Asphalt 8: Airborne
| Asphalt 8: Airborne | |
|---|---|
| Մշակող | Gameloft |
| Հրատարակիչ | Gameloft |
| Դիստրիբյուտոր | Google Play, Microsoft Store?, App Store, Windows Phone Store? և Amazon Appstore |
| Միջերեսի լեզու | անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, բրազիլիական պորտուգալերեն, ճապոներեն, պարզեցված չինարեն, ավանդական չինարեն, կորեերեն, թուրքերեն, արաբերեն և ինդոնեզերեն |
| Սերիայի մաս | Asphalt |
| Վայր | Բրազիլիա, Իսպանիա և Տոկիո[1] |
| Թողարկման թվական | օգոստոսի 22, 2013 |
| Պլատֆորմներ | Windows Phone, Անդրոիդ, Windows, iOS, iPadOS, tvOS, մաքՕՍ և miniStation? |
| Վերջին տարբերակ | 3.4.0.12 |
| Ժանր | ավտոմոբիլային սիմուլյատոր |
| Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
| PEGI | PEGI 7[2] |
| USK | USK 6 |
| ESRB | 10+[3] |
| CERO | B (12 տարեկանից) |
| Կրիչ | թվային ներբեռնում |
| Կառավարում | թաչսքրին |
| 🌐 | gameloft.com/asphalt8/(անգլ.) |
Asphalt 8: Airborne (հայերեն՝ Asphalt 8: Թռիչքում), ավտոմոբիլային սիմուլյատոր ժանրի համակարգչային խաղ է, մշակված և թողարկված է Gameloft ընկերության կողմից 2013 թվականին, Nokia-ի սերիաների շրջանակում[4]։ Անդրոիդ և iOS հարթակների համար խաղը թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 22-ին, 2013 թվականի նոյեմբերի 13-ին Վինդոուզ 8/8.1 և Վինդոուզ Phone 8/8.1 օպերացիոն համակարգերի համար և 2014 թվականի հունվարի 15-ին BlackBerry 10-ի, ինչպես նաև 2015 թվականին Վինդոուզ 10-ի համար[5]։
Խաղընթացքի տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Asphalt 8: Airborne ունի ավելի քան 16 տարբեր վայրեր մրցարշավները կազմակերպելու համար․ Տոկիո, Նևադա, Իսլանդիա, Ֆրանսիական Գվիանա, Լոնդոն, Բարսելոնա, Ալպեր, Վենետիկ, Լազուր ափ (մինչև 2016 թվականի դեկտեմբերը տարածքը անվանվել է Մոնակո)։ 2014 թվականի մարտի թարմացման ժամանակ ավելացվել է նոր Չինական պատը, և ինչպես նաև նոր վեց երթուղիներ[6]։ 2014 թվականի օգոստոսի թարմացման ժամանակ ավելացվել է Դուբայը, և նաև չորս նոր մրցուղիներ։ Սեպտեմբերի թարմացման ժամանակ ավելացվել է Սան Դիեգոն։ 2014 թվականի ձմռանը ավելացվել է Սեկտոր 8-ը։ 2015 թվականի մարտին ավելացվել է նոր վայր՝ Տեներիֆեն, չորս նոր մայրուղիների հետ միասին։ Դեկտեմբերին ավելացվել են չորս նոր երթուղիներ մեկ ընդհանուր անվան նորքո՝ «Գոտի 51»։ Իսկ 2017 թվականի ձմռանը ավելացվել է Պատագոնիան։ 2017 թվականի աշնանը խաղընթացքի համար նախատեսված տարածներին ավելացվել է Մյունխենը։
| Գնահատականներ | |
|---|---|
| Այլալեզու հրատարակություններ | |
| Հրատարակություն | Գնահատական |
| IGN | 7.8/10 |
| 148 Apps | |
| AppSpy | 5/5 |
| Digital Spy | |
| Gamezebo | |
| MacLife | |
| Pocket Gamer | 9/10 |
| TouchArcade | |
| Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ | |
| Ագրեգատոր | Վարկանիշ |
| Metacritic | 91/100 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pages in category "Video games set in Tokyo" // Category:Video games set in Tokyo - Wikipedia
- ↑ https://pegi.info/search-pegi?q=Asphalt+8&op=Search&filter-age%5B%5D=&filter-descriptor%5B%5D=&filter-publisher=&filter-platform%5B%5D=&filter-release-year%5B%5D=&page=1&form_build_id=form-JvgDLxoHhqRofUXUard87JYUGQqM27WXVC7Mncji3fE&form_id=pegi_search_form
- ↑ Get Asphalt 8 Racing Game - Drive, Drift at Real Speed - Microsoft Store — 2011.
- ↑ «Gameloft | Asphalt 8». www.gameloft.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Mobile reviews: Asphalt 8: Airborne, more». Digital Spy (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Gameloft has updated Asphalt 8: Airborne with Twitch live streaming and a new Great Wall location(անգլ.) 21 марта 2014