Ֆիլ Դոնահյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլ Դոնահյու
անգլ.՝ Phil Donahue
Phil Donahue at the Toronto International Film Festival.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1935(1935-12-21)[1][2] (83 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՆոտր Դամ համալսարան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավար, լրագրող և թոք շոու վարող
ԱմուսինՄարլո Թոմաս
Պարգևներ և
մրցանակներ
Փիբոդի պարգև
Phil Donahue Վիքիպահեստում

Ֆիլ Դոնահյու (անգլ.՝ Phillip John «Phil» Donahue, ծնվ. դեկտեմբերի 21, 1935, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[3]), ամերիկացի լրագրող, հաղորդավար և ռեժիսոր։

Կարծիք կա[4], որ 1960-ականներին նրա շնորհիվ է հեռուստատեսությունում ստեղծվել թոք շոուի ժանր[5]։ 1996 թվականին TV Guide-ի «Բոլոր ժամանակների 50 լավագույն հեռուստաաստղեր» ցուցակում (անգլ.՝ 50 Greatest TV Stars of All Time) 42-րդ տեղն է զբաղեցրել[6], իսկ նրա «Ֆիլ Դոնահյուի շոու»-ն 2002 թվականին «Բոլոր ժամանակների 50 լավագույն հեռուստաշոուները ըստ TV Guide-ի վարկածի» ցուցակում 29-րդ տեղը։

Խորհրդային հեռուստադիտողի մոտ առավելագույն ճանաչողության է հասել ԽՍՀՄ—ԱՄՆ հեռուստակամուրջները վարելու ժամանակ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոնահյուն Սուրբ Էդուարդ դպրոցի առաջին շրջանավարտներից էր, ավարտել է 1953 թվականին
  • Ավարտել է Նոտր Դամ համալսարանը, և 1957 թվականին դարձել գործարարական վարչարարության բակալավր[5]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնի Կարսոնը և Ֆիլ Դոնահյուն
  • Սկսել է որպես ռեժիսորի օգնական KYW ռադոկայանում և Քլիվլենդի հեռուստատեսությունում։
  • Եղել է CBS հեռուստաալիքի երեկոյան թողարկումների արտահաստիքային լրագրող։
  • Օհայոյի WHIO-TV հեռուստաալիքում վարել է առավոտյան նորությունների հաղորդաշարը։
  • 1967 թվականի նոյեմբերի 6-ին Դեյթոնում (Օհայո) սկսել է սեփական «Ֆիլ Դոնահյուի շոուն» (WDTN)։
  • 1986 թվականի հունվարի 22-ին գնացել է ԽՍՀՄ (Լենինգրադ, Կիև, Մոսկվա)։ Նույն թվականին խորհրդային միությունում հեռարձակվել է նրա թոք շոուն։
  • Մինչև 1996 թվականը Վլադիմիր Պոզների հետ CNBC ալիքով վարել է շաբաթական Posner & Donahue թոք շոուն։
  • 1996 թվականի մայիսին հեռարձակվել է վերջին «Ֆիլ Դոնահյուի շոուն», որը իր տևողությամբ ամերիկյան հեռուստատեսության թոք շոուների մեջ ռեկորդակիրն է։
  • 2002 թվականի հուլիսին MSNBC հեռուստատեսության հրավերով Դոնահյուն եթեր է վերադարձել, բայց այս անգամ նրա շոուն միայն յոթ ամիս է տևել։ 2003 թվականի փետրվարի 8-ին Իրաքում ռազմական գործողությունների սկսվելուց քիչ առաջԴոնահյուին ազատել են աշխատանքից, պատճառաբանելով, որ ցածր վարկանիշ ունի, թեև ըստ անկախ հետազոտողների նա գրավում էր վարկանիշային երրորդ տեղը։ Ֆիլ Դոնահյուն իր ազատումը որակել է, որպես քաղաքական որոշում[8]։
  • 2007 թվականին Դոնահյուն անկախ ռեժիսոր Էլեն Սպիրոյի հետ եղել է «Body of War» վավերագրական կինոնկարի պրոդյուսերը։ Կինոնկարը պատմում է 24-ամյա զինծառայող Թոմաս Յանգի մասին, ով վիրավորվել էր Իրաքի պատերազմում։ 2007 թվականի նոյեմբերին կինոնկարը այլ 15 վավերագրական նախագծերի հետ մտել է Օսկարի ներկայացված վավերագրական կինոնկարների ցանկի մեջ[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլ Դոնահյուն 1957 թվականին ամուսնացել է դերասանուհի Մարջ Կունիի հետ, 1975 թվականին ամուսնալուծվել են, ունեցել են 5 երեխա։
  • Երկրորդ անգամ ամուսնացել է 1980 թվականին Մարլո Թոմասի հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. Encyclopædia Britannica
  3. Биография Фила Донахью
  4. Donahue's Last Hurrah, People Magazine May 20, 1996. Ըստ People-ի, «Դոնահյուն յուրահատուկ գիծ ուներ, նա լսարանի հետ աշխատող առաջին թոք շոուի հաղորդավարն էր».
  5. 5,0 5,1 Фил Донахью. Биографическая справка
  6. «Special Collectors' Issue: 50 Greatest TV Stars of All Time»։ TV Guide (December 14-20)։ 1996 
  7. Влад Листьев. Пристрастный реквием. — М.: «Зебра Е», 2012. — С. 68.
  8. За что уволили Фила Донахью? — Владимир Познер обличает США
  9. Melidonian, Teni. 15 Docs Move Ahead in 2007 Oscar Race Academy of Motion Picture Arts and Sciences official website. 2007-11-19. Retrieved on 2007-12-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]