Ամերիկագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամերիկագիտություն (անգլ.՝ American studies), ԱՄՆ պատմությունը, հասարակությունը և մշակույթը ուսումնասիրող գիտության միջառարկայական դաշտ[1]։ Ավանդաբար ամերիկագիտությունը ընդգրկում է պատմության, գրականության, քննադատողական տեսությունը, սակայն նաև ընդունում է բազմաթիվ այլ առարկաների հետազոտական մեթոդները։

Ամերիկագիտության ուսումնասիրությունը հաճախակի կապված է Միացյալ Նահանգների հետ։ Սակայն վերջին տարիներին ամերիկագիտությունը սկսել է ընդգրկել նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի այլ պետությունները, ժողովուրդները և տարածքները, ինչպես նաև դրանց հարաբերություննը Երկրի այլ պետությունների և ժողովուրդների հետ[2]։ Ամերիկագիտության շրջանակներում ուսումնասիրվող առարկաները բազմատեսակ են, սակայն հաճախ ուսումնասիրության առարկա են դառնում ամերիկյան համայնքները, գաղափարախոսությունը, կամ էլ մշակութային գործունեությունը։ Որպես ընդգրկվող թեմաների օրինակներ կարելի է նշել սոցիալական շարժումները, գրականությունը, մամուլը, տուրիզմը, ժողովրդական բանահյուսությունը և մտավոր պատմությունը։

Ամերիկյան էթնիկ կամ ռասայական խմբերը ուսումնասիրող առարկաները ավելի լայն են և առանձնացված են՝ աֆրաամերիկագիտություն, լատինաամերիկագիտություն, ասիաամերիկագիտություն, հնդկացիագիտություն։

Կազմակերպություններ և ակադեմիական հանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկագիտության ասոցիացիան (անգլ.՝ The American Studies Association) հիմնադրվել է 1950 թվականին։ Այն հրատարակում է American Quarterly հանդեսը։ Ամերիկագիտության երկրորրդ խոշոր հանդեսն է American Studies, որը հովանավորվում է Mid-America American Studies Association կազմակերպության և Կանզասի համալսարանի կողմից։ Այսօր լույս է տեսնում ամերիկագիտությանը նվիրված 53 հանդես 25 երկրներում[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bieger, Laura, Ramon Saldivar, and Johannes Voelz, eds. The Imaginary and Its Worlds: American Studies After the Transnational Turn (Dartmouth College Press/University Press of New England; 2013) 312 pp
  • Kurian, George T. ed. Encyclopedia of American Studies (4 Vol. Groiler: 2001)
  • Maddox, Lucy, ed. Locating American Studies: The Evolution of a Discipline (Johns Hopkins University Press 1998), ISBN 0-8018-6056-3
  • Pease, Donald E. and Robyn Wiegman, eds. The Futures of American Studies (Duke University Press 2002), ISBN 0-8223-2965-4
  • Lipsitz, George. American Studies in a Moment of Danger (University of Minnesota Press, 2001), ISBN 0-8166-3949-3
  • "American Studies at a Crossroads" https://web.archive.org/web/20120508024141/http://ragazine.cc/2011/12/discourse-american-studies/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Winfried Fluck (2003). Theories of American Culture, Theories of American Studies. Gunter Narr Verlag. ISBN 3-8233-4173-1. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  2. Rowe, Juan Carlos. «Transnationalism and American Studies». American Studies Association. American Studies Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. American Studies Journals: A Directory of Worldwide Resources (updated 2015). TheASA.net. Retrieved 2015-01-22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանների նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]