Hennessey Venom GT

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hennessey Venom GT
Hennessy Venom GT - Flickr - Supermac1961.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակ ավտոմեքենայի մոդել
Արտադրող Hennessey PerformanceEngineering
Երկիր ԱՄՆ
Արտադրության տարիներ 2010 թվականից
Պլատֆորմ Lotus Elise, Lotus Exige
Դաս Սուպերմեքենաներ
Դիզայն
Քարշակ 4x2
Շարժիշներ
Շարժիչ 7,0լ 2տուրբինային V8
Բնութագիր
Անիվային բազա 2800մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն 4655մմ
Լայնություն 1960մմ
Բարձրություն 1135մմ
Մասսա 1218կգ
Շուկայում
Նման Bugatti Veyron, Koenigsegg Agera R, SSC Tuatara, Mclaren P1
Hennessey Venom GT Վիքիպահեստում

Hennessey Venom GT-սպորտային ավտոմեքենա թողարկված ամերիկյան Hennessey Performance Engineering թյունինգային ընկերության կողմից Lotus Exige-ի հիման վրա, որպես շարժիչ ընտրելով Chevrolet Corvette Z06-ի շարժիչը (GM LS7)։

Մոդելները[խմբագրել | խմբագրել կոդը]

Venom GT Spyder[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերին և այլ մոդելներից առանձնանում էր շարժական տանիքով։

Venom GT «World’s Fastest Edition» (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելը թողարկվել է 2014 թվականի փետրվարին գրանցված արագության ռեկորդի պատվին։ Թողարկվել է ընդամենը 3 օրինակ։ Ելային մոդելից տարբերությունը կայանում է գույնի մեջ։

Venom F5[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մոդելը ընկերությունը նախատեսում է պաշտոնապես ներկայացնել 2015 թվականին։ Վաճառքը կսկսվի 2016 թվականից։ Նախատեսվում է, որ այն կարող է հասնել մինչև 466 կմ/ժ արագության։ Մոդելի անվանումը կստանա F5 նախածանցը։ Ավտոմեքենան կստանա 7 լիտրանոց V8 երկու տուրբինային շարժիչ։ Հզորությունը կավելացվի 1244-ից մինչև 1400 ձիաուժ։

Ռեկորդները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականի հունվարի 21-ին մեքենան հայտնվեց Գինես ռեկորդների գրքում։ 300 կմ/ժ արագությանը հասնելով 14,53 վայրկյանում շրջանցեց Koenigsegg Agera R-ի սահմանած նախկին ռեկորդը(14,53 վայրկյան)։ Սակայն մեքենայի փորձարկման ժամանակ, երբ մեքենան 370կմ/ժ-ին հասել է 19,96 վայրկյանում, 300 կմ/ժ արագությանը հասել է ընդամենը 13,48 վայրկյանում։
  • 2013 թվականի փետրվարի 9-ին մեքենան հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաարագ սերիական մեքենան(427,6 կմ/ժ), չնայած մեքենան մի քան կմ/ժ-ով զիչում էր Bugatti Veyron 16.4 Super Sport-ին։ Բայց Bugatti Veyron 16.4 Super Sport-ի վրա կիրառված արագության սահմանափակիչները թույլ չեն տալիս մեքենային գերազանցել 415կմ/ժ-ը։
  • 2014 թվականի փետրվարի 14-ին մեքենան սահմանեց ոչ պաշտոնական ռեկորդ, որպես ամենաարագ մեքենա հասնելով մինչև 435,31կմ/ժ արագության։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]