Pocket Gamer

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

pocketgamer.com(անգլ.)
Տեսակլրատվական կայք համակարգչային խաղերի մասին
Լեզուանգլերեն
Բացված2005

Pocket Gamer, կայք, որը նվիրված է բջջային սարքավորումների համար նախատեսված խաղերին։ Թողարկվել է 2006 թվականին և պատկանում է Steel Media Ltd բրիտանական ընկերությանը[1]։ Կայքը հրապարակում է բջջային սարքավորումների համար նախատեսված խաղերի մասին ակնարկներ, ինչպես նաև ամեն տարի շնորհում է Pocket Gamer Awards մրցանակը[2]։ Բացի հիմնական կայքից, Pocket Gamer-ը ստեղծել է կայք PocketGamer.biz, որը նախատեսված է բջջային սարքավորումների համար խաղեր մշակողներին և կազմակերպում է Եվրոպայում ամենամեծ կոնֆերանսները՝ Pocket Gamer Connects, նվիրված բջջային խաղերի արտադրույթյանը[3][4]։

2008 թվականին համագործակցելով O2, T-Mobile և Vodafone ընկերությունների հետ, սկսեց հրապարակել Pocket Gamer ամսագիրը, որը վաճավեց ավելի քան 500 000 օրինակով[5]։ 2010 թվականին մեկ ամսվա ընթացքում ամսագիրը հրապարակեց 2 համար, որը շնորհիվ կարողացավ ապահովել 150 000 օրինակի վաճառք[6]։

2008 թվականին մեկներկեց կայքի ֆրանսիական տարբերակը PocketGamer.fr։ 2010 թվականին ֆրանսիական տարբերակը միավորվեց Ֆրանսիայում առաջատար JMobil կայքի հետ։ Այս համագործակցությունը թողարկվեց PocketGamer.fr բրենդի ներքո, իսկ JMobil-ի հիմնադիր և նախկին խմբագիր Ջուլեն Ռոյը դարձավ Pocket Gamer-ի ֆրանսիական մասնաճյուղի տնօրենը, ով բացի հիմական կայքի համար, խմբագրումներ էր կատարում նաև Mobiles Magazine և IG Magazine ամսագրերի համար[7]։

Բրիտանական The Guardian պարբերականը Pocket Gamer կայքը ընդգրկեց «100 կարևորգույն կայքեր»-ի ցանկում, և անվանեց այն լավագույն կայքը բջջային գեյմինգի ոլորտում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jon Jordan (2014 թ․ մարտի 25). «Game journalism and my part in its decline». PocketGamer.biz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  2. Chris Holt. «Firemint Wins Four Pocket Gamer Awards». PC World (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  3. «About us». PocketGamer.biz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  4. «Pocket Gamer Connects». Develop Converence (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  5. Chris James (2008 թ․ մայիսի 21). «Pocket Gamer magazine launches with 500,000 print-run in all O2 stores». Pocket Gamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  6. «Pocket Gamer named one of the 'best sites for gamers' by The Sunday Times». Gamasutra (անգլերեն). 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  7. «PocketGamer.fr. Steel Media's French wing merges with fellow mobile gaming site JmobiL». GamesIndustry.biz (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «The 100 essential websites». The Guardian (անգլերեն). 2009 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.