Վինդոուզ 11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինդոուզ 11
Изображение логотипа
Win11ScreenshotMenu.png
ՏեսակՕՀ և վկայագրված ծրագրային ապահովում
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքWindows NT
Հիմք են ծառայելWindows 10
Առաջին թողարկումհոկտեմբերի 5, 2021[1]
Առկա էբազմալեզու
ԻնտերֆեյսFluent Design System?
Արտոնագիրօգտվելու համաձայնագիր
ՆախորդWindows 10
Կայքmicrosoft.com/windows/windows-11
Commons-logo.svg Microsoft Windows 11 Վիքիպահեստում

Windows 11, օպերացիոն համակարգ անհատական համակարգիչների համար, մշակված Microsoft, ընկերության կողմից, որպես Windows 10-ի փոխարինող։ Այն ներկայացվել է Microsoft-ի միջոցարման ժամանակ 2021 թվականի հուլիսի 24-ին[2]։ Թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 5-ին, Microsoft Office 2021-ի հետ միասին[3][4][5]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows 10 օպերացիոն համակարգի թողարումից հետո, Microsoft ընկերությունը հայտարարեց, որ այն կլինի վերջին տարբերակը[6][7]։ Ենթադրվում էր, որ օպերացիոն համակարգը կփոխարինվի «Windows֊ը ինչպես ծառայություն» սխեմային, և ժամանականի ընթացքում կթողարկվեն ոչ թե նոր տարբերակներ այլ, նոր հավաքածուներ և թարմացումներ։ Այն բանից հետո, որ Microsoft ընկերությունը հրապարակեց թափուր աշխատատեղերի ցանկը, որում նշված էր Windows-ի «արմատական թարմացման» մասին, ենթադրություններ ի հայտ եկան նոր տարբերակի կամ Windows-ի դիզայի փոփոխման մասին[8]։ Ենթադրվում է, որ «Sun Valley» կոդային անունով նախագիծը թարմացվեց օգտատիրոջ ինտերֆեյսային համակարգը թարմացնելու համար[9]։ 2021 թվականի հուլիսի 15-ին համացանցնում հայտնվեց տեղեկություն Windows 11-ի բետա-տարբերակի մասին, ցուցադրվեց ինտերֆեյսը, որը նման էր Windows 10X-ին, ինչպես նաև արտաքին տեսքը և Windows 11-ի ապրանքային նշանը[10]։

Microsoft Build 2021-ի ժամանակ Microsoft ընկերության գլխավոր տնօրեն՝ Սատյա Նադելլան ներկայացրեց Windows-ի հաջորդ սերունդը։ Նա հայտարարեց, որը մի քանի ամիս շարունակ աշխատել է նոր օպերացիոն համակարգի ընդլայնված տարբերակի վրա, և հայտնեց, որ շուտով տեղի կունենա պաշտոնական անոնսը[11]։ Նադելլի ելույթից մեկ շաբաթ անց Microsoft ընկերույթունը սկսեց տարածել հղղում, որով հրավիրում էր 2021 թվականի հուլիսի 24-ին կայանալիք, Windows-ին նվիրված ինչ-որ միջոցառման[12]։ Միջոցառման սկիզբը նշանակված էր արևմտյան ժամանակով 11-ին, ինչը արտասովոր էր Microsoft-ի միջոցառումների համար։ Հուլիսի 10-ին YouTube կայքում Microsoft ընկերությունը տեղադրեց 11 րոպե տևողությամբ տեսահոլովակ՝ Windows օպերացիոն համակարգի մեկնարկային ձայնով, որը կարելի է ընդունել որպես հղղում նոր օպերացիոն համակարգի թվին[13][14]։

Հուլիսի 21-ին Microsoft ընկերությունը աջակցության փաստաթղթերում պատահաբար բացահայտեց, որ աշխատանքներ է կատարվում Windows 11 օպերացիոն համակարգի վրա[15]։

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Windows 11-ի պաշտոնական ցուցադրումը։ Միջոցառումը սկսվեց Նյու Յորքի ժամանակով ժամը 11։00-ին։

2021 թվականի հոկտեմբերի 5-ին թողարկվեց նոր օպերացիոն համակարգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Warren T. Microsoft will release Windows 11 on October 5th: Windows 11 will be offered as a free upgrade // The Verge — 2021.
  2. «Представлена Windows 11» (ռուսերեն)։ Вести.Ру։ 2021-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-05-ին։ Վերցված է 2021-10-05 
  3. Tom Warren (2021-06-28)։ «Microsoft keeps hinting at an October release for Windows 11»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին։ Վերցված է 2021-06-28 
  4. «Upgrade to the New Windows 11 OS | Microsoft»։ Windows (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին։ Վերցված է 2021-06-24 
  5. Сэм Спейд (2021-08-31)։ «Windows 11 выйдет 4 октября. Владельцы Windows 10 смогут обновить систему бесплатно — Железо на DTF»։ DTF։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-31-ին։ Վերցված է 2021-08-31 
  6. «Windows forever: Windows 10 builds will continue even after Microsoft ships it»։ PCWorld (անգլերեն)։ 2015-04-30։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-02-ին։ Վերցված է 2021-06-16 
  7. «Windows 10 Takes Its Place as Microsoft's 'Forever OS' -- Redmondmag.com»։ Redmondmag (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-09-ին։ Վերցված է 2021-06-16 
  8. Warren Tom (2021-01-04)։ «Microsoft planning ‘sweeping visual rejuvenation of Windows’»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-10-ին։ Վերցված է 2021-06-16 
  9. «Everything we know about Windows' big Sun Valley release so far»։ Windows Central։ 2021-06-03։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-09-ին։ Վերցված է 2021-06-16 
  10. «Windows 11 Build Leaks, Shows a New Desktop UI, Start Menu, and More»։ reviewgeek։ June 15, 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-16-ին։ Վերցված է 2021-06-16 
  11. «Satya Nadella teases major updates coming soon to Windows during Build 2021 keynote»։ Windows Central։ May 25, 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-05-ին։ Վերցված է 2021-06-16 
  12. «Microsoft Windows Event - Watch the June 24 LIVE stream»։ Microsoft։ June 2, 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-16-ին։ Վերցված է 2021-06-16 
  13. «Windows Startup Sounds – Slo-fi Remix»։ YouTube։ Microsoft։ June 10, 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-12-ին։ Վերցված է 2021-06-16 
  14. «Microsoft teases new Windows 11 startup sound with 11-minute video»։ The Verge։ June 10, 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-12-ին։ Վերցված է 2021-06-16 
  15. Mayank Parmar (2021-06-20)։ «Windows 11 confirmed in a new Microsoft support document»։ Windows Latest (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-20-ին։ Վերցված է 2021-06-21