Քեյթ Ափթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Ափթոն
անգլ.՝ Kate Upton
Դիմանկար
Ափթոնը 2014 թվականին
Ծնվել էհունիսի 10, 1992 (31 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սենթ Ջոզեֆ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունHoly Trinity Episcopal Academy?
ՄասնագիտությունՄոդել, դերասանուհի
Գործունեություն2009–այժմ
ԱմուսինJustin Verlander?[1]
ԾնողներՋեֆ Ափթոն
Շելլի Ափթոն
ԿայքKateupton.com
Ստորագրություն
Изображение автографа
 Kate Upton Վիքիպահեստում

Քեթրին Էլիզաբեթ «Քեյթ» Ափթոն[2] (անգլ.՝ Katherine Elizabeth "Kate" Upton, հունիսի 10, 1992(1992-06-10)[3], St. Joseph, Միչիգան, ԱՄՆ)[4][5], ամերիկացի մոդել և դերասանուհի։ Հայտնի է «Sports Illustrated» ամսագրի հետ կատարած աշխատանքների համար, հայտնվել է ամսագրի 2011, 2012 և 2013 թվականների շապիկներին[6]։ Հայտնվել է նաև «Vanity Fair» ամսագրի 100–րդ հոբելյանական համարի շապիկին։ Հանդես է եկել նաև «Ինչպես ներկել աշտարակը» (2011), «Այլ կին» (2014) և այլ ֆիլմերում։

Հայտնվել է նաև այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են՝ իտալական և բրիտանական Vogue, CR Fashion Book, Cosmopolitan, ֆրանսիական ELLE, իտալական, ֆրանսիական և գերմանական GQ, Jalouse, Sunday Times Style, Esquire, The Daily, Muse և այլն։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Սենթ Ջոզեֆ բնակավայրում[7] և մեծացել Մելբուրնում (Ֆլորիդա)[8]։ Մայրը՝ Շելլին, նախկինում ճանաչվել է Տեխասի նահանգային թենիսի չեմպիոն, իսկ հայրը՝ Ջեֆը՝ ավագ դպրոցի սպորտային բաժնի տնօրեն[9][10][11]։ Հորեղբայր Ֆրեդ Ափթոնը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ է[12][13]։ Ափթոնի նախապապը «Whirlpool» ընկերության հիմնադիր Ֆրեդերիկ Ափթոնն է[14]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին մասնակցել է «Elite Model Management» մոդելային գործակալության քասթինգին և նույն տարում էլ ստորագրել պայմանագիր։ Հետագայում մեկնել է Նյու Յորք, որտեղ կնքել է պայմանագիր «IMG Models»–ի հետ[7]։

Առաջին անգամ աշխատել է «Garage» և «Dooney & Bourke» ապրանքանիշների համար[7]։ 2010–11 թվականներին եղել է «Guess» ապրանքանիշի դեմքը[15]։ 2011 թվականին Ափթոնը հայտնվում է «Sports Illustrated» ամսագրում և հռչակվում «տարվա նորեկ»[7]։ Շուտով նա սկսեց աշխատել Beach Bunny լողազգեստների գովազդային արշավում[16][17] և հայտնվեց «Complex»[18][19] և «Esquire» ամսագրերի շապիկներին, որտեղ կոչվեց «Ամռան կինը»[20]։ 2014 թվականին հայտնվեց Beach Bunny լողազգեստով «Sports Illustrated»–ի շապիկին[21]։

2011 թվականի ապրիլին «Լոս Անջելես Կլիպերս» բասկետբոլային ակումբի հանդիպումներից մեկի ժամանակ Ափթոնի՝ դուգի կոչվող հիփ–հոփ պարի հոլովակը մեծ արագությամբ տարածում է գտնում համացանցում[22][23][24]։ 2012 թվականին Ափթոնը հայտնվեց «The Rej3ctz» խմբի «Cat Daddy» երգի տեսահոլովակում, որտեղ նույնպես դուգի է պարում[25]։

2011 թվականի հունիսին մասակցեց ամերիկյան «Tosh.0» հեռուստաշոուին[26] և 2011–ին հայտնվեց «Taco Bell» արագ սննդի ցանցի գովազդում[27]։

Ափթոնի առաջին դերասանական խաղը 2011 թվականին թողարկված «Ինչպես ներկել աշտարակը» ֆիլմում էր[28]։

2012 թվականի փետրվարին Ափթոնի թվիթերյան հետևորդների թիվը հատում է 170 000–ի սահմանը[29]։

2012 թվականին models.com–ի կողմից Ափթոնը ճանաչվեց հիգերորդ սեքսուալ մոդելը[30]։ 2012 թվականին ընդգրկվեց «Maxim» ամսագրի «Թոփ 100» ցուցակում[31]։ 2013 թվականին AskMen–ի կեղմից կազմած «Թոփ 99 կանայք» ցուցակում Ափթոնը զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը[32]։

2013 թվականին Ափթոնը ևս մեկ անգամ հայտնվեց «Sports Illustrated» ամսագրի «Swimsuit Issue» ֆոտոշարքում[33]։ Այս անգամ նկարահանումներն անցկացվել էին Անտարկտիդայում, որի չափազանց ցուրտ լինելու պատճառով Ափթոնը հետագայում ունեցավ տեսողական և լսողական խնդիրներ[34][35]։

2012 թվականի նոյեմբերի իտալական «Vogue» ամսագրի համարից (լուսանկարահանված Սթիվեն Մեիսելի կողմից) և 2013 թվականի հունվարի Մեծ Բրիտանական համարից[36][37] հետո Ափթոնը Մարիո Տեստինոյի կողմից նկարահանվեց ամսագրի 2013 թվականի հունիսյան շապիկի համար[38]։ 2013 թվականին նաև նկարահանվեց Էննի Լեյբովիցի կողմից «Vanity Fair» ամսագրի 100–րդ հոբելյանական համարի համար[39]։

2013 թվականին Նյու Յորքում Style Awards մրցանակաբաշխության ժամանակ Ափթոնը ստացավ «Տարվա մոդել» մրցանակը[40]։

2014 թվականին հայտնվեց «Sports Illustrated» ամսագրի 50–րդ հոբելյանական համարի երկրորդ շապիկին[41]։ Լուսանկարները նկարահանվել էին Կանավերալի հրվանդանում՝ զրոյական ծգողականության հարթակում[42]։

2014 թվականին Քեմերոն Դիազի, Լեսլի Մանի և Նիկոլայ Կոստեր-Վալդաուի հետ միասին նկարահանվեց «Այլ կին» ֆիլմում՝ Ամբերի կերպարում[43][44]։

2014 թվականին նկարահանվեց «Lady Antebellum»–ի «Bartender» տեսահոլովակում[45][46]։

«People» ամսագիրը 2014 թվականին Ափթոնին կոչեց «Ամենակրքոտ կինը»։ Առաջին անգամ անվանակարգը մրցանակի տեսքով էր[47]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափթոնը նշում է, որ Աստված իր կյանքում մեծ դեր է խաղում։ Հիշում է, որ նկարահանումների ժամանակ կրում էր խաչի տեսքով վզնոց, իսկ նրա վրա ծիծաղում և ասում էին, որ նման է հոգևորականի, ապա հանում վզնոցը և սկսում նկարահանումները։ Ափթոնն այդ դեպքից հետո նշում է․ «Դա ինձ վրա շատ ազդեց։ Ես հասկացա, որ իրոք ուզում եմ, որ խաչը միշտ լինի ինձ հետ, միշտ»։ Արդյունքում Ափթոնը մատի վրա քրիստոնեական խաչ դաջեց[48][49]։

Ուշ 2011 թվականին Ափթոնը հանդիպում էր «Դետրոիդ Թայգերս» բեյսբոլային ակումբի մարզիկ Ջասթին Վերլանդերի հետ։ Զույգը բաժանվում է 2015 թվականի հունվարին[50][51]։

2014 թվականի օգոստոսի 31–ին, հաքերային գործողության հետևանքով, Ափթոնի և մի շարք այլ հայտնիների անձնական բաց լուսանկարները տարածվեցին համացանցում[52]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://people.com/style/kate-upton-marries-justin-verlander-this-weekend/
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. GeneaStar
  4. http://www.boldsky.com/insync/life/2012/kate-upton-facts-swimsuit-cover-model-150212.html
  5. http://www.vogue.com/tag/model/kate-upton
  6. http://uk.eonline.com/news/294022/top-secret-sports-illustrated-swimsuit-issue-cover-leaks-early-smile-kate-upton
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://ca.askmen.com/celebs/women/model/kate-upton/
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  9. http://www.leaderpub.com/2011/07/05/upton-new-niles-ad/
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. http://humphrysfamilytree.com/Royal/Larson/Edw3-KateUpton.pdf
  12. http://www.politico.com/click/stories/1103/swimsuit_model_is_fred_uptons_niece.html
  13. http://www.weeklystandard.com/articles/meet-kate-upton-s-uncle_648832.html
  14. http://offthebench.nbcsports.com/2012/02/13/wait-kate-uptons-great-grandfather-invented-the-washing-machine/
  15. http://www.magxone.com/photo-shoots/kate-upton-guess-spring-collection-2011/
  16. http://www.fashionmodeldirectory.com/models/kate_upton/
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. http://www.complex.com/pop-culture/2011/08/kate-upton-hot-complex-gallery-interview-video
  20. http://www.esquire.com/entertainment/
  21. http://www.brobible.com/celebrities/article/tribute-video-kate-upton-bikinis-truly-glorious/
  22. http://www.cnbc.com/id/42552715
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  24. http://www.huffingtonpost.com/2011/04/05/kate-upton-dougie-dance-sports-illustrated_n_845037.html
  25. http://articles.latimes.com/2012/may/03/entertainment/la-et-mg-kate-upton-cat-daddy-video-ban
  26. http://tosh.cc.com/video-clips/797fd1/knife-or-banana-
  27. http://www.huffingtonpost.com/2011/07/11/celebrities-take-to-the-f_n_894825.html#s306718title=Kate_Upton
  28. http://www.viewclips.net/tower-heist-2011/
  29. http://www.nytimes.com/2012/02/14/us/kate-upton-uses-the-web-to-become-a-star-model.html?pagewanted=all&_r=0
  30. http://models.com/rankings/ui/TopSexiest
  31. http://www.maxim.com/
  32. http://www.askmen.com/specials/2014_top_99/6-kate-upton.html
  33. http://uk.eonline.com/news/386705/kate-upton-revealed-as-2013-sports-illustrated-swimsuit-issue-cover-girl
  34. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  35. http://www.huffingtonpost.com/2013/02/13/frostbite-hypothermia-kate-upton-sports-illustrated_n_2680670.html
  36. http://www.huffingtonpost.com/2012/10/29/kate-upton-vogue-italia-cover_n_2038608.html
  37. http://www.huffingtonpost.com/2012/12/06/kate-upton-vogue-uk-cover-photos_n_2249564.html
  38. http://www.huffingtonpost.com/2013/05/10/kate-upton-vogue-cover-photo_n_3251565.html
  39. http://www.vanityfair.com/news/2013/09/100th-anniversary-issue-kate-upton
  40. http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2411951/Style-Awards-2013-Kate-Upton-crowned-Model-Year-ultimate-cover-girl-Christie-Brinkley.html
  41. http://www.latimes.com/entertainment/gossip/la-et-mg-kate-upton-sports-illustrated-swimsuit-back-cover-20140218-story.html
  42. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  43. http://www.latimes.com/entertainment/gossip/la-et-mg-kate-upton-bikini-scene-the-other-woman-gma-leslie-mann-cameron-diaz-20140424-story.html
  44. http://www.vulture.com/2014/04/every-line-kate-upton-says-in-the-other-woman.html
  45. http://www.rollingstone.com/music/videos/kate-upton-tony-hale-toast-lady-antebellum-in-bartender-video-20140619
  46. http://www.billboard.com/articles/columns/the-615/6128538/kate-upton-tony-hale-duel-over-drinks-in-lady-antebellums-bartender
  47. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  48. http://www.christianpost.com/news/kate-upton-boyfriend-rumors-slammed-model-talks-religion-i-want-a-cross-with-me-101848/
  49. http://www.wonderwall.com/tv/kate-upton-im-not-a-toy-not-here-to-be-used-25972.gallery?photoId=118128
  50. http://www.foxsports.com/buzzer/story/kate-upton-and-justin-verlander-spotted-together-at-philadelphia-flyers-game-011314
  51. http://www.classicalite.com/articles/14953/20150114/cat-daddy-kate-upton-justin-verlander-split-engagement-burger-commercial.htm
  52. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Ափթոն» հոդվածին։