SSC Tuatara

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
SSC Tuatara
SSC Tuatara by J.Smith831 - 002.jpg
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողSSC North America
ԵրկիրԱՄՆ
Ուրիշ անուն(ներ)SSC Ultimate Aero TT 2
Արտադրության տարիներ2014-ից մինչ հիմա
ՆախորդSSC Aero?
ԳործարաններSSC Nort America (Վեստ-Ռիչլենդ, ԱՄՆ)
ԴասՍուպերմեքենա
ՍեգմենտS-սեգմենտ
Դիզայն
Ակնային ֆորմուլա4x2
Շարժիշներ
ՇարժիչSSC Designed Billet Aluminum V8 Block
Բնութագիր
Անիվային բազա2667 մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4430 մմ
Լայնություն1991 մմ
Բարձրություն1092 մմ
Մասսա1250 կգ
Դինամիկ
Կլիրենս100 մմ
Շուկայում
ԿապվածBugatti Veyron, Koenigsegg Agera R, Hennessey Venom GT, Dagger GT, Vector WX-8
Այլ
ԴիզայներՋեյսոն Կաստրիոտա
Կայքsscnorthamerica.com/tuatara.php
SSC Tuatara Վիքիպահեստում

SSC Tuatara, ամերիկյան Shelby Super Cars ընկերության սուպերմեքենա։ Նախատիպը պաշտոնապես ցուցադրվել է 2011 թվականին Չինաստանի Շանհայ քաղաքում։ Հյուսիսային Ամերիկայում մեքենան ցուցադրվել է Պեբլ Բիչ ամենամյա մրցույթում (քաղաք Մոնտեռեյ)։ Ընկերությունը ներկայացնում է, որպես ամենաարագ սերիական մեքենան աշխարհում։ Արտադրության մեկնարկը տրված է արդեն մի քանի տարի։

Ստեծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Tuatara-ն հանդիսանում է Shelby Super Cars-ի երկրորդ սուպերմեքենան։ Նոր սուպերմեքենա ստեղծելու գաղափարը SSC-ում առաջացավ այն բանից հետո, երբ 2010 թվականի հուլիսի 4-ին Bugatti Veyron Super Sport-ը սահամանեց արագության համաշխարհային նոր ռեկորդ։ Մինչ այդ ընկերությունը արդեն սահմանել էր արագության ռեկորդ SSC Ultimate Aero TT սուպերմեքենայով։ Մեքենայի դիզայնը մշակել է շվեդական SAAB ընկերության գլխավոր դիզայներ Ջեյսոն Կաստրիոտան։ Երկար ժամանակ մեքենան կրում էր SSC Ultimate Aero TT 2 անվանումը, մինչև ընկերությունը որոշեց այն անվանել Tuatara։ Անվանումը գալիս է հատերիա(տուատարա) մողեսի անվանումից, որն ապրում է Նոր Զելանդիայում։ Մաորիների լեզվից թարգմանաբար tuatara նշանակում է «գագաթները մեջքին», որը խորհրդանշում է մեքենայի հետևի մասում տեղադրված թևերը։ Մեկ այլ պատճառ ևս անվան ընտրության հարցում. հատերիայի ԴՆԹ-ն շատ արագ է ձևափոխվում։ Այս կերպ SSC-ն ընդգծում է, որ մեքենան ունի մի շարք տարբերություններ SSC Ultimate Aero TT-ի համեմատ։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tuatara-ն սարքավորված է V8 երկու տուրբո ներմղիչներով, 1350 ձիաուժ (6800 պտույտ/րոպեի պայմաններում) հզորությամբ շարժիչով։ Շարժիչի զանգվածը կազմում է 194 կգ։ Այն միցած է 7 աստիճան մեխանիկական H-Patten կամ 7 աստիճան կիսաավտոմատ SMG փոխանցման տուփին։ Մեքենան հագեցած է հատուկ մշակված ածխածնային-կերամիկական արգելակման կոճղակներով։ Մեքենայի անվահեծերը պատրասված են կարբոնից և յուրաքանչյուրը կշռում է 5,8 կգ։ Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 443 կմ/ժ(տեսականորեն)։ 0-ից 100 կմ/ժ-ին մեքենան հասնում է 2,5 վայրկյանում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sscnorthamerica.com/tuatara.php
  2. http://www.foxnews.com/leisure/2011/07/18/say-hello-to-275-mph-tuatara/
  3. http://thirdage.com/news/tuatara-supercar-will-hit-275-mph_07-20-2011