Lamborghini Veneno

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lamborghini Veneno
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողAutomobili Lamborghini S.p.A (Volkswagen)
ԵրկիրԻտալիա
Արտադրության տարիներ2013 թվական
ՆախորդLamborghini Reventón
ԳործարաններՍանտ-Ագատա-Բոլոնեզե, Իտալիա
ՊլատֆորմLamborghini Aventador
ԴասՍուպերմեքենա
ՍեգմենտS-սեգմենտ
Դիզայն
Թափքի տիպ2
Դռների քանակ2
Քարշակ4x4
Շարժիչներ
Շարժիչ6,5 L L539 60° V12
Բնութագիր
Անիվային բազա2700 մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն5020 մմ
Լայնություն2075 մմ
Բարձրություն1165 մմ
Մասսա1450 կգ
Շուկայում
ՆմանFerrari LaFerrari, McLaren P1, Pagani Huayra, Hennessey Venom GT
Կայքaventador.com/index-eng.html
 Lamborghini Veneno Վիքիպահեստում

Lamborghini Veneno, իտալական սուպերմեքենա։ Թողարկվել է սահմանափակ թվաքանակով 2013 թվականին «Lamborghini» ընկերության կողմից։ Նախաարտադրական տարբերակը (№ 0, ցուցասրահն ավարտելուց հետո այն ուղարկվել է «Lamborghini» թանգարան) ցուցադրվել է 2013 թվականի մարտին Ժնևի ավտոսրահում՝ ի պատիվ ապրանքանիշի 50 ամյակի[1]։ Արտադրվել է ընդամենը 3 օրինակով՝ մոտ 3 միլիոն եվրո արժեքով, ընդ որում, բոլոր օրինակները վաճառված են եղել մինչ մեքենայի նորամուտը։

Ինչպես և ընկերության մյուս ավտոմեքենաները, այս մոդելը ևս իր անվանումն ստացել է ի պատիվ Վենենո մականունով ագրեսիվ ցլի (իսպաներենից թարգմանաբար նշանակում է թույն), որը 1914 թվականին Սանլուկար դե Բառամեդա քաղաքում իսպանական կորիդայում սպանել է տորեադոր Խոսե Սանչես Ռոդրիգեսին[2]։

Թափք և կախոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպերմեքենայի թափքն ամբողջությամբ պատրաստված է ուգլեպլաստիկայով, ունի շատ օդորակիչներ և հիմնված է մոնոկոկ Lamborghini Veneno-ի հիմքի վրա։ Զանգվածի ամբողջական նվազեցման արդյունքում այն 125 կգ-ով բարելավել է դիրքերը Aventador մոդելի համեմատ։ Ավտոմեքենան ներկված է մետաղյա մոխրագույնով և ի պատիվ Իտալիայի դրոշի՝ կարմիր, կանաչ և սպիտակ շերտերով[3]։ Առջևի և հետևի լապտերները Y-աձև են։

Սեղմված մետաղաձողով (push-rod) և հորիզոնական տեղադրված ամորտիզատորներով ու զսպանակներրով երկկողմնակի լայնակի լծակների վրա գտնվող անկախ կախոցն առանձնանում է նրանով, որ այն կառուցված է բաց անիվներով մեքենաների նման։ Առջևի 20 դյույմանոց և հետևի 21 դյույմանոց սկավառակները միացված են Pirelli P-Zero անվադողերին[4]։ Այլ Lamborghini-ների նման Veneno-ն ունի լիարժեք շարժակի համակարգ և կարբոնային-կերամիկական արգելակներ։

Շարժիչ և փոխանցման տուփ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած սուպերմեքենաների վրա հիբրիդային հզորության օգտագործման միտումներին՝ ընկերությունը որոշեց հավատարիմ մնալ դասական լուծմանը և օգտագործեց 6,5 լիտրանոց բենզինային մթնոլորտային շարժիչ՝ Aventador սերիական սուպերմեքենայից։ Հզորությունը ավելացվել է մինչև 750 ձիաուժ, իսկ արտանետման համակարգի օպտիմալացման և աերոդինամիկայի բարելավման արդյունքում Վենենոն 0,1 վայրկյանով ավելի արագ է, քան Aventador հիմնական մոդելը։ Զանգվածի հարաբերությունը հզորությանը կազմում է 1,93 կգ/ձիաուժ։

Ներքին հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայի ինտերիերում ևս գերիշխում է ուգլեպլաստիկան, դրանից են պատրաստված նաև շրջանակը և նստատեղերի արտաքին մակերեսը (դրանց համար պատրաստվել է հատուկ ճկուն կարբոնային նյութ՝ CarbonSkin)։

Տեսախաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենան հանդիպում է հետևյալ խաղերում․

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lamborghini Veneno: «яду мне, яду!»
  2. «Суперкар Lamborghini Veneno громко заявил о себе». Drive.ru. 5 марта 2013.
  3. Официально: Lamborghini Veneno Արխիվացված 2013-03-08 Wayback Machine
  4. Tale of the tape: McLaren P1 vs. Lamborghini Veneno vs. LaFerrari

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]