Amazon Appstore

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amazon Appstore
Изображение логотипа
Տեսակծրագրերի խանութ
Հիմնադրված է2010
Կայքamazon.com/appstore/
 Amazon Appstore Վիքիպահեստում

Amazon Appstore, առցանց խանութ, որը նախատեսված է Android և Windows 11 օպերացիոն համակարգերի համար, մշակված է Amazon ընկերության կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանութը բացվել է 2011 թվականի մարտի 22-ին և հասանելի է գրեթե 200 երկրերում[1]։ Մշակողները վճարվում են հավելվածների վաճառքի 70% տոկոսի չափով[2]։

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Amazon ընկերությունը թողարկում է Kindle Fire պլանշետը, որում հավելվածներ ներբեռնելու համար նախատեսված էր Amazon Appstore, Google Play-ի փոխարեն[3]։

2019 թվականի հոկտեմբերի 9-ին խանութում հասանելի էր ավելի քան 487 083 հավելված[4]։

2021 թվականի հուլիսի 25-ին Microsoft ընկերությունը կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց Windows 11 օպերացիոն համակարգը, որի վրա հասանելի էին Android հավելվածները, իսկ որպես հիմնական խանութ այդ հավելվածների ներբեռնման համար ծառայում էր Amazon Appstore-ը[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Developers Can Now Distribute Apps in Nearly 200 Countries Worldwide on Amazon : Appstore Blogs». developer.amazon.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Amazon Appstore | Android | SigitArinto.com». web.archive.org. 2011 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  3. Julianne Pepitone. «Amazon unveils $199 Kindle Fire tablet and $79 e-ink Kindle». CNNMoney. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Amazon Appstore: number of available apps by quarter 2019» (անգլերեն). Statista. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Microsoft показала Windows 11. Новая ОС теперь поддерживает приложения для Android и выглядит как iOS 7 (все закругленное и красивое!)». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  6. «The 2021 Microsoft Windows Event» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.