Աղախնի պատմվածքը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աղախնի պատմվածքը
The Handmaid's Tale intertitle.png
Ժանրհեռուստադրամա և հակաուտոպիստական գրականություն
ՍտեղծողBruce Miller?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքThe Handmaid's Tale?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Էլիզաբեթ Մոս, Ջոզեֆ Ֆայնս, Yvonne Strahovski?, Ալեքսիս Բլեդել, Madeline Brewer?, Էնն Դաուդ, O. T. Fagbenle?, Մաքս Մինգելա և Սամիրա Ուիլի
ՊրոդյուսերՄարգարետ Էլեանոր Էդվուդ և Էլիզաբեթ Մոս
Նկարահանման վայրՏորոնտո, Համիլտոն և Քեմբրիջ
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ36[1]
Էկրաններին էապրիլի 26, 2017-ից
ՀեռուստաալիքHulu
ԸնկերությունMGM Television
ԴիստրիբյուտորHulu
ՊարգևներԷմմի մրցանակ լավագույն դրամատիկական սերիալի համար
Պաշտոնական կայքէջ

Աղախինի պատմվածքը (անգլ.՝ The Hanmaid's tale), ամերիկյան հեռուստասերիալ` նկարահանված ըստ կանադացի գրող Մարգարեթ Էթվուդի նույնանուն վեպի: Սերիալի պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 26-ին[2]:

2017 թվականի մայիսի 3-ին որոշվել է սկսել 2֊րդ եթերաշրջանը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 25-ին[3]: 2018 թվականի մայիսի 2-ին Hulu-ն հայտարարել է, որ սերիալը կունենա 3-րդ եթերաշրջան[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում ապագայում, հորինված տոտալիտար աստվածապետությունում՝ «Գիղեադ» հանրապետությունում:

«Գիղեադ»-ը գտնվում է ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում և մշտապես պատերազմի մեջ է հարևան երկրների դեմ: Ապագայում, սեռավարակների և մթնոլորտի աղտոտման պատճառով հարյուրավոր կանանցից միայն մեկը կարող է երեխա ունենալ, այդ պատճառով հանրապետությունում հասարակ խավի կանայք ուղարկվում են հատուկ ճամբարներ, որտեղ նրանց պատրաստում են իրենց միակ գործառույթին՝ երեխա ունենալու այն սպաների համար, որոնց կանայք չեն կարող անել դա:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլիզաբեթ Մոս ֊ Ջյուն Օսբորն/Ֆրեդի, աղախին
  • Ջոզեֆ Ֆայնս ֊ հրամանատար Ֆրեդ Վոթերֆորդ
  • Իվոն Ստրահովսկի ֊ Սերենա Ջոյ Վոթերֆորդ, հրամանատարի կինը
  • Ալեքսիս Բլեդել ֊ Էմիլի/Սթիվենի/Գլենի Ջյունի ընկերուհին
  • Մադլեն Բրյուեր ֊ Ջանին/Վորենի/Դենիելի, աղախին
  • Էն Դաուդ ֊ մորաքույր Լիդիա, աղախինների վերակացուն
  • Օ․ Թ․ Ֆագբենլի ֊ Լյուք Բենքոլ, Ջյունի ամուսինը նախքան «Գիղեադ»-ը
  • Մաքս Մինգելա ֊ Նիք Բլեյն, հրամանատարի վարորդը
  • Սամիրա Ուիլի - Մոյրա, Ջյունի հին ընկերուհին
  • Ամանդա Բրյուգել ֊ Ռիտա, Վոթերֆորդի տան տնտեսուհին

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նինա Քիրի ֊ Ալմա, աղախին
  • Տատյանա Ջոնս ֊ Լիլի Ֆուլեր/Գլենի 2֊րդ, աղախին
  • Ջենեսա Գրանտ ֊ Դոլորես/ Սեմյուելի, աղախին
  • Բահիա Ուոթսոն ֊ Բրիենա/Էրիկի, աղախին
  • Սթիվեն Քունկեն ֊ հրամանատար Վոռեն Փութնեմ
  • Էվեր Քերդայն ֊ Նաոմի Փութնեմ, Վոռեն Փութնեմի կինը
  • Սիդնեի Սվուինի ֊ Իդեն Բլեին (Սպենսեր), Նիքի կինը
  • Ջորդաննա Բլեիք ֊ Հանա Բանքոլ, Ֆրեդու աղջիկը, հետագայում նա անվանվում է Ագնես
  • Գրեգ Բրայք ֊ հրամանատար Ռեյ Քաշինգ
  • Բրեդլի Ուիթֆորդ ֊ հրամանատար Լոուրենս

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան 1 (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

№ եթերաշրջանի մեջ Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Օրիգինալ պրեմիերայի ամսաթիվ
11 "«Ֆրեդի»"
"«Ofred»"
Ռիդ ՄորանոԲրյուս Միլեր2017 թվական ապրիլի 26
Կինը փախչում է զինված մի խումբ մարդկանցից: Նրանից խլում են իր դստերը, ու իրեն տեղափոխում աղախինների ուսուցման կենտրոն։ Հորաքույր Լիդիան այդտեղ տեղափոխված կանանց պատմում է ծնելիության մակարդակի նվազեցման մասին, եւ որ իրենք «առանձնահատուկ» են, քանի որ կարող են ծառայել աստվածաշնչյան նպատակին եւ շարունակել վերարտադրել ցեղը: Այսպիսով Ֆրեդինն ընկնում է հրամանատար Ֆրեդ Վոթերսի ընտանիքին: 
22 "«Ծննդյան օր»"
"«Birthday Day»"
Ռիդ ՄորանոԲրյուս Միլեր2017 թվական ապրիլի 26
Ֆրեդինը և Գլենինը խանութում շրջելիս ավելի լավ են ճանաչում միմյանց: Գլենինը հակադրվում է կառավարությանը և խնդրում է Ֆրեդինին միանալ իրեն: Նիքը, հրամանատար Վոթերֆորդի վարորդը, տեղեկացնում է Ֆրեդինին հրամանատարի՝ գիշերը հանդիպելու ցանկության մասին, չնայած նրան, որ հրամանատարներին արգելված է միայնակ հանդիպել աղախինների հետ։ Նիքը նաև Ֆրեդինին հորդորում է չվստահել Գլենինին: 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Petski Denise (December 16, 2016)։ «The Handmaid's Tale Gets Spring Premiere Date on Hulu»։ Deadline.com։ Վերցված է December 16, 2016 
  3. Vilkomerson Sara (January 14, 2018)։ «The Handmaid's Tale: Here's the first trailer for season 2 (and a premiere date!)»։ Entertainment Weekly։ Վերցված է 2018-04-28 
  4. Holloway Daniel (May 2, 2018)։ «‘The Handmaid’s Tale’ Renewed for Season 3 at Hulu»։ Variety։ Վերցված է May 2, 2018