Օլիվիե Ռուստեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլիվիե Ռուստեն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1985(1985-09-13)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԲորդո
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունEsmod?
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Olivier Rousteing Վիքիպահեստում

Օլիվիե Ռուստեն (ֆր.՝ Olivier Rousteing, սեպտեմբերի 13, 1985(1985-09-13)[1], Բորդո), նորաձևության ֆրանսիացի դիզայներ, 2011 թվականից Balmain նորաձևության տան գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիվիեի վաղ մանկությունն անցել է մանկատանը։ 1986 թվականին երիտասարդ զույգը նրան որդեգրել է։ Իր ծնողներին Օլիվիենն նկարագրում է որպես «ամեն նորի նկատմամբ բաց մարդկանց»։ Նա տրվել է պետական նախնական դպրոց, հետագայում սովորել է մասնավոր դպրոցում։ Ընտանիքը բավականին ունևոր էր[2]։ Ռուստենի հայրը ուզում էր, որ նա մամաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների թեքումով գնա, դրա համար էլ չնայած մասնագիտության հետագա ընտրությանը, Օլիվիեն լավ գիտելիքներ ունի այս ոլորտներում։ Նորաձևության նկատմամբ հետաքրքրությունը սկսել է ի հայտ գալ տատիկի հետ շփումից, սակայն հասակակիցները չեն ողջունել Ռուստենի նման հոբբին[2]։

2003 թվականին Օլիվիեն ավարտել է ուսումը Esmod արվեստի բարձրագույն դպրոցում, ինչից հետո աշխատանքի է ընդունվել Ռոբերտո Կավալիի նորաձևության տանը։ Դառնալով պրետ ա պորտեի կանացի գծի ստեղծագործական տնօրեն՝ նա այդ պաշտոնում աշխատել է հինգ տարի[3]։ 2009 թվականին Ռուստենը տեղափոխվել է Balmain նորաձևության տուն[4], որտեղ սերտորեն համագործակցել է Քրիստոֆ Դեկարնենի հետ։

2011 թվականի ապրիլի 26-ին 25 տարեկան հասակում զբաղեցրել է Balmain-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը[5], ինչի պատճառով շատ աշխատակիցներ լքել են նորաձևության տունը՝ համարելով, որ նա չափազանց երիտասարդ է և պատրաստ չէ իր վրա պատասխանատվություն վերցնելուն[6]։ Պաշտոնում նշանակվելու պահին Օլիվիեն եղել է համեմատաբար ոչ հայտնի դիզայներ, սակայն նա թարմ հայացք է բերել ապրանքանիշի գեղագիտություն։

Մոդելավորողը ստեղծել է կոստյումներ խորեոգրաֆ Սեբաստեն Բերտոյի «Վերածնունդ» բալետի համար, որի պրեմիերան կայացել է Փարիզի ազգային օպերա 2017 թվականի հունիսի 13-ին[7]։

2018 թվականին Ռուստենը որոշել է, որ Balmain պետք է կրկին վերադառնա բարձր նորաձևության աշխարհ։ Նրա նոր «գարուն-ամառ 2019» հավաքածուն ցուցադրվել է Փարիզում 2019 թվականի հունվարին[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստենը բացահայտ համասեռամոլ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://dirigeants.bfmtv.com/Olivier-ROUSTEING-5908053/
  2. 2,0 2,1 2,2 Weir Laura։ «Olivier Rousteing's Childhood Memories»։ Վերցված է 2018-04-22 
  3. English Vogue։ «Olivier Rousteing»։ Vogue English (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-26-ին։ Վերցված է 2018-04-21 
  4. Rebecca Voight (2011-04-26)։ «Olivier Rousteing Named New Designer at Balmain» (անգլերեն)։ T Magazine։ Վերցված է 2018-04-21 
  5. English Vogue։ «Olivier Rousteing»։ Vogue English (անգլերեն)։ Վերցված է 2018-04-21 
  6. Alux.com (2018-07-20)։ «15 Things You Didn’t Know About Olivier Rousteing»։ Վերցված է 2018-09-22 
  7. Первая примерка: Костюмы Balmain для танцоров Парижской оперы
  8. Оливье Рустен о кутюрной коллекции Balmain весна-лето 2019