Սերգեյ Պոլունին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Պոլունին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԽերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան[2]
ԿրթությունԱրքայական բալետի դպրոց (2007)
Ազդվել էԻգոր Զելենսկի
Մասնագիտությունբալետի պարող, դերասան և մոդել
ԱշխատավայրՄեծ Բրիտանիայի Թագավորական բալետ
 Sergei Polunin Վիքիպահեստում

Սերգեյ Վլադիմիրի Պոլունին, (նոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1], Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ) - ուկրաինական, հետագայում` ռուսական բալետի արտիստ։ Լոնդոնի Թագավորական բալետի մենապարող (2007-2012, 2012-2013 խաղաշրջանում՝ հրավիրված մենապարող[3]): Մեծ Բրիտանիայից հեռանալուց հետո մենապարող եղել է Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի երաժշտական թատրոնում (2012–2016), հրավիրված մենապարող՝ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում (2012–2016), Բավարիայի պետական բալետի թատրոնում(2016 թվականից)։ 2019 թվականի օգոստոսի 12-ին նշանակվել է Սևաստոպոլի խորեոգրաֆիայի ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Պոլունինը ծնվել է Խերսոնում՝ Գալինայի և Վլադիմիր Պոլունինի ընտանիքում։ Չորս տարեկանից սկսել է զբաղվել մարմնամարզությամբ։ Այդ տարիքից, նպատակ ունենալով նվաճել օլիմպիական ոսկե մեդալ, նա մարզվել է օարական վեց ժամ[4]։ Ութ տարեկանում թողնելով մարմնամարզությունը սկսել է հաճախել Խերսոնի «Յուվենթա» պարի դպրոց, ինը տարեկանում ընդունվել է Կիևի խորեոգրաֆիայի դպրոց։

2002 թվականին Սերժ Լիֆարի միջազգային մրցույթում մրցանակ շահելուց հետո, հաջորդ տարի՝ տասներեք տարեկանում, «Ռուդոլֆ Նուրիեևի» հիմնադրամի աջակցությամբ, տեղափոխվեց Լոնդոն՝ սովորելու Թագավորական բալետի դպրոցում[5]։ 2006 թվականին նա մասնակցեց «Լոզանի մրցանակ» մրցույթին՝ դառնալով մրցանակակիր։ Ուսումնառության ավարտին՝ 17 տարեկանում ընդունվեց Լոնդոնի Թագավորական բալետի թատերախումբ։ Երկու տարի անց՝ 19 տարեկանում, նա դարձավ թատերախմբի պատմության մեջ ամենաերիտասարդ մենապարողը։

Նա բազմիցս է հայտնվել սկանդալների կենտրոնում, որոշ ժամանակ կախվածություն է ունեցել կոկաինից։ Լոնդոնում նրան տվել են բալետի «սարսափելի երեխա» և «վատ տղա» մականունները։

22 տարեկանում նա թողեց Լոնդոնը և մեկնեց Ռուսաստան, որտեղ 2012 թվականի ամռանը երկու ռուսական թատրոնների բալետային թատերախմբերի գեղարվեստական ղեկավար Իգոր Զելենսկու հրավերով դարձավ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի մենապարող և միաժամանակ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի մշտական հրավիրվող մենապարող[6][7]։ 2016 թվականին Զելենսկու հրավերով դարձավ «Բավարիայի պետական բալետի թատրոնի» (Մյունխեն) հրավիրվող մենապարող։

2017 թվականին նա ստացել է Սերբիայի քաղաքացիություն[8]։

2018 թվականի նոյեմբերի 30-ին Պոլունինը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիության ընդունման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը սատարելու մասին[9]։ Արդեն իր մարմնի վրա ունենալով բազմաթիվ սպիներ և դաջվածքներ (ներառյալ սվաստիկա և ուկրաինական եռաժանի), նա կրծքավանդակի կենտրոնում ավելացրեց նաև Պուտինի դիմանկարը։

2018 թվականին նա մասնակցեց «Balmain» նորաձևության տան գովազդային արշավին։

2019 թվականի հունվարին Պոլունինը Փարիզի օպերայում պետք է պարեր «Կարապի լիճ» ներկայացման մեջ, սակայն նրա ինստագրամային մի շարք հայտարարությունները, որոնք թատերական քննադատների կողմից թարգմանվեցին և հրապարակվեցին բալետային ամսագրում, սկանդալ առաջացրեցին Արևմուտքում, և թատերախմբի ռեժիսոր Օրելի Դյուպոն հրաժարվեց համագործակցել արտիստի հետ՝ վկայակոչելով, որ նրա տեսակետները «հակասում են թատրոնի արժեքներին»[10][11][12]։

2019 թվականի օգոստոսի 12-ից հանդիսացել է Սևաստոպոլի խորեոգրաֆիայի ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մինչև ռեկտորի ընտրություններ[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Պոլունինը 2016 թվականից մինչև 2017 թվականը հանդիպել է բալերիտի պարուհի Նատալյա Օսիպովայի հետ։ 2019 թվականից ընկերություն է անում գեղասահորդ Ելենա Իլյինիխի հետ։ 2020 թվականի հունվարի նրանք տղա ունեցան[14]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Թագավորական բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի երաժշտական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարիայի պետական բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 — «Արտեկ» պարային մրցույթի մրցանակակիր
  • 2002 — «Բալետի երիտասարդություն» մրցույթի մրցանակակիր
  • 2002 — Կիևի Սերժ Լիֆարի անվան բալետի միջազգային մրցույթի մրցանակակիր
  • 2006 — Շվեցարիայի «Լոզանի մրցանակ» մրցույթի «հանդիսատեսի համակրանք» մրցանակ և կրթաթոշակ
  • 2006 — Նյու Յորքի «Youth America Grand Prix» բալետային մրցույթի հաղթող
  • 2006 — Կիևի Սերժ Լիֆարի անվան բալետի միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր
  • 2007 — Մեծ Բրիտանիայի «Տարվա լավագույն պարող» կոչում
  • 2010 — «Critics' Circle National Dance Awards» Մեծ Բրիտանիայի ազգային մրցանակաբաշխության «Լավագույն խոստումնալից պարող» մրցանակ
  • 2011 — «Critics' Circle National Dance Awards» Մեծ Բրիտանիայի ազգային մրցանակաբաշխության «Լավագույն դասական պարող»
  • 2012 — «Культура» հեռուստաալիքի «Большой балет» մրցույթի «Լավագույն պարող» մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://www.lapresse.ca/arts/spectacles-et-theatre/danse/201811/30/01-5206261-la-star-du-ballet-serguei-polounine-prend-la-nationalite-russe.php
  3. «Artists < The Royal Ballet - Royal Opera House». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Сергей Полунин: «Нам всем в жизни нужно больше танца — он освобождает и снимает телесные зажимы»». Собака.ru.
  5. «Сергей Полунин: «В России работать интереснее» | Вести Сегодня». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Sergei Polunin leaves The Royal Ballet < News - Royal Opera House». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  7. «Сергей Полунин». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Serbia grants citizenship to actor Ralph Fiennes». Reuters. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  9. «Сергей Полунин получил российское гражданство». Esquire. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. Танцовщика Сергея Полунина не взяли на роль в Парижской опере из-за постов в инстаграме.
  11. «Плохиш из мира балета»: почему Парижская опера прекратила сотрудничество с Сергеем Полуниным // RT, 15 января 2019
  12. Парижская опера отказалась от украинского танцора с татуировкой Путина // Lenta.ru, 15 января 2019
  13. «Минкультуры России назначило Сергея Полунина исполняющим обязанности ректора Севастопольской академии хореографии / Минкульт России, 9 августа 2019». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  14. «Сергей Полунин и Елена Ильиных дали большое интервью российскому HELLO! о рождении сына».