Դանիելա Պեշտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիելա Պեշտովա
չեխ․՝ Daniela Peštová
Ծնվել էհոկտեմբերի 14, 1970(1970-10-14)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրՏեպլիցե[2]
Քաղաքացիություն Չեխիա
Ազգությունչեխ
ԿրթությունGymnázium Teplice?
Մասնագիտությունմոդել
Ամուսին

Տոմասո Բուտի (1995-1998․ 1 երեխա)

Պավոլ Հաբերա (2001-ներկա․ 2 երեխա)

Դանիելա Պեշտովա (չեխ․՝ Daniela Peštová, հոկտեմբերի 14, 1970(1970-10-14)[1][2], Տեպլիցե[2]), չեխ մոդել։ Նրան հայտնաբերել է Madison Modeling Agency–ի տնօրենը։ Պեշտովան ցանկանում էր սովորել քոլեջում, սակայն մոդելային մրցույթին մասնակցելուց և հաղթելուց հետո նա մեկնում է Փարիզ և ստորագրում պայմանագիր Madison–ի հետ, որից հետո մեկնում է Նյու Յորք, որտեղ էլ սկսվում է նրա մոդելային գործունեությունը։ Հայտնի դարձավ, երբ Victoria's Secret–ը նրան ճանաչեց իր առաջին հրեշտակներից մեկը (1997–2002

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մոդելային գործունեության ընթացքում նա հայտնվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ GQ, Marie Claire, Cosmopolitan, Glamour, Elle և այլն։ Աշխատել է նաև Sports Illustrated–ի համար և հայտնել է ամսագրի շապիկին երեք անգամ՝ 1995, 2000 և 2006 թվականներին[3]։ Եղել է L'Oréal–ի և Victoria's Secret–ի մոդել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեշտովան ամուսնացավ Տոմասո Բուտիի հետ 1995 թվականին։ Սակայն նրանք բաժանվեցին 1998 թվականին։ Նրանց ամուսնության ընթացքում ունեցել են մեկ տղա՝ Յանիկ Ֆաուստոյին (ծնվել է 1996 թվականին)։

Նա ունի աղջիկ՝ Էլլան (ծնվել է հուլիսի 21–ին, 2002) և տղա՝ Փոլը (ծնվել է 2009 թվականին)՝ նրա այժմյան ամուսնուց՝ սլովակ երգիչ Պավոլ Հաբերայի հետ։

Պեշտովային կոչում են «քամելեոն», քանի որ հաճախակի փոխում է իր տեսքը[4]։ Կարողանում է ազատ խոսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն, ինչպես նաև իր մայրենի լեզվով՝ չեխերենով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «SI Swimsuit Collection: Daniela Pestova». Time Inc. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Pestova's Nickname». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.