Իզաբել Գուլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իզաբել Գուլար
Maria Izabel Goulart Dourado
Izabel Goulart.jpg
Ծնվել էհոկտեմբերի 23, 1984(1984-10-23)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՍան Միգել էլ Ատլո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտությունմոդել
Կայքizabelgoulart.com
Izabel Goulart Վիքիպահեստում

Մարիա Իզաբել Գուլար Դուրադո (պորտ.՝ Maria Izabel Goulart Dourado), բրազիլացի սուպերմոդել, առավել հայտնի որպես «Victoria’s Secret Angels»-ից մեկը։

Ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։ Ունի իտալական և բրազիլական արմատներ, ընտանիքը բազմանդամ է, ունի 4 եղբայր և մեկ քույր։

14 տարեկանում տեղափոխվել է Սան Պաուլո նահանգի կենտրոն, որտեղ սկսել է աշխատել մոդել։ Մասնակցել է «Oscar de la Renta», «Valentino», «Dolce and Gabbana», «Chanel», «Michael Kors», «Ralph Lauren» և «Stella McCartney» նորաձևության տների ցուցադրություններին։

Իզաբելը հայտնվել է GQ, Vogue, L’Officiel, Marie Claire և Esquire ամսագրերի շապիկին։ Դեբյուտը հանրահայտ Victoria's Secret Fashion Show-ում կայացել է 2005 թ., իսկ 2006-ին նա արդեն «Victoria's Secret»-ի «հրեշտակներից» էր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլարը սահուն տիրապետում է պորտուգալերենին, անգլերենին և ֆրանսերենին[2]։ Նա 2006 թվականին սկսել է հանդիպել գործարար Մարսելո Կոշտայի հետ[3]։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 6 տարի անց և այժմ Իզաբելը հանդիպում է գերմանացի դարպասապահ Քևին Տրապպի հետ։

Գուլարը, որի եղբայրն ունի առաջին աստիճանի դիաբետ[4], բարեգործական աշխատանքներ է կատարում, օգնում է իր հայրենի Բրազիլիայի հիվանդանոցներին գումարով, որպեսզի դիաբետով հիվանդ երեխաներին ըստ անհրաժեշտության անվճար ինսուլին տրամադրեն։ Նա նաև ակտիվ դեր ունի Մայամիի համալսարանի Դիաբետի հետազոտական ինստիտուտում (ԴՀԻ)։ 2009 թվականին Գուլարը դարձավ ԴՀԻ-ի միջազգային դեսպան և նրա դերն էր տարածելու ԴՀԻ-ի աշխատանքը իր ճամփորդությունների ընթացքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Model Behaviour: Izabel Goulart - GQ.com
  3. Izabel Goulart: "I like to come home" (11 December 2012). Revista, Issue 638. Retrieved 1 November 2013.
  4. 4,0 4,1 «Supermodel Izabel Goulart Parts With Diabetes Research Institute Foundation as International Ambassador»։ Diabetes Research Institute։ 2009-04-24։ Վերցված է 2009-12-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]