatal Boletin Oficial del Estado - Order 26340, March 16, 1992»
- ↑ «Weddings/Celebrations: Patricia Herrera, Gerrit Lansing»։ The New York Times։ նոյեմբերի 24, 2002։ Արխիվացված օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ «Puig, a Spanish fashion empire that started with a lipstick»։ Modaes։ Վերցված է ապրիլի 26, 2012
- ↑ «CNN, Mar 14, 2012 - How Carolina Herrera turned being chic into big business, by Felicia Taylor»։ մարտի 14, 2012
- ↑ 22,0 22,1 «Vogue Magazine - Bio page and timeline for Carolina Herrera»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ «Madrid with Carolina Herrera»։ Travel+Leisure։ October 2005։ Արխիվացված օրիգինալից 2011-06-14-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ «Spanish Institute Gala Announcement»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-30-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ «Elle Magazine, Jul. 16, 2012 - CAROLINA HERRERA IS AN HONORARY SUPERSTAR, by Hadas Margulies»
- ↑ «WWD, Sep. 7, 2012 - Style Awards Honor Carolina Herrera, Reed Krakoff, by Rosemary Feitelberg»
- ↑ «Fashion Week Daily - Carolina Herrera joining Mimi So board»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-21-ին։ Վերցված է 2014-05-24
- ↑ Karimzadeh, Marc (փետրվարի 7, 2014)։ «The Couture Council to Honor Carolina Herrera»։ WWD։ Վերցված է փետրվարի 7, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|