Ռոբերտա Ֆլեք
| Ռոբերտա Ֆլեք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Roberta Flack |
| Ծնվել է | փետրվարի 10, 1937[1] (82 տարեկան) Էշվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[1] |
| Երկիր | |
| Ժանրեր | սոուլ |
| Մասնագիտություն | երաժիշտ, հեղինակ-կատարող, ուսուցչուհի, երգչուհի և դաշնակահարուհի |
| Երգչաձայն | կոնտրալտո |
| Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
| Գործունեություն | 1969-ից այժմ |
| Լեյբլ | Atlantic Records |
| Կրթություն | Հովարդի համալսարան |
| Կայք | robertaflack.com |
| Roberta Flack Վիքիպահեստում | |
Ռոբերտա Կլեոպատրա Ֆլեք (անգլ.՝ Roberta Cleopatra Flack, առավել հայտնի է որպես Ռոբերտա Ֆլեք, ծնվել է 1937[2] թվականի փետրվարի 10-ին, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի սոուլ երգչուհի, երաժիշտ, ում ստեղծագործական ժանրերն էին ջազը, փոփը, R&B-ը։ Մեծ ճանաչման է հասել իր դասական դարձած "The First Time Ever I Saw Your Face" («Առաջին անգամ, երբ տեսա քո դեմքը») (1972), "Killing Me Softly with His Song" («Իր երգով նա քնքշորեն սպանում է ինձ») (1973) և "Feel Like Makin' Love" («Զգալ, ինչպես սիրով զբաղվելիս») (1974) սինգլներով և Դոնի Հաթաուեյի հետ բազմաթիվ զուգերգերից "Where Is the Love" ու "The Closer I Get to You"-ով։
Ֆլեքն առաջինն էր, որ իրար ետևից նվաճել է «Գրեմմիի» «Տարվա ձայնագրություն» մրցանակը։ "The First Time Ever I Saw Your Face" երգը հաղթել է 1973 թվականի Գրեմմին, իսկ "Killing Me Softly with His Song" երգը՝ 1974 թվականի «Գրեմմին»:
Նա մնաց միակ սոլո կատարողը, ում հաջողվեց իրականացնել դա, և միայն U2 խումբը հետագայում կրկնեց դա՝ 2001 թվականին "Beautiful Day" և 2002 թվականին "Walk On" երգերով։
Բովանդակություն
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- First Take (1969)
- Chapter Two (1970)
- Quiet Fire (1971)
- Roberta Flack & Donny Hathaway (1972)
- Killing Me Softly (1973)
- Feel Like Makin' Love (1975)
- Blue Lights in the Basement (1977)
- Roberta Flack (1978)
- Roberta Flack Featuring Donny Hathaway (1980)
- I'm the One (1982)
- Born to Love (1983)
- Oasis (1988)
- Set the Night to Music (1991)
- Stop The World (1992)
- Roberta (1994)
- The Christmas Album (1997)
- Friends: Roberta Flack Sings Mariko Takahashi (1999)
- Holiday (2003)
- Let It Be Roberta: Roberta Flack Sings the Beatles (2012)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #123365775 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Birthdays today»։ The Times Newspaper (UK)։ փետրվարի 10, 2015։ Վերցված է փետրվարի 10, 2014
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- McGilligan Patrick (1999)։ Clint: The Life and Legend։ Harper Collins։ ISBN 0-00-638354-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական էջ
- «Ռոբերտա Ֆլեք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Roberta Flack
| ||||||||||