Քենդիս Սվեյնփոլ
Քենդիս Սվեյնփոլ անգլ.՝ Candice Swanepoel | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1988 |
Ծննդավայր | Հարավաֆրիկյան Հանրապետություն |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Ազգություն | աֆրիկացի |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | candiceswanepoel.com |
Candice Swanepoel Վիքիպահեստում |
Քենդիս Սյուզան Սվեյնփոլ (ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 20-ին), մոդել Հարավաֆրիկյան Հանրապետությունից[1]։ Ավելի հայտնի է որպես Victoria's Secret-ի Հրեշտակ։ 2012 թվականին նա Ֆորբսի կազմած ցուցակում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը՝ ամենաշատ վաստակող մոդելների ցանկում[2][3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվեյնփոլը աշխատել է ավստրալիական, բրազիլական, մեքսիկական, հունական, իսպանական, պորտուգալական, ճապոնական և իտալական Vogue-ի համար, բրազիլական, անգլիական, գերմանական և Հարավաֆրիկյան Հանրապետություն|Հարավաֆրիկյան Հանրապետության Elle-ի համար, անգլիական, Հարավաֆրիկյան Հանրապետության, ռումինական, մեքսիկական և չինական GQ-ի համար, թուրքական, իսպանական, չեխական և արգենտինական Harper's Bazaar-ի համար և ամերիկյան i-D, Lush և Ocean Drive-ի համար[4]։ Գովազդել է Nike, Diesel, Guess, Tommy Hilfiger, Tom Ford, Prabal Gurung, Swarovski, Colcci, True Religion, Ralph Lauren, Miu Miu, Juicy Couture, և Վերսաչե ապրանքանիշները[4]։ Նա քայլել է բազմաթիվ հայտնի դիզայներների համար, որոնցից են, օրինակ՝ Թոմի Հիլֆիգեր, Dolce and Gabbana, Մայքլ Կորս, Դոնա Կարան, Giambattista Valli, Ջեյսոն Վու, Պրաբալ Գուրունգ, Rag & Bone, Oscar de la Renta, Fendi, Chanel, էլի Սաաբ, Diane von Fürstenberg, Sportmax, Բեթսեյ Ջոնսոն, Ստելա ՄկԿորտնեյ, Viktor and Rolf, Givenchy, Ջեան Պաուլ Գաուլտիեր, Քրիստիան Դիոր, Blumarine և այլն[4]։
2010 թվականին նա դարձավ Victoria's Secret-ի Հրեշտակ։ Սվայնփոլը ներկայացրել է Քարդաշյանների 2010 թվականի լողազգեստները։ Սվեյնփոլը պաշտոնապես բացել է Victoria's Secret-ի խանութը Կանադայում[5]։ 2013 թվականին նա ընտրվեց որպես Victoria's Secret-ի «Royal Fantasy Bra»-ն կրող մոդել։ 10 միլիոն արժողությամբ այդ կրծկալը ստեղծվել է Mouawad ընկերության կողմից։ Կրծկալը և իր գոտին կազմված է մոտ 4200 թանկարժեք ակնեղենից, ադամանդներից, դեղին շափյուղներով կազմված 18 կարատ ոսկիով։ "Royal Fantasy Bra"-ն ամենաթանկ կրծկալն է սկսած 2005 թվականից[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվեյփոլը ծնվել և մեծացել է Հարավաֆրիկյան Հանրապետության Մոոի Ռիվեր քաղաքում[7][8][9]։ Նա արմատներով հոլանդացի է։ 15 տարեկանում, Դուրբանի խանութներից մեկում նրան բացահայտել է մի մոդելային գործակալ[10]։ Նա սահուն կարողանում է խոսել 3 լեզուներով՝ անգլերեն, աֆրիկանս և պորտուգալերեն։ Վերջինը նրան սովորեցրել է իր ընկերը Հերման Նիկոլին, ով բրազիլացի մոդել է[11][12]։ Նրանք ժամադրվում էին, երբ Սվայնփոլը դեռ 17 տարեկան էր[13]։ Սվայնփոլի մոտիկ ընկերներից են Բեհատի Պրիսլուն, ով նույնպես Victoria's Secret-ի Հրեշտակ է և անգլիացի մոդել Ռոուզի Հանգտինգտոն Ուայթլին[8]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվեյնփոլը ակտիվորեն ներգրավված է Mother2Mother բարեգործական ծրագրին, որը նպատակ ունի ազատել աֆրիկացի մայրերին և երեխաներին ՄԻԱՎ-ից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Pronunciation: Candice Swanepoel». Forvo. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Vasilieva, Aneliya (2012 թ․ մայիսի 28). «Focus on Models: Candice Swanepoel». Fashion Style Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Solomon, Brian (2012 թ․ հունիսի 14). «The World's Highest Paid Models». Forbes. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «FMD Profile of Candice Swanepoel». Fashionmodeldirectory.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Mah, Bill (2010 թ․ հուլիսի 27). «Cosmo supermodel coming for Victoria's Secret kickoff». Edmonton Journal. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Apatoff, Alex (2013 թ․ հոկտեմբերի 16). «The Victoria's Secret Angel Wearing This Year's $10 Million Fantasy Bra Is ... (Drumroll)». People (magazine). StyleWatch (column). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Blasberg, Derek (2012 թ․ դեկտեմբերի 18). «A Candid Interview with the Impossibly Beautiful Candice». Mr. Blasberg. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 8,0 8,1 «Model Profile: Candice Swanepoel». New York. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Arthurs, Deborah (2012 թ․ հունիսի 6). «What's her Secret? Angel Candice Swanepoel is the ultimate beach babe in lingerie giant's new campaign». Daily Mail. London. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին. (Raised.)
- ↑ Govender, Devi Sankaree (presenter); First Edit (producer) (2005 թ․ մայիսի 29). «Mooiriver magic». Carte Blanche. M-Net. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «'Pretendo morar no Brasil', conta a angel Candice Swanepoel.Confira!» ['I want to live in Brazil', says the angel Candice Swanepoel. Confira!] (Portuguese). 180graus. 2011 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ WeLoveModels (2011 թ․ հունվարի 28). «Candice Swanepoel para WLM». YouTube. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «GQ Girl: Candice Swanepoel». GQ South Africa. 2010 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին. (Full article, pp. cover, 8, 66–72.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդիս Սվեյնփոլ» հոդվածին։ |
|