Էլիզաբեթ Մոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Մոս
անգլ.՝ Elisabeth Moss
Ծնվել էհուլիսի 24, 1982(1982-07-24)[1][2][3] (41 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՍաենթոլոգիա[4]
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Ֆրեդ Արմիսեն
Պարգևներ և մրցանակներ

Էլիզաբեթ Սինգլթոն Մոս (անգլ.՝ Elisabeth Singleton Moss; հուլիսի 24, 1982(1982-07-24)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[6], ամերիկացի դերասանուհի։ Նա հայտնի է իր աշխատանքով մի քանի հեռուստատեսական դրամաներում՝ արժանանալով այնպիսի մրցանակների, ինչպիսիք են երկու Պրայմ թայմ «Էմմի» և երկու Ոսկե գլոբուս մրցանակներն, ինչը ստիպել է Vulture-ին անվանել նրան «Հեռուստատեսության գագաթնակետի թագուհի»[7]։

Մոսը սկսել է իր դերասանական կարիերան 1990 թվականների սկզբին և առաջին անգամ ճանաչում է ստացել՝ կատարելով Զոուի Բարթլեթի՝ նախագահ Ջոսիա Բարթլեթի դստեր դերը, NBC-ի «Արևմտյան թև» (1999-2006) հեռուստասերիալում։ Ավելի լայն հռչակ է ստացել, կատարելով Փեգի Օլսոնի դերը AMC-ի «Խելագարներ» (2007-2015) դրամատիկ հեռուստասերիալում։ Նա Ոսկե Գլոբուս մրցանակ է ստացել «Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում BBC-ի «Լճի գագաթ» (2013) մինի սերիալում իր դերի շնորհիվ, և՝ Պրայմ թայմ «Էմմի» մրցանակներ «Դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի» և «Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ» անվանակարգերում «Աղախնի պատմվածքը» (2017-այժմ) հեռուստասերիալի պրոդյուսերի և դերասանուհու գործունեության համար։

Մոսը երկրորդ պլանի դերեր է կատարել «Ընդհատված կյանքը» (1999), «Հասցրու նրան հունական» (2010) և «Մենք» (2019) ֆիլմերում; և գլխավոր դերեր՝ «Այն, ում ես սիրել եմ» (2014), «Քառակուսի» (2017) և «Անտեսանելի մարդը» (2020) ֆիլմերում։ Մոսը կատարել է Վենդի Վասերսթայնի դերը «Հեյդիի հիշողությունները» ֆիլմում, իմչի համար Թոնի մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Մոսը ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում՝ Ռոն և Լինդա Մոսերի ընտանիքում, որոնցից երկուսն էլ երաժիշտներ էին; նրա մայրը ջազ և բլյուզ հարմոնիկա նվագող էր[8][9]։ Մոսը կրտսեր եղբայր ունի[10]։ Էլիզաբեթին դաստիարակել են որպես սաենթաբանի[11]։ Նրա հայրն անգլիացի է[12], իսկ մայրը շվեդական ծագում ունի[13]։

The duo standing side-by-side
Մոսը Ֆրեդ Արմիզենի հետ 2009 թվականին

Սկզբում Մոսն ուզում էր պարուհի դառնալ[10]։ Նա ճանապարհորդել է Նյու Յորք բալետ սովորելու համար, ինչից հետո սովորել է Վաշինգտոնի Kennedy Center-ում Սյուզան Ֆարելի հետ միասին[8]։ Այդ բանից հետո Մոսը շարունակել է պարեր սովորել, բայց հիմնականում սկսել է ավելի շատ ուշադրություն տրամադրել դերասանական վարպետությանը[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսն ունի և բրիտանական, և ամերիկյան քաղաքացիություն։

Նա հանդիպել է Ֆրեդ Արմիզենին 2008 թվականի հոկտեմբերին, և նրանք նշանվել են 2009 թվականի հունվարին, ամուսնանալով 2009 թվականի հոկտեմբերի 25-ին։ Նրանք բաժանվել են 2010 թվականի հունիսին, և 2010 թվականի սեպտեմբերին Մոսը դիմել է ամուսնալուծության համար, որը վերջնականապես իրականացվել է 2011 թվականի մայիսի 13-ին։

Մոսն ինքն իրեն ֆեմինիստ է համարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Internet Movie Database — 1990.
  5. https://web.archive.org/web/20180918082837/http://www.tvfestival.com/pdfz/2014_palmares_uk.pdf
  6. «The birth of Elisabeth Singleton Moss». California Birth Index. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  7. Yuan, Jada. «Elisabeth Moss Is the Queen of Peak TV». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Elisabeth Moss (1982–)». Biography Channel. A&E Networks. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. https://www.vulture.com/2017/04/elisabeth-moss-handmaids-tale-feminism-and-peak-tv.html
  10. 10,0 10,1 LaPorte, Nicole (2012 թ․ մարտի 21). «Mad Men star Elisabeth Moss: 'I've learnt a lot about trusting people'». The Daily Telegraph. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. Shone, Tom (2016 թ․ մարտի 12). «'I don't take acting that seriously. I'm a Valley girl': Elisabeth Moss on life after Mad Men». The Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  12. Hughes, Sarah (2017 թ․ մայիսի 20). «Elisabeth Moss: the actress whose very presence is a guarantee of quality - Observer profile». the Guardian.
  13. West, Rachel (2018 թ․ ապրիլի 17). «Ancestral History Of Margaret Atwood, Elisabeth Moss Offers Uncanny Parallel To 'The Handmaid's Tale'». etcanada.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Մոս» հոդվածին։