Կարին Ռոիթֆելդ
Կարին Ռոիթֆելդ Carine Roitfeld | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1954 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | |
Ազգություն | ֆրանսիացի |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Փարսոնս դիզայնի դպրոց |
Մասնագիտություն | գլխավոր խմբագիր, լրագրող, մոդել և նորաձևության դիզայներ |
Աշխատավայր | Condé Nast, Vogue Paris? և Harper's Bazaar |
Ծնողներ | հայր՝ Ժակ Ռոյտֆելդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջուլիա Ռեստուան Ռոիթֆելդ Վլադիմիր Ռեստուան Ռոիթֆելդ |
Կայք | carineroitfeld.com |
Carine Roitfeld Վիքիպահեստում |
Կարին Ռոիթֆելդ (սեպտեմբերի 19, 1954[1], Փարիզ, Ֆրանսիա[2]), փարիզյան Vogue ամսագրի նախկին գլխավոր խմբագիր, պաշտոն, որը զբաղեցրեց 2001 թվականից մինչև 2011 թվականի հունվարի 31–ը[3]։ Նախկին նորաձևության մոդել և գրող, ով հայտարարեց իր հրաժարականի մասին 2010 թվականի դեկտեմբերի 17–ին և պաշտոնը փոխանցեց Էմանուել Ալտին[4]։ 2012 թվականին նա ստեղծեց CR Fashion Book նորաձևության գիրքը և դարձավ նրա գլխավոր խմբագիրը։ Նույն թվականին դարձավ նաև Harper's Bazaar ամսագրի միջազգային տնօրենը[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Ժակ Ռոիթֆելդը (1889–1999) ռուս կինոռեժիսոր էր, ով գաղթեց Փարիզ և հանդիպեց իր կնոջ[5]։ Ռոիթֆելդը իր մորը բնորոշում է որպես շատ կլասիկ ֆրանսուհի[3], իսկ հորը, որպես իր կուռք, ավելացնելով, որ նա միշտ տանը չէր, այլ նկարահանումների էր Կանում։ Նրա դաստիարակությունը Փարիզի 16–րդ թաղամասում շատ բուրժուական էր։ «Ես չեմ ասում, որ ապրել ենք ադամանդների մեջ, սակայն մեր կյանքը շատ, շատ հարմարավետ էր»[3]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոիթֆելդը ծնվել է Փարիզում, Ֆրանսիա։ Նա և իր զուգընկեր Քրիստիան Ռեստուանը միասին են ուշ 1970–ականներից, սակայն ամուսնացած չեն[5]։ Ռեստոուանը Equipment հագուստի բրենդի հիմնադիրն է, սակայն այն 2001 թվականին դադարեց գործել, երբ Ռոիթֆելդը ընդունեց Vogue–ում աշխատելու հրավերը[3]։ Զույգն ունի երկու երեխա՝ Ջուլիա Ռեստուան Ռոթֆելդը (ծնված նոյեմբերի 12, 1980) և Վլադիմիր Ռեսուան Ռոթֆելդը (ծնված 1984 թվականի դեկտեմբերին)։ Երկուսն էլ ծնվել են Փարիզում։
Դուստր Ջուլիան 2006 թվականի մայիսին ավարտել է Պարսոնների դիզայնի դպրոցը Նյու Յորքում և նույն տարվա նոյեմբեր ամսում դարձել Թոմ Ֆորդի «Black Orchid» օծանելիքի դեմքը[6][7]։
Զավակ Վլադիմիրը Լոս Անջելեսում ավարտել է կինեմատոգրաֆիկ արվեստի դպրոցը 2007 թվականին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18 տարեկան հասակում Ռոիթֆելդը սկսեց զբաղվել մոդելի գործունեությամբ, երբ բացահայտվեց բրիտանացի լուսանկարիչի օգնականի կողմից՝ Փարիզի փողոցներում քայլելիս[8]։ «Ես աստղ էին», նա ասում է․ «Ինձ ընտրում էին միայն փոքրիկ ամսագրերի համար»։ Նա դարձավ գրող, այնուհետև ոճաբան ֆրանսիական Elle ամսագրի համար։ Մինչ նա աշխատում էր տարբեր ոլորտներում, իր աղջիկը նկարահանվում էր իտալական Vogue Bambini ամսագրի համար 1990 թվականին՝ Մարիո Տեստինոյի կողմից[3][8]։
2005 թվականին 032c ամսագրին տված հարցազրույցում ասել է․ «Ես ամենալավ ոճաբանը չէի, երբ աշխատում էին ֆրանսիական Elle–ի համար, սակայն ինչ–որ բան փոխվեց, երբ ես հանդիպեցի Մարիո Տեստինոյին։ Ճիշտ մարդն ինձ համար՝ ճիշտ ժամանակ»[9]։ Ռոիթֆելդն ու Տեստինոն սկսեցին աշխատել որպես թիմ՝ կատարելով գովազդներ և նկարահանումներ ամերիկյան և ֆրանսիական Vogue–ի համար[3]։
Ռոիթֆելդը այնուհետև վեց տարի աշխատեց որպես Թոմ Ֆորդի խորհրդատու Գուչիում և Իվ Սեն Լորենում[3], ինչպես նաև թղթակցել է Միսսոնի, Վերսաչեի և Քելվին Քլայնի լուսանկարներին[10]։
Condé Nast հրատարակչության միջազգային տնօրեն Չէիրմեն Ջոնաթան Նյուհաուսի կողմից ստացավ առաջարկ աշխատելու Vogue Paris ամսագրում 2001 թվականին[3]։ 2006 թվականի ապրիլին տարածվեցին լուրեր, որ Hearst Corporation կազմակերպությունը ցանկանում էր Ռոիթֆելդին նշանակել ամերիկյան Harper's Bazaar–ի գլխավոր խմբագիր՝ Գլենդա Բեիլիի փոխարեն, սակայն Բեիլին մինչ այժմ կրում է այդ պաշտոնը[11]։
2010 թվականի ֆետրվարին նա տեղ գտավ Tatler ամսագրի «Թոփ 10 ամենալավ հագնվածները» ցանկում[12]։ Իսկ 2013 թվականի մարտին The Guardian–ը նրան ներառեց «50 ամենալավ հագնվածները 50 տարեկանից բարձր հասակում» ցանկում[13]։
2010 թվականի դեկտեմբերի 17–ին Ռոիթֆելդը հայտնեց իր հրաժարականը՝ տասը տարի փարիզյան Vogue–ում աշխատելուց հետ, որպեսզի կենտրոնանա իր անձնական նախագծերի վրա։ Նա լքեց ամսագիրը 2011 թվականի հունվարի վերջին։ Փետրվարի 1–ից նրան հաջորդեց Էմանուել Ալտը։
Ռոիթֆելդը սկսեց աշխատել տարբեր բրենդների համար․ մասնակցեց Շանելի 2011 թվականի աշուն և 2012 թվականի գարուն գովազդային աշխատություններին, մասնակցեց Barneys New York–ի համար պատուհանների դիզայնավորման գործընթացին, ինչպես նաև կազմաձևել է Rizzoli–ի կողմից հրապարակված «Irreverent» գիրքը 2011 թվականին։
2012 թվականին դարձավ Harper's Bazaar ամսագրի միջազգային տնօրենը[14]։
2013 թվականին լույս տեսավ «Mademoiselle C» վավերագրական ֆիլմը, որը լուսաբանում էր Ռոիթֆելդի անձնական նորաձևության գիրք CR–ի ստեղծումը[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #1022770942 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Durrant, Sabine (2005 թ․ նոյեմբերի 13). «If looks could kill». The Telegraph.
- ↑ 4,0 4,1 «Carine Roitfeld Resigns From French Vogue». New York Times. 2010 թ․ դեկտեմբերի 17.
- ↑ 5,0 5,1 "The Anti-Anna." New York magazine. Spring Fashion report for 2008.
- ↑ Fashion Week Daily; Shi, Jim. July 25, 2006; "Exclusive! Tom Ford's New Face!" Արխիվացված 2013-01-22 archive.today; retrieved December 9, 2006.
- ↑ Paper magazine; Boardman, Mickey. April 4, 2006; "Beautiful People 2006: Julia Restoin Roitfeld"; retrieved December 9, 2006.
- ↑ 8,0 8,1 Mower, Sarah; "Sexy Classic", American Vogue, August 2001.
- ↑ "Vogue Paris = Carine Roitfeld," 032c issue #10 (Winter 2005/06).
- ↑ amFAR, The Foundation for AlDS Research Award for Courage, Biography for Honoree Carine Roitfeld Արխիվացված 2021-07-27 Wayback Machine; Retrieved on February 19, 2008.
- ↑ "Discuss" Արխիվացված Նոյեմբեր 20, 2006 Wayback Machine. Fashion Week Daily, April 11, 2006; retrieved December 9, 2006.
- ↑ «Who's that new Tatler girl? Unknowns make mark in style bible's best-dressed Top 10 – including girl who loves Harrods doughnuts». Daily Mail. 2010 թ․ հունվարի 30.
- ↑ Cartner-Morley, Jess (2013 թ․ մարտի 28). «The 50 best-dressed over 50s». The Guardian. London.
- ↑ «Media People: Q&A With Carine Roitfeld». WWD. 2014 թ․ սեպտեմբերի 5.
- ↑ http://www.nytimes.com/2013/09/11/movies/mademoiselle-c-profiles-carine-roitfeld.html
- ↑ http://www.imdb.com/title/tt2506388/