Մանկատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիայի հայկական մանկատան սաները (1902)
Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի մանկատունն Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)

Մանկատուն, ծնողներից զրկված կամ նրանց հետ կապը կորցրած, պետության հոգածության և պաշտպանության կարիք ունեցող երեխաների դաստիարակության և ապահովման պետական հիմնարկ։

Մանկատները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում մանկատները գտնվում են Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության տնօրինության տակ։ Հանրապետությունում գործում են տարբեր տիպի 6 մանկատներ։

Երևանի «Մանկական տունը», որը հիմնադրվել է 1937 թվականին, նախատեսված է 0-3 տարեկան երեխաների համար։ Գավառի մանկատունը, որը հիմնադրվել է 1936 թվականին, նախատեսված է 3-18 տարեկան երեխաների համար։ Գյումրու մանկատունը հիմնվել է 1946 թվականին, 1973 թվականից նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտահարումներով և բնածին և ձեռքբերովի զարգացման արատներով 0-6 տարեկան երեխաների համար։ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը, որը հիմնադրվել է 1953 թվականին, նախատեսված է 5-18 տարեկան խոր մտավոր հետամնացությամբ տառապող երեխաների համար։ Երևանի «Զատիկ» մանկատունը (հիմնադրված 1993 թվականին)՝ նախատեսված 3-18 տարեկան և Վանաձորի մանկատունը (հիմնադրված 1997 թվականին)՝ նախատեսված 0-18 տարեկան երեխաների համար, ստեղծվել են համակարգային փոփոխությունների և սոցիալական ցնցումների հետևանքով, որոնք պատճառով բնակչության լայն զանգվածներ դարձել են աղքատ և սոցիալապես անապահով։

Մանկատները պահվում են նաև բարեգործական միջոցներով։ Մանկատան նախադպրոցական տարիքի երեխաների հետ տարվող աշխատանքը կազմակերպում է մանկապարտեզի ծրագրով։ Մանկատան դպրոցահասակ սաները սովորում են հանրակրթական դպրոցներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 536 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։