Jump to content

TouchArcade

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

toucharcade.com(անգլ.)
Տեսակկայք
Լեզուանգլերեն

TouchArcade, վեբ կայք, որը նվիրված է բջջային սարքերի համար նախատեսված խաղերին, թողարկվել է 2008 թվականին[1], Արնոլդ Կիմի կողմից, ով համարվում է Apple MacRumors կայքի հեղինակը[2]։ Կայքում հիմնականում տեղադրվում են հրապարակումներ iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված խաղերի մասին։ Ինչպես նաև TouchArcade-ում հրապարակվում են ակնարկներ և նորություններ նաև այլ պլատֆորմների համար նախատեսված խաղերի մասին, այդ թվում՝ Android և Nintendo Switch։ Բացի սա, կայքում տեղադրվում են նաև փոդքասթներ[3]։

CNET կայքը TouchArcade-ին տվեց 6-րդ դիրքը խաղային բլոգնեի շարքում[4], իսկ Time ամսագիրը TouchArcade-ին ընդգրկել էր 50 ամենալավ կայքերի շարքում[3]։

2015 թվականին կայքը մեկնարկեց դրամահավաք քրաուդֆանդինգային պլատֆորմի միջոցով։ Հեղինակի խոսքերով, սա պայմանավորված էր նրանով, որ խաղերի մշակողները սկսել էին ավելի քիչ պատվիրել գովազդ կայքում, դրա փոխարեն օգտվում են հավելվածներում առկա ներքին գովազդային համակարգերից։ The Guardian-ը նշեց, որ TouchArcade-ը միակ անկախ ամսագիրը չէ, որը ունեցել է քրաուդֆանդինգի կարիք[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Eli Hodapp (2015 թ․ հունիսի 23). «TouchArcade Needs Your Help, Please Support Our Patreon». TouchArcade (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. Dan Frommer (2008 թ․ օգոստոսի 16). «Nephrologist To Mac Blogger: The Unlikely Career Path Of MacRumors' Arnold Kim». Insider (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 Harry McCracken (2011 թ․ օգոստոսի 16). «Touch Arcade». Time (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Stuart Dredge (2009 թ․ նոյեմբերի 6). «Top ten gaming blogs». CNET (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. Stuart Dredge (2015 թ․ հունիսի 24). «TouchArcade Patreon raises wider issues of online journalism economics». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]