Հատերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատերիա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Rhynchocephalia
Ընտանիք Sphenodontidae
Ցեղ Հատերիա (Sphenodon)
Gray, 1831
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հատերիա կամ տուատարա (լատին․՝ Sphenodon punctatus), սողունների տեսակ, կնճիթագլուխների կարգի միակ պահպանված ներկայացուցիչը (երբեմն առանձնացնում են նաև երկրորդ տեսակը՝ Sphenodon guntheri)։

Տարածված է Նոր Զելանդիայի մի շարք փոքր կղզիներում՝ Պլենտի ծոցի 13 ժայռոտ կզիներում, որտեղ ստեղծված է հատուկ արգելանոց[1] (երկրի երկու հիմնական կղզիներում՝ Հյուսիսայինում և Հարավայինում, ոչնչացել է)։ Ներկայում հատերիան անհետացող տեսակ է և ունի պահպանության կարիք։ Ընդգրկված է միջազգային «Կարմիր գրքում» և ներկայում ունի խոցելի տեսակի կարգավիճակ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը հասնում է 76 սմ-ի, քաշը՝ 1,3 կգ[2]։ Կյանքի միջին տևողությունը 60 տարի է, սակայն կարող են ապրել նաև հարյուր տարուց ավելի[3]։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ հատերիաները կարող են ապրել շուրջ 200 տարի[4]։ Ողերը երկգոգավոր են։ Գանգը ոսկրային է, ունի երկու քունքային աղեղ։ Գլուխը մեծ է, վերջավորություններն ունեն հինգ մատ։ Կոպուլատիվ օրգան չունեն։ Գույնը դեղնականաչավուն է, փայլ չունի, մարմնի կողքերին և վերջավորությունների վրա կան դեղին բծեր։ Սեռահասուն են դառնում 15-20 տարեկանում[5]։ Ապրում է կրծողների և մրրկահավերի բներում։ Վարում է գերազանցապես գիշերային կենսակերպ։ Սնվում է տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր մողեսներով, մրրկահավի ձվերով։ Արտաքին տեսքով ու կենսագործունեությամբ հիշեցնում են խոշոր իգուանաների։

Բազմաթիվ սողղունների նման հատերիաներն ունեն լավ զարգացած մթնային աչք՝ օրգան, որը ծագմամբ և ֆունկցիայով սերտորեն կապված է էպիֆիզի հետ։ Այն մասնակցում է օրգանիզմի օրական ռիթմերի կարգավորմանը՝ կապված գիշերվա և ցերեկվա հերթափոխի հետ, տարածության մեջ կենդանու կողմնորոշման ապահովմանը և ջերմակարգավորմանը։

Մինչև 1989 թվականը համարվում էր, որ կա հատերիաների միայն մեկ տեսակ, սակայն Վիկտորյա թագուհու համալսարանի (Վելինգտոն) պրոֆեսր Չարլզ Դեգորտին առաջարկել է առանձնացնել 2-րդ տեսակը՝ Բրազեր կղզու տուատարուն (Sphenodon guntheri):

Նոր Զելանդիայի՝ Կուկի նեղուցի մի շարք ոչ խոշոր կղզիներում հատերիաները հաճախ բնակվում են մրրկահավերի բներում։ Այդ ընթացքում սողունները և թռչուններն ապրում են միասին։ Ցերեկը, երբ մրրկահավերն զբաղվում են սննդի փնտրտուքով, հատերիաները հանգստանում են բներում։ Մթնշաղի հետ թռչունները վերադառնում են բները, իսկ հատերիաները դուրս է գալիս սնունդ փնտրելու։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատերիան սեռահասուն է դառնում 15-20 տարեկանում[5]։ Զուգավորվում և ձվադրում է չորս տարին մեկ[6]․ զուգավորվում է հունվարին, ձուն (8-15 հատ) դնում է 10 ամիս անց, սաղմը զարգանում է 12-15 ամսում։ Քանի որ հատերիաները շատ դանդաղ են բազմանում, անհետացումից փրկելու համար անհրաժեշտ է խիստ պահպանություն օրենքով։

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատերիան Amblyomma sphenodonti Dumbleton, 1943 տզերի զարգացմա բոլոր փուլերի միակ տերն է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1980։
  2. «Reptiles:Tuatara». Animal Bytes. Zoological Society of San Diego. 2007. Վերցված է 2007 թ․ հունիսի 1-ին.
  3. «The Tuatara». Kiwi Conservation Club: Fact Sheets. Royal Forest and Bird Protection Society of New Zealand Inc. 2007. Վերցված է 2007 թ․ հունիսի 2-ին.
  4. «110-year-old 'living fossil' becomes a dad». CNN. 2009 թ․ հունվարի 30. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  5. 5,0 5,1 Reptile’s Pet-Store Looks Belie Its Triassic Appeal.(անգլ.) // The New York Times, 22.11.2010
  6. Cree; Cockrem, J. F.; Guillette, L. J.; և այլք: (1992). «Reproductive cycles of male and female tuatara (Sphenodon punctatus) on Stephens Island, New Zealand». Journal of Zoology. 226 (2): 199–217. doi:10.1111/j.1469-7998.1992.tb03834.x. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  7. Godfrey, Stephanie S.; Nelson, Nicola J.; Bull, Michael. Microhabitat choice and host-seeking behaviour of the tuatara tick, Amblyomma sphenodonti (Acari: Ixodidae) // New Zealand Journal of Ecology. — 2011. — Vol. 35, no. 1. — P. 52—60.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Daugherty, Charles and Cree, Alison. (1990). Tuatara: a survivor from the dinosaur age. New Zealand Geographic 6 (April–June 1990): 60.
  • Lutz, Dick (2005). Tuatara: A Living Fossil. Salem, Oregon: DIMI PRESS. ISBN 978-0-931625-43-5.
  • McKintyre, Mary (1997). Conservation of the Tuatara. Victoria University Press. ISBN 978-0-86473-303-0.
  • Newman, D. G. (1987). Tuatara. Endangered New Zealand Wildlife Series. Dunedin, New Zealand: John McIndoe. ISBN 978-0-86868-098-9.
  • Parkinson, Brian (2000). The Tuatara. Reed Children’s Books. ISBN 978-1-86948-831-4.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատերիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատերիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271