Մրրկահավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրրկահավեր
Daption capense -west of Falkland Islands-8.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Մրրկահավազգիներ
Ընտանիք Մրրկահավեր
Լատիներեն անվանում
Procellariidae
Leach, 1820

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 74532
NCBI 30451


Մրրկահավեր (լատ.՝ Procellariidae), խողովակաքթերի կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է մրրկահավերի 47 տեսակ։ Նախկին ԽՍՀՄ երկրներում հանդիպում է 8 տեսակ, որից միայն մեկն է բնադրում (հյուսիսային մրրկահավեր), 3-ը հանդիպում են պարբերաբար, չվելու ժամանակ, 4-ը՝ պատահական։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտցի ծայրը կեռ է, քթային խողովակները մոտեցած կամ միացած են իրար և բացվում են վերնակտուցի կատարին։ Մատները միացած են լողաթաղանթով։ Թևերը բարակ են և երկար (21,5-50 սմ)։ Վատ քայլող, լավ լողացող ու թռչող թռչուններ են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ են և՛ ցերեկը, և՛ գիշերը, իսկ բազմացման շրջանում՝ միայն գիշերը։ Ցամաքի հետ կապված են բազմացման շրջանում, մնացած ժամանակ հեռավոր չվերթներ են կատարում (օրինակ՝ նեղքիթ մրրկահավերը Ավստրալիայի հարավային ափերից հասնում է մինչև Բերինգի ծով

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում են գաղութներով, գլխավորապես հյուսիսային մրրկահավ ծովերի ժայռոտ, ամայի ափերին։ Մոնոգամ են, դնում են 1 ձու, թխսում են էգը և արուն։ Ձագերը կույր են՝ ծածկված խիտ աղվամազով։ Մրրկահավերը սնվում են ծովային անողնաշարավորներով, ձկներով, ձկնորսության թափոններով։

Տարածված են Արկտիկայից մինչև Անտարկտիդա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 68 CC BY-SA icon 80x15.png