Jump to content

Balmain

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Balmain
Изображение логотипа
Տեսակնորաձևության տուն և կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրված1945
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Անվանված էՊիեռ Բալմեն
Վերադաս կազմակերպությունMayhoola for Investments?
ՀիմնադիրՊիեռ Բալմեն
Կայքbalmain.com(ֆր.)

Pierre Balmain S.A., առևտրային անվանում Balmain (Բալմեն), բարձրագույն նորաձևության ֆրանսիական տուն, որը հիմնել է մոդելավորող Պիեռ Բալմենը 1945 թվականին Փարիզում։ 2005 թվականից սկսած անվանումը կրճատվել է՝ Balmain։

Սկսած 1987 թվականից այդ անվամբ (2001 թվականից որպես՝ Balmain) Swatch Group շվեյցարական կոնցեռնը թողարկում է շվեյցարական ձեռքի ժամացույց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականից ֆրանսիացի կուտյույրե Պիեռ Բալմենը հիմնեց իր առաջին բուտիկը Փարիզում։ Նրա բարձրագույն նորաձևության տան հաճախորդների թվում էին Վիվիեն Լին, Ժան Պոլ Բելմոնդոն, Քեթրին Հեփբըրնը, Մառլեն Դիտրիխը, Բրիժիտ Բարդոն, Սոֆի Լորենը, Ջենիֆեր Ջոնսը։ Կազմակերպությունը 1970-ական թվականներին սկսեց օծանելիքների և աքսեսուարների արտադրությունը։

1993-2002 թվականներին նորաձևության տան ղեկավարությունը ստանձնեց ամերիկացի ոճաբան Օսկար դե լա Ռենտան։ Գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Պիեռ Բալմենը դադարեց մասնակցել բարձր նորաձեւության ցուցադրություններին։

Ոճաբան Քրիստոֆ Դեկարնինը դարձավ նորաձևության տան տնօրենը 2005 թվականին։ Աշխատելով իր առաջին հավաքածուի վրա՝ նա որոշում ընդունեց վերանվանել բրենդը Balmain ավելի հեշտ արատասանելու համար։

2011 թվականին Օլիվիե Ռուստենը, որ 2009 թվականից աշխատում էր որպես Դեկարնինի օգնական, նշանակվեց տան գլխավոր դիզայներ։ Դիզայների խոստովանությամբ՝ նա սիրում է գլամուրը։ Balmain-ի ոճի նրա մեկնաբանությունը բնութագրվում է շողշողացող զարդարանքով, փետուրների առատությամբ, բարդ ասեղնագործությամբ՝ օգտագործելով մարգարիտներ, ուլունքներ և թելեր, ինչպես նաև ոսկյա և արծաթյա թելերով ռելիեֆ ասեղնագործություն։ 2012 թվականի աշնանային հավաքածուն ոգեշնչված է Կարլ Ֆաբերժեի աշխատանքներով։

Ռուստենը աշխատել է պարուսույց Սեբաստյան Բերտոյի «Վերածնունդ» բալետի համար զգեստներ ստեղծելու վրա, որի պրեմիերան տեղի է ունեցել Փարիզի ազգային օպերայում 2017 թվականի հունիսի 13-ին[1]։

2018 թվականի ամռանը նորաձևության տան «դեմքը» դարձավ դերասանուհի Միլա Յովովիչը։ Այդ ժամանակ պարող Սերգեյ Պոլունինը և Դաֆնա Գինեսը ներգրավված էին աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավում։

2018 թվականին Օլիվիե Ռուստենը որոշեց, որ Balmain-ը պետք է կրկին վերադառնա մեծագույն մոդայի աշխարհ։Նրա առաջին բարձր նորաձևության հավաքածուն՝ գարուն-ամառ 2019, ներկայացվել է Փարիզում 2019 թվականի հունվարին[2]։

Ժամացույցի ապրանքանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին շվեյցարական Swatch Group ընկերությունը ձեռք բերեց ժամացույցների արտադրության և տարածման բացառիկ իրավունք Pierre Balmain ապրանքանիշի ներքո։ 1995 թվականին այն գնեց ժամացույցի ֆիրմային անվան բոլոր իրավունքները[3]։

1998 թվականին Pierre Balmain կազմակերպությունը սկսեց առաջին կանացի նրբագեղ սերիական քրոնոգրաֆի արտադրությունը, իսկ մեկ տարի անց նաև առաջին անգամ արտադրեց առաջին տիտանի ուղղանկյուն քրոնոգրաֆները։ 2000 թվականին թողարկվեց մի մոդել, որի վրա թաքնված էր փայլեցված պողպատե հայելի, որը թաքնված էր ժամացույցի պատյանում։ 2001 թվականին ապրանքանիշի դիզայներները Բազելում կայացած ցուցահանդեսում ներկայացրել են աշխարհում առաջին ժամացույցը կատվի աչքի տեսքով ։

2001 թվականից սկսած ապրանքանիշի անվանումը կրճատվեց, և ժամացույցները սկսեցին արտադրվել Balmain անունով։

Ապրանքանիշի պաշտոնական դեմքը «Միսս Շվեյցարիա 2007» Ամանդա Ամմանն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Первая примерка: Костюмы Balmain для танцоров Парижской оперы». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  2. «Оливье Рустен о кутюрной коллекции Balmain весна-лето 2019». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  3. «История марки Balmain». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]