Իվոն Ստրախովսկի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1982[1][2] (40 տարեկան) |
Ծննդավայր | Werrington Downs |
Կրթություն | Արևմտյան Սիդնեյի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Tim Loden? |
Պարգևներ և մրցանակներ | |
Իվոն Ժակլին Ստրախովսկի (անգլ.՝ Yvonne Jaqueline Strzechowski)[4], հայտնի է որպես Իվոնն Ստրախովսկի (անգլ.՝ Yvonne Strahovski, МФА), հուլիսի 30, 1982[1][2], Werrington Downs), ավստրալիացի դերասանուհի։
Հայտնի է «Չաք» (2007-2012) սերիալում խաղացած Սարա Ուոքեր և «Դեքստեր» հեռուստասերիալում (2012-2013)՝ Հաննա Մաքքեյ դերերով։ Աղախնի պատմվածքը հեռուստասերիալում խաղացել է Սերեն Ջոյ Ուոտերֆորդի դերը։
Դրանից հետո Ստրախովսկին նկարահանվել է որոշ ավստրալիական և ամերիկյան ֆիլմերում, ինչպես նաև հնչյուրավորել և անիմացրել է Mass Effect-ի գլխավոր կերպարներից մեկին՝ Միրանդու Լոուսոնին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվոն Ստրախովսկին ծնվել է Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքում, ուր նրա լեհ ծնողները գաղթել էին Տոմաշուվա-Մազովեցկից[5]։ Իվոնի լեհական ազգանունը Ստրեժովսկի է։ Ստրախովսկի է վերանվանել «Չաք» հեռուստասերիալի պրոդյուսեր Ջոշ Շվարցը ավելի հեշտ արտաբերելու համար[6]։ Իվոնն արագ սովորում է իր ազգանվան ավելի hնչյունական արտասանությանը, և շուտով Իվոն Ստրախովսկին դառնում է «Չաք» հեռուստասերիալում նրա բեմական անունը։ Իվոնի հայրը՝ Պյոտր Ստրախովսկին ինժեներ-էլեկտրատեխնիկ էր, մայրը՝ Բոժենը՝ լաբորանտուհի[7][8]։
Ստրախովսկին որոշել է զբաղվել դերասանական գործունեությամբ դպրոցական բեմականացումում Ուիլյամ Շեքսպիրի հայտնի «Տասներկուերորդ գիշեր» պիեսում Վիոլայի դերը խաղաղալուց հետո[9]։ Իվոնը սովորել է Ստրադֆիլի Սանտա Սաբինայի քոլեջում։ Ավարտել է արևմտյան Սիդնեյի համալսարանը, որտեղ նաև խաղացել է Նեպին թատրոնում։ 2003 թվականին ստացել է բակալավրի աստիճան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրախովսկին իր կարիերան սկսել է Ավստրիալիայում` նկարահանվելով տարբեր ֆիլմերում և հեռուստատեսային հաղորդումներում, ներառյալ «Double the Fist» երգիծական շոուն և ավստրալիական «headLand» դրաման։ Ավելի ուշ նա ԱՄՆ է մեկնել՝ «Չաք» սերիալի ցուցադրությանը, որպեսզի անցնի լսումները և դեր ստանա նախագծում։ Միևնույն ժամանակ անցկացվում էր նաև դերասանների մեկ այլ ընտրություն NBC հեռուստաալիքի «Bionic Woman» սերիալի համար։ Իվոնն ռեզյումե է ուղարկում երկու նախագծերին էլ և սկսում սպասել արդյունքներին։ Շուտով նրա հետ կապ է հաստատում «Չաք» սերիալի պրոդյուսերը՝ հայտնելով, որ նա ստացել է Սառա Ուոլքերի դերը։ Նույն օրը նա պայմանագիր է կնքում ոչ միայն Իվոնի, այլև ամերիկացի դերասան Զակարի Լիվայի հետ։ Վեց ամիս անց նա տեղափոխվում է Միացյալ Նահանգներ[10]։
2009 թվականին Ստրախովսկին Maxim (Maxim’s 2009 Hot Women of the World) ամսագրի վարկածով «աշխարհի տաք կանանց» ցուցակում զբաղեցրել է 94-րդ տեղը, իսկ 2012 թվականին՝ 35-րդը[11]։ 2010 թվականին Իվոնը համաձայնել է աշխատել Mass Effect 2 խաղի վրա։ Դրանում նա ոչ միայն հնչյունավորել է Միրանդային, այլև անիմացրել հերոսուհուն։ Միրանդա Լոուսոնի արտաքին տեսքը ևս վերցվել է Իվոնից։ Ավելի վաղ Mass Effect Galaxy խաղի մեջ կարելի էր տեսնել նաև Միրանդային, որտեղ նա մեծ մասնակցություն ուներ խաղի սյուժեին։
2012-2013 թվականներին նկարահանվել է «Դեքստեր (հեռուստասերիալ) հեռուստասերիալում[12][13]։
2018 թվականին Սերենա Ուոթերֆորդի դերի համար «Աղախնի պատմվածքը» սերիալում առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար[14]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրախովսկին ազատ խոսում է լեհերեն և անգլերեն։
Նա աջակցել է PETA-ին և մասնակցել` «Վերցրու, մի՛ գնիր» կամպանիային[15][16]։
2017 թվականի ամառվանից Իվոնն ամուսնացած է դերասան Թիմ Լոուդենի հետ, որի հետ հանդիպել էր իրենց հարսանիքից ավելի քան վեց տարի առաջ[17]։ Զույգն ունի որդի (ծնվ. 2018 թվականի հոկտեմբեր)[18]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Անհետացածները | Gone | Սոնդրա |
2007 | ս | Ծովային պարեկ | Sea Patrol | դաշնային գործակալ Մարտին Ռոյս |
2008 | ֆ | Ցանց | The Plex | Սարա |
2009 | ֆ | Կիրճ | The Canyon | Լորի Քոնվեյ |
2010 | խ | Mass Effect 2 | Mass Effect 2 | Միրանդա Լոուսոն |
2010 | ֆ | Ես նույնպես քեզ սիրում եմ | I Love You Too | Էլիս |
2010 | ֆ | Ջեկին համապատասխան | Matching Jack | Վերոնիկա |
2011 | Երեք աստղ, մեկ երգ | Three Pop Stars, One Song (with Yvonne Strahovski) | Քեթի Փերրի, Կեշա, Լեդի Գագա, Ջասթին Բիբեր | |
2011 | Պրոֆեսիոնալ | Killer Elite | Աննա | |
2007-2012 | ս | Չաք | Chuck | Սառա Ուոլքեր |
2012-2013 | ս | Դեքստեր | Dexter | Հաննա Մաքքեյ |
2014 | ս | Լուի | Louie | Բլեյք |
2014 | ս | 24 ժամ։ Ապրիր ևս մեկ օր | 24: Live Another Day | Քեյթ Մորգան |
2016 | ֆ | Մանհեթենյան գիշեր | Manhattan Night | Քերոլին Քրոուլի |
2017 | ս | Աղախնի պատմվածքը | The Handmaid’s Tale | Սերենա Ջոյ Ուոթերֆորդ |
2018 | ֆ | Գիշատիչը | The Predator | Էմիլի Մակկեննա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Yvonne Strahovski (դեկտեմբերի 10, 2012)։ «Middle name»։ Twitter։ Վերցված է դեկտեմբերի 12, 2012
- ↑ Aubrey Marika։ «How We Do What We Do…Yvonne Strahovski with Marika Aubrey»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-15-ին։ Վերցված է սեպտեմբերի 14, 2013
- ↑ «Yvonne Strahovski»։ gq.com.au։ հունվարի 14, 2015։ Վերցված է օգոստոսի 27, 2016
- ↑ «Only child»։ Virgin Media։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-21-ին։ Վերցված է 2009-12-18
- ↑ Simone Casey (մայիսի 30, 2010)։ «10 Minutes With ... I Love You Too's Yvonne Strahovski — Who Magazine — Yahoo!7 Lifestyle»։ AU.LifeStyle.Yahoo.com։ Վերցված է 2010-07-28
- ↑ «Acting bug»։ Virgin Media։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-21-ին։ Վերցված է 2009-12-19
- ↑ «Hemsworth and Strahovski to share award»
- ↑ «Maxim’s 2012 Hot Women of the World» (անգլերեն)։ www.maxim.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2012-11-29
- ↑ Seat42f։ «Yvonne Strahovski Joins Dexter»։ Վերցված է հունիսի 12, 2012
- ↑ «'Dexter': Yvonne Strahovski Set to Return»։ Hollywoodreporter.com։ Վերցված է 2013-04-22
- ↑ «Nominees/Winners»։ Television Academy (անգլերեն)։ Վերցված է 2018-07-16
- ↑ «Yvonne Strahovski's Charity Work, Events and Causes»։ Looktothestars.org։ Վերցված է 2013-04-22
- ↑ «Yvonne Strahovski Is an 'Angel for Animals'»։ Secure.peta.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-08-ին։ Վերցված է 2013-04-22
- ↑ The Handmaid's Tale's Yvonne Strahovski Secretly Married Boyfriend Tim Loden Over the Summer
- ↑ Blessed Be the Fruit! The Handmaid's Tale Star Yvonne Strahovski Welcomes First Child, a Son
|