Զակարի Լիվայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զակարի Լիվայ
անգլ.՝ Zachary Levi
Zachary Levi - Guardians of the Galaxy premiere - July 2014 (cropped).jpg
Լիվայը «Երկնքի պահնորդները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2014 թվական
Ծնվել է1980 թվական սեպտեմբերի 29
ԾննդավայրԼեյք Չարլզ, Լուիզիանա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Կրոնքրիստոնեա-ավետարանական
Այլ անուն(ներ)Զակարի Լիվայ Պյու
Zachary Levi Pugh
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր
Ակտիվ շրջան2001-այժմ
ԸնտրանիԷլվինը և բուրունդուկները 2: Պիսկվել
Տոր 2։ Խավարի արքայություն
Ամուսին(ներ)Միսի Պերեգրիմ
Պարգևներ և մրցանակներԹատերական համաշխարհային մրցանակ
IMDbID 1157048
zacharylevi.com
Commons-logo.svg Զակարի Լիվայ՝ Վիքիպահեստ

Զակարի Լիվայ Պյու (անգլ.՝ Zachary Levi Pugh, [ˈzækəri ˈliːvaɪ]; ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 29, Լեյք Չարլզ, Լուիզիանա, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասան, հայտնի շնորհիվ կատակերգական դերերի «Կլավա, սկսիր» («Less Than Perfect») և «Չակ» («Chuck») սերիալներում, ինչպես նաև «Մեծ մայրիկի տունը 2» («Big Momma's House 2») և «Էլվինը և բուրունդուկները 2: Պիսկվել» («Alvin and the Chipmunks: The Squeakquel») ֆիլմերով։ 2013 թվականին Լիվայը խաղում է Ֆանդրալի դերը «Տոր 2։ Խավարի արքայություն» ֆիլմում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակարի Լիվայ Պյուն ծնվել է Լեյք Չարլզում, Լուիզիանա նահանգ[1]։ Նա հանդիսանում է ընտանիքի միջին զավակ, նա ունի ավագ և կրտսեր քույրեր։ Նա ունի վալիական արմատներ[2]։ Մանուկ հասակում նա ճամփորդել է ամբողջ երկրով, մինչ նրա ընտանիքն արմատներ է գցել Վենտուրա շրջանում, Կալիֆոռնիա նահանգ[3]։ Վեց տարեկան հասակում նա սկսել է նկարահանվել, երգել և պարել դպրոցում և տեղական թատերական բեմադրություններում։ «Բուենա» միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի կյանքի կոչի դերասան դառնալու վաղեմի երազանքը։ Սկսում է խաղալ թատրոնում, դերեր կատարելով այնպիսի բեմադրություններում, ինչպիսին են «Հետնապահները», «Օլիվեր», «Հրաշագործը Օզ երկրից» և «Բիգ Ռիվեր»։ Նրա Հիսուսի կերպարը «Ojai’s Godspell» բեմադրությունում դեպի նրան է գրավում Հոլլիվուդի ուշադրությունը։[2]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակարի Լիվայը «Օսկար»-ի մրցանակների հանձնման 83-րդ արարողությունում

2006 թվականին Լիվայը դեր է ստանում «Մեծ մայրիկի տունը 2» կատակերգական ֆիլմում։ Նա հանդիսանում է ոչ միայն դերասան։ 2007 թվականին նա հանդես է գալիս որպես «Պարույր» («Spiral») ֆիլմի գործադիր պրոդյուսեր, որում նա նույնպես դեր է կատարում։ Նշանակալից դերերից է հանդիսանում նաև «Էլվինը և բուրունդուկները 2: Պիսկվել» ֆիլմում մասնակցությունը, թողարկված 2009 թվականին[4]։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին մեծ էկրան է բարձրանում Դիսնեյի «Ռապունցել: Խճճված պատմություն» մուլտֆիլմը, Լիվայի կողմից հնչյունավորված Ֆլինն Ռայդերի՝ արքայադստեր փրկիչ, գլխավոր դերով։

Լիվայը պետք է Ֆանդրալի դերը կատարեր «Տոր» ֆիլմում, սակայն չի կարողանում անել դա նկարահանման ժամանակացույցի և իր «Չակ» հեռուստասերիալի անհամատեղության պատճառով[5]։ ТԱյնուամենայնիվ, նա նա քաղում է այդ դերը ֆիլմի սիքվելում՝ «Տոր 2։ Խավարի արքայություն» («Thor: The Dark World»), Ջոշ Դալլասի աշխատանքային ժամանակացույցի անհամատեղիության պատճառով։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվայը San Diego Comic-Con International-ում, 2009 թվական

Լիվայը 2002 թվականին խաղացել է «Մեծ կրակոց» ֆիլմում, որում նաև նկարահանվել են Ջենիֆեր Մորիսոնը և Նիկոլաս Տուրտուրոն։ Նույն թվականին նա ստանում է Կիպ Սթեդմենի դերը «Կլավա, սկսիր» կատակերգական սերիալում։ 2003 թվականին նա նկարահանվել է «Դիմեք Ջեյնին» («See Jane Date») հեռուստատեսային ֆիլմի դերերից մեկում, որում նկարահանվել են նաև Քարիզմա Կարպենտերը, ով ծանոթ է ռոսական հեռուստադիտողին «Բաֆի - վամպիրներին կործանողը» սերիալից և Հոլլի Մարի Կոմբսը (Պայպեր Հոլլիվելը «Հմայվածները» սերիալում)։ «Կլավա, սկսիր» սերիալը ավարտվում է 2006 թվականին։

2007 թվականին Լիվայը ստանում է գլխավոր դեր «Չակ» սերիալում, որում կրկին կարողանոմւ է մտնել կատակերգական կերպարի մեջ[6][7]։ Շոուի եզրափակիչ դրվագը եթեր է հեռարձակվում 2012 թվականի հունվարին։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլին Լիվայը և Քեթրին Մակֆին ձայնագրում են «Terrified» սինգլը, որը հասանելի է iTunes-ում[8][9]։ Բացի այդ, Լիվայը և Մենդի Մուրը կատարում են «I See the Light» և «I’ve Got a Dream» երգերը «Ռապունցել: Խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմում։ «I See the Light» երգը անվանակարգվում է «Օսկար»2010 թվականին և արժանանում է «Գրեմմի»2011 թվականին[10]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Леви говорит об опыте на Бродвее

Զակարին ձայնավորել է Արկեյդ Գենոնին «Fallout: New Vegas» համակարգչային խաղում և ինքն իրեն «Tomb Raider» խաղում (2013 թվական)[11]։

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Լիվայը միանում է «Նա սիրում է ինձ» մյուզիքլի վերածնված բեմադրությանը Բրոդվեյում։ Լաուրա Բենանտին ստանում է Ամալիայի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվայը հանդիսանում է «Nissan GT-R»-ի առաջին տիրակալը, որը վաճառքի է հանվում ԱՄՆ-ում 2009 թվականին[12][13]։ Զակարիան պաշտում է համարկարգչային խաղերը։ 2012 թվականին, «Bello» ամսագրին հարցազրույցում, Լիվայը խոստովանում է. «Ես սիրում են տեսախաղերը։ Միշտ սիրել եմ և պիտի սիրեմ։ Այժմ ես վայելում եմ «Call of Duty: Modern Warfare 3» և «Gears of War» խաղերով։ Սակայն ծրագրում են անցնել «Mass Effect 3»-ին, եթե ես ժամանակ գտնեմ դրա համար»[14]։ Ազատ ժամանակ Լիվայը հրապուրվում է սքեյթբորդով, սնոուբորդով, ինչպես նաև, հրապուրվում է սպորտի այլ տարատեսակներով։

Զակարին քրիստոնյա-ավետարանական է մանկությունից։ 2002 թվականին նա հարցազրույց է տալիս «Relevant» ամսագրի համար, որում պատմում է իր հավատքի մասին. «Նկարահանման հրապարակում իմ խնդիրը, իմ կարծիքով, դա, առաջին հերթին, մարդկանց սիրելն է և նրանց վստահությունը շահելը, որպեսզի նրանք հասկանան, որ ես իրականում նրանց սիրում եմ և մտահոգվում եմ նրանց և նրանց բարեկեցության մասին։ Եվ այն դեպքում, երբ նրանց պետք լինի իմ օգնությունը, նրանք հնարավորություն ունենան մոտենալու ինձ և հարցնեն. «Պատմիր, ինչպե՞ս ես դու պահպանում քո հանգստությունը։ Ինչպե՞ս ես դու քեզ այդքան հարմարավետ զգում։ Որտեղի՞ց ես դու վերցնում այդ ամբողջ սերը։ Որտեղի՞ց ես դու վերցնում քո բոլոր տաղանդները»։ Եվ ես կշրջվեմ նրանց կողմը և առանց վարանման կպատասխանեմ. «Հիսուս Քրիստոս»»[15]։

2010 թվականի սեպտեմբերին Լիվայը հիմնում է «The Nerd Machine» սեփական ընկերությունը[16]։

Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 16-ին Միսի Պերեգրիմը «Twitter»-ում հայտնում է, որ նա և Լիվայը ամուսնացել են Մաուիում, Հավայան կղզիներ։ Նաև հրապարակելով լուսանկարներ, որտեղ նրանք երկուսով վերնաշապիկներով են «Պարոն» և «Տիկին» մակագրություններով[17]։ Ամուսնությունը երկարատև չի լինում և արդեն 2015 թվականի ապրիլին ամուսինները դիմում են ապահարզանի[18], նշելով բաժանման օրը՝ 2014 թվականի դեկտեմբերի 3[19]։

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակարի Լիվայը San Diego Comic-Con International-ում, 2011 թվական
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2002-2006 Կլավա, սկսիր Less Than Perfect Կիպ Սթեդմեն
2002 Մեծ կրակոց Big Shot: Confessions of a Campus Bookie Ադամ
2003 Դիմեք Ջեյնին See Jane Date Գրանտ Աշեր
2004-2005 Մահացել է սեփական նախաձեռնությունը Curb Your Enthusiasm Բելման
2006 Մեծ մայրիկի տունը 2 Big momma's house 2 գործակալ Ջեք Քևին Կենիլի
2007 Պարույր Spiral Բերկլի
2007 Ctrl Z Ctrl Z Բեն Պիլար
2007-2012 Չակ Chuck Չակ Բարտովսկի
2008 Արտասովոր ճանապարհորդություն Wieners Բեն
2008 Ամերիկյան նորահարուստ An American Carol փորձարկվող #1
2008 Ռեյի բոլոր երանգները Shades of Ray Ռեյ Ռեյման
2009 Կասկադյորներ Stuntmen Թրոյ Ռատովսկի
2009 Էլվինը և բուրունդուկները 2: Պիսկվել Alvin and the Chipmunks: The Squeakquel Տոբի Ջեն
2009 Բայրոն Ֆիլիպս։ Գտածո Byron Phillips: Found Բայրոն Ֆիլիպս
2010 Ռապունցել: Խճճված պատմություն Tangled Ֆլին Ռայդեր (ձայնավորում)
2012 Ռապունցել։ Երջանիկ ընդմիշտ Tangled Ever After Ֆլին Ռայդեր (ձայնավորում)
2012 Տեսախաղերի բարձրագույն դպրոց Video Game High School Էյս
2013 Հիշիր կիրակին Remember Sunday Գաս
2013 Տոր 2։ Խավարի արքայություն Thor: The Dark World Ֆանդրալ
2015 Հերոսներ։ Վերածնունդ Heroes Reborn Լյուկ Կոլինս
2015-2016 Հեռուստանովել Telenovela Ջեյմս ՄակՄեհոն

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Zachary Levi»։ TV Guide։ Վերցված է 2011-08-03 
  2. 2,0 2,1 Wyatt Edward (սեպտեմբերի 30, 2007)։ «Super Nerd Is Out to Save the World»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է օգոստոսի 21, 2010 
  3. «Anytime with Bob Kushell feat. Zach Levi». Anytime with Bob Kushell. Season 1. Episode 8. փետրվարի 5, 2009. 
  4. Corliss, Richard (January 11, 2010). "Alvin and the Chipmunks: The Squeakquel". Time. 175 (1):51.
  5. «'Thor 2': Zachary Levi Eyed For Fandral, Josh Dallas Out Of Film»։ huffingtonpost։ հունիսի 6, 2012։ Վերցված է հոկտեմբերի 3, 2012 
  6. Stransky Tanner (օգոստոսի 9, 2010)։ «2010 Teen Choice Awards winners announced»։ EW։ Վերցված է մարտի 8, 2011 
  7. Markovitz Adam, Tanner Stransky (մարտի 3, 2008)։ «30 Under 30: The Actors»։ Entertainment Weekly։ Վերցված է մարտի 10, 2009 
  8. "Terrified premieres on Vevo today!". Retrieved 2011-08-03.
  9. "Terrified featuring Zachary Levi on Entertainment Weekly". Retrieved 2011-08-03.
  10. Skerry Kath (փետրվարի 27, 2011)։ «Zachary Levi Sings at the Oscars (Video)»։ Give Me My Remote։ Վերցված է մարտի 8, 2011 
  11. Wright Anders (մարտի 2, 2011)։ «Rolling the dice»։ San Diego City Beat։ Վերցված է մարտի 25, 2011 
  12. Carolla Adam (հուլիսի 16, 2010)։ «Zach Levi»։ CarCast։ Վերցված է սեպտեմբերի 12, 2010 
  13. Nygaard Sandra (October 2007)։ «With a name like Levi, he's gotta know jeans»։ Men's Health 22 (8): 134 
  14. Webb Charles (2011-12-05)։ «Spike VGAs Interview: Meet Your Host, Zachary Levi»։ MTV։ Վերցված է 2011-12-07 
  15. «Q&A With Zachary Levi»։ Relevant Magazine։ Վերցված է հոկտեմբերի 13, 2009 
  16. «Zac Launches The Nerd Machine»։ ChuckTV.net։ Վերցված է սեպտեմբերի 24, 2010 
  17. Marquina Sierra։ «Zachary Levi Secretly Marries Girlfriend Missy Peregrym In Maui: Pic – Us Weekly»։ Usmagazine.com։ Վերցված է 2014-06-17 
  18. http://www.people.com/article/zachary-levi-missy-peregrym-divorce
  19. «Zachary Levi & Missy Peregrym Secret Wedding Ends In Even More Secret Divorce»։ TMZ.com։ Վերցված է 2015-04-18