Մոնիկա Յագաչակ
Մոնիկա Յագաչակ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1994[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Պոզնան, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | gaga.pl/models_pl_12_top_21_1.html |
![]() |
Մոնիկա «Յակ» Յագաչակ (լեհ.՝ Monika "Jac" Jagaciak; հունվարի 15, 1994[1], Պոզնան, Լեհաստան), լեհ մոդել։ 2007 թվականին ստորագրել է պայմանագիր IMG Models մոդելային գործակալության հետ, որն էլ տվել է նրան «Յակ» մականունը[2]։ 2015 թվականին դարձել է Victoria's Secret–ի «տասը նոր հրեշտակներից» մեկը[3]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
(2007–08)[խմբագրել | խմբագրել կոդը]
Յագաչակի մոդելային կարիերան սկսվեց 2007 թվականին, երբ նրա քույրը համոզեց մասնակցել GAGA Models Agencyօ գործակալության Լեհաստանի առևտրի կենտրոններից մեկում կազմակերպած ազատ քասթինգին[4]։ Սակայն նրան ընտրեց IMG Models–ը 2007 թվականին և հուլիսին հայտնվեց ֆրանսիական Jalouse ամսագրի շապիկին։ 13 տարեկանում[5] մասնակցելով Hermes–ի աշուն/ձմեռ 2007 սեզոնին, նա հաղթում է մյուս 600 մասնակիցներին, չնայած դեռ սովորում էր դպրոցում։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ մինչև մրցույթին մասնակցելը նա ո՛չ Hermes–ի, ո՛չ էլ մրցույթի լուսանկարչի մասին և հավելել, որ այն օգնեց իրեն մնալ հանգիստ[6]։ Ուղևորվելով երկրից երկիր, նա 2008 թվականին գնաց Ճապոնիա և զարդարեց Elle ամսագրի շապիկը[7]։ Նույն թվականի մայիսին նա երկրորդ անգամ հայտնվեց ֆրանսիական Jalouse և հոկտեմբեր ամսին ճապոնական Harper's Bazaar և Spur ամսագրերի շապիկներին[7]։ Պլանավորած էր, որ Յագաչակը պետք է հայտնվեր ավստրալիական Vogue–ի շապիկին, սակայն ամսագրի խմբագիրը կանխեց այն՝ ասելով, որ նա դեռ փոքր է[8] and she had to sit out fashion shows due to age regulations.[6]։ Չնայած նրա այդ տարիքում մեծ հաջողությունների, որոշ քննադատներ առաջացրին տարաձայնություններ, երբ նա 14 տարեկանում մասնակցեց Ավստրալիայի նորաձևության շաբաթվան[9]։ Քննադատություններից դրդված Ավստրալիայի նորաձևության շաբաթվա կազմակերպիչները ստեղծեցին նոր կանոն, որում նշված էր, որ բոլոր 16 տարեկանից ցածր երեխաները չեն կարող մասնակցել իրենց շոուներին Սիդնեյում.[8]։ Սակայն Յագաչակը զգալով իրեն արդեն հասուն, համարում էր, որ այդ քայլը հիմարություն էր[9]։
(2009–ներկա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասելով մինչև 15 տարեկանը, նա վերջապես մասնակցեց 2009 թվականի աշուն հավաքածուների ցուցադրություններին, այնպիսի հայտնի դիզայներների համար, ինչպիսիք են Քելվին Քլայնը և Դոնա Կարանը՝ դառնալով 2009 թվականի ամենաշատ քննարկված նորեկ մոդելը[5][6]։ Նրա անցուղային քայլվածքը համարվել է հզոր․ չնայած ընկել էր Hervé Léger ցուցադրության ժամանակ, բայց միևնույն է ոտքի է կանգնել և շարունակել այն։ 2009-ից հետո մեկնել է Միլան և մասնակցել Prada–ի, Dolce & Gabbana–ի, Fendi–ի, Վերսաչեի և այլ ցուցադրություններին։ Տարիքային խնդիրների պատճառով նա չի մասնակցել Փարիզի ցուցադրություններին։ 2009 թվականի մայիսին նա հայտնվեց տասներեք ամսագրերի շապիկներին[5] և դարձավ New York Magazine–ի կազմած «Թոփ տասը մոդելներ, որոնց պետք է դիտել» ցանկում[10]։ Նա դարձավ Քելվին Քլայն ընկերության դեմքը, սակայն 2010 թվականի աշուն/ձմեռ հավաքածուին նա դադարեց լինել ընկերության դեմքը, և նրան փոխարինեց հոլանդացի մոդել Լարա Ստոունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-25-ին։ Վերցված է 2015-08-20
- ↑ Liana Satenstein (ապրիլի 28, 2015)։ «How Does It Feel to Be an Angel? Ask Victoria’s Secret’s Newest Addition, Jac Jagaciak»։ vogue.com։ Vogue։ Վերցված է ապրիլի 28, 2015
- ↑ [1]
- ↑ 5,0 5,1 5,2 Clott Sharon (մայիսի 1, 2009)։ «Meet the New Girl: Monika Jagaciak»։ New York Magazine։ Վերցված է փետրվարի 20, 2011
- ↑ 6,0 6,1 6,2 Rao Priya (օգոստոսի 25, 2009)։ «This Week's Model: Monika Jagaciak»։ W (magazine)։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին։ Վերցված է փետրվարի 20, 2011
- ↑ 7,0 7,1 «Jac - Model Profile»
- ↑ 8,0 8,1 Richard Shears Andy Dolan (ապրիլի 12, 2008)։ «14-year-old Polish model banned from catwalk in row over sexualising young girls»։ Daily Mail։ Վերցված է հունիսի 12, 2011
- ↑ 9,0 9,1 Anderson Tim (մայիսի 1, 2008)։ «Back to school for banned model Monika Jagaciak, 14»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-04-ին։ Վերցված է հունիսի 12, 2011
- ↑ Lim James (օգոստոսի 30, 2009)։ «Top Ten Models to Watch»։ New York Magazine։ Վերցված է փետրվարի 20, 2011
|