Ջիջի Հադիդ
Ջիջի Հադիդ Gigi Hadid | |
---|---|
![]() Հադիդը 2015 թվականի նոյեմբերին | |
Ծնվել է | ապրիլի 23, 1995 (27 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Մալիբուի ավագ դպրոց |
Մասնագիտություն | Մոդել, հեռուստատեսային դեմք |
Աշխատավայր | IMG Models |
Ծնողներ | Մուհամեդ Հադիդ (հայր) Յոլանդա Ֆոսթեր (մայր) |
Հարազատներ | Բելլա Հադիդ (քույր) Ալանա Հադիդ (քույր) Մարիել Հադիդ (քույր) Էնվար Հադիդ (եղբայր) |
Կայք | imgmodels.com/gigihadid |
![]() |
Ջելենա Նուրա Հադիդ (անգլ.՝ Jelena Noura Hadid, ապրիլի 23, 1995[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ջիջի Հադիդ (անգլ.՝ Gigi Hadid), ամերիկացի մոդել և հեռուստատեսային դեմք։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջելենա Նուրա Հադիդը ծնվել է 1995 թվականի ապրիլի 23-ին Լոս Անջելես քաղաքում, Կալիֆորնիա[2]։ Նրա հայրը Մուհամեդ Հադիդն է, իսկ մայրը՝ նախկին մոդել Յոլանդա Ֆոսթերը[3]։ Նրա ծնողների ամուսնալուծությունից հետո մայրը ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դեյվիդ Ֆոսթերի հետ[2]։ Հադիդը սովորել է Մալիբուի ավագ դպրոցում[4][5][6], որն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է զբաղվել մոդելային աշխատանքով[7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդամենը 2 տարեկան հասակում Հադիդը նկարահանվել է Baby Guess ապրանքանիշի գովազդներում[8]։ 2011 թվականին նա ստորագրեց պայմանագիր IMG Models մոդելային գործակալության հետ և դարձավ այդ գործակալության մոդելներից։ 2012 թվականին Հադիդը դարձավ Guess ապրանքանիշի դեմքը[9][10], իսկ 2014 թվականի փետրվարին Հադիդը քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում[11][12]։ 2014 թվականին նա նաև ընդգրկվեց «Sports Illustrated» ամսագրի լողազգեստ գովազդող լավագույն 12 նորեկ մոդելների ցանկում[13]։
Հադիդը հայտնվել է նաև այնպիսի ամսագրերում, որոնցից են «VMAN», «Elle», «Grazia», «Cleo», «Vogue», «Paper», «Schön!» և այլն։ Նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood», Քելվին Հարիսի «How Deep Is Your Love», Միգելի «Simplethings», Քոդի Սիմփսոնի «Surfboard», «Flower» և Զեյն Մալիկի «Pillowtalk» երգերի տեսահոլովակներում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հադիդը նախկինում հանդիպել է ավստրալիացի երգիչ Քոդի Սիմփսոնի հետ, սակայն նրանք բաժանվել են 2015 թվականի մայիսին[14]։ Նույն տարում նա սկսեց հանդիպել երգիչ Ջո Ջոնասի հետ[15], սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվեցին[16]։ 2015 թվականի նոյեմբերից հանդիպում է բրիտանացի երգիչ Զեյն Մալիկի հետ[17]։2020 ապրիլին զույգը հայտնեց,որ իրենց առաջնեկին են սպասում,իսկ սույն թվականի սեպտեմբերի 24 ին հայտնի դարձավ,որը զույգը աղջիկ է ունեցել։
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2015 | Fashion Los Angeles Awards[18][19] | Տարվա մոդել | Հաղթանակ |
2015 | Teen Choice Awards[20] | Լավագույն մոդել | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 «My Beautiful Family»։ Yolanda.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-01-ին։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Gigi Hadid Opens Our Eyes to the Israeli-Palestinian Conflict»։ GlamMonitor.com (Golden Heart Communications)։ Սեպտեմբերի 18, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-05-ին։ Վերցված է 2015-09-28
- ↑ «Interview: Gigi Hadid, Guess Girl»։ Kymberly Marciano Photography։ Հուլիսի 18, 2013։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Gigi Hadid's Volleyball Stats»։ Max Preps։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Do You Know Who Gigi Hadid Is?»։ Vanity Fair։ Փետրվարի 10, 2014։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Where Does Gigi, Yolanda Foster’s Daughter, Go to College?»։ Wet Paint։ Փետրվարի 17, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-07-ին։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Why Model Gigi Hadid is Being Called the Next Kate Upton»։ Style Caster։ Փետրվարի 14, 2014։ Վերցված է Հունիսի 5, 2014
- ↑ «Do You Know Who Gigi Hadid is»։ Vanity Fair։ Փետրվարի 10, 2014։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Watch Gigi Hadid Walk the Catwalk During New York Fashion Week»։ E! Online։ Փետրվարի 12, 2014։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Introducing Gigi Hadid, NYFW's Breakout Model of the Season»։ Wetpaint (Viggle)։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-26-ին։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Gigi Hadid Walks The Runways of NY Fashion Week. Plus, Kristen Doute Writing A Memoir!»։ Reality Tea։ Փետրվարի 10, 2014։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Gigi Hadid is named one of 12 rookies in Sports Illustrated's annual issue.»։ Bravo TV։ Փետրվարի 4, 2014։ Վերցված է Ապրիլի 5, 2014
- ↑ «Cody Simpson and Gigi Hadid Officially Break Up»։ Մայիսի 9, 2015։ Արխիվացված օրիգինալից 2015-08-10-ին։ Վերցված է Օգոստոսի 10, 2015
- ↑ «Gigi Hadid and Joe Jonas Proudly Flaunt Their New Celebrity Nickname: 'G.I. Joe'»։ People (Time Inc.)։ Հուլիսի 23, 2015։ Վերցված է Օգոստոսի 10, 2015
- ↑ «Joe Jonas And Gigi Hadid Break Up»։ MTV
- ↑ «It's Official! Gigi Hadid and Zayn Malik Step Out Holding Hands, Confirm They're Dating»։ Նոյեմբերի 30, 2015
- ↑ «Gigi Hadid Signs With Maybelline, Nabs Model Of The Year Award»։ Daily Front Row։ Հունվարի 14, 2015
- ↑ «‘It’ girl Gigi Hadid nabs model of the year award»։ www.pagesix.com։ Հունվարի 8, 2015
- ↑ «Wave 2 Nominees»։ FOX։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-09-ին։ Վերցված է 2015-11-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջիջի Հադիդ Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայք Archived 2015-09-18 at the Wayback Machine.
|