Սարա Սամպայո
Սարա Սամպայո անգլ.՝ Sara Sampaio | |
---|---|
![]() Սարա Սամպայոն 2014 թվականին | |
Ծնվել է | հուլիսի 21,1991 |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | պորտուգալացի |
Կրթություն | Լիսաբոնի համալսարան |
Մասնագիտություն | մոդել |
Sara Sampaio Վիքիպահեստում |
Սարա Սամպայո (ծնվել է հուլիսի 21–ին,1991, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի մոդել է։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամպայոն դարձավ հայտնի երբ հաղթեց Cabelos Pantene 2007 մրցույթում[1]։ Գովազդել է Axe բրենդի մարմնի սփրեյը ԱՄՆ–ում։ 2012 թվականին նա դարձավ Calzedonia բրենդի գովազդող մոդելը, որի նկարահանումները կայացան Հունաստանում և Ճամայկայում[2], և հայտնվեց պորտուգալական Vogue ամսագրի շապիկին։ Ինչպես նաև Իրինա Շեյքի հետ միասին հայտնվեց Replay–ի գարուն/ձմեռ և Ադրիանա Լիմայի հետ Blumarine–ի գարուն/ձմեռ հավաքածուների ցուցադրություններին։ 2013 թվականին հայտնվելով պորտուգալական GQ ամսագրում, նա կոչվեց որպես «աշխարհի ութերորդ հրաշալիք»։ Հայտնվել է այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են՝ GQ, Elle, Vogue, Glamour, Sports Illustrated և այլն։ 2013 թվականի նոյեմբերի 13–ին մասնակցեց Victoria's Secret–ի նորաձևության շոուին, քայլելով բրենդի մեկ այլ գծի՝PINK–ի համար[3]։ Իսկ արդեն 2015 թվականին դարձավ Victoria's Secret–ի Հրեշտակ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լավագույն կին մոդել, պորտուգալական Golden Globes նորաձևության մրցանակաբաշխություն, 2011 թվական
- Լավագույն կին մոդել, Vogue Portugal նորաձևության մրցանակաբաշխություն, 2011 թվական[4]
- Լավագույն կին մոդել, պորտուգալական Golden Globes նորաձևության մրցանակաբաշխություն, 2012 թվական
- Լավագույն կին մոդել, Vogue Portugal նորաձևության մրցանակաբաշխություն, 2012 թվական[5]
- Տարվա բացահայտված, ¡Hola! ամսագիր, 2013 թվական[6]
- Լավագույն կին մոդել, պորտուգալական Golden Globes նորաձևության մրցանակաբաշխություն, 2014 թվական
- Տարվա սկսնակ մոդել, Sports Illustrated ամսագիր, 2014 թվական
- Լավագույն կին մոդել, պորտուգալական Golden Globes նորաձևության մրցանակաբաշխություն, 2015 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Central News - Cabelo Pantene 2007»։ Centralmodels.pt։ Վերցված է հունվարի 20, 2013
- ↑ «Sara Sampaio brilha em campanha internacional!»։ Lux Magazine։ Վերցված է հունվարի 20, 2013
- ↑ Correia Stefanie (նոյեմբերի 12, 2013)։ «Sara Sampaio desfila para Victoria´s Secret»։ Vogue Portugal։ vogue.xl.pt։ Վերցված է նոյեմբերի 15, 2013
- ↑ «Fashion Awards 2011: Os vencedores»։ vogue.xl.pt։ Noticias (պորտուգալերեն)։ Cofina Media։ նոյեմբերի 4, 2011
- ↑ «Fashion Awards 2012: Os vencedores»։ vogue.xl.pt։ Noticias (պորտուգալերեն)։ Cofina Media։ նոյեմբերի 28, 2012
- ↑ «Sara Sampaio, elegida la ‘modelo revelación’ de 2013» (spanish)։ Hola.com։ նոյեմբերի 20, 2013։ Վերցված է մայիսի 6, 2015
|