Դիմեք Ջեյնին
Appearance
Դիմեք Ջեյնին անգլ.՝ See Jane Date | |
---|---|
Երկիր | Կանադա |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2003 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Բերլինգեր |
Դերակատարներ | Քարիզմա Կարպենտեր և Հոլի Մերի Կոմբս |
Տևողություն | 90 րոպե |
«Դիմեք Ջեյնին» (անգլ.՝ See Jane Date), 2003 թվականի ռոմանտիկ կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Ռոբերտ Բերլինգերը Մելիսսա Սենատի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերը կատարել է «Բաֆֆին՝ վամպիրներ ոչնչացնողը» հեռուստասերիալի աստղ Քարիզմա Կարպենտերը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյն Գրանտը գրավիչ աղջիկ է, բայց մշտապես միայնակ է։ Ստանալով հարսանիքի հրավեր երկու անձի համար՝ նա մտածում է, թե ինչ պետք է անի, եթե ինքը ընկեր չունի։ Նա խորհուրդ է հարցնում ընկերներից, որոնք երկու օրում պետք է նրան օգնեն գտնել համապատասխան թեկնածու, որի հետ աղջիկը կարող է գնալ հարսանիք։
Ձանձրալի երիտասարդներն ու իր «սեփական» ժամադրությունը ոչ միայն բազմաթիվ անակնկալներ են մատուցում, այլև վերջապես աղջկան հնարավորություն են տալիս ընտրություն կատարել։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քարիզմա Կարպենտեր – Ջեյն Գրանտ
- Դևիդ Լիպպեր – Իթան Մայլզ
- Ջոշուա Մալինա – Քևին Ադամս
- Իվեն Մարիոթ – Հենք Չիլթոն
- Կամերոն Մեթիսոն – Գարի Բաբկոկ
- Էդդի Մաքքլինտոք – Կուրտ Բատներ
- Զակարի Լիվայ – Գրանտ Աշեր
- Ռաշել Լեֆևր – Էլոիզ
- Լինդա Դանո – Ինա
- Քիմ Շրաներ – Դանա
- Անտոնիո Սաբատո կրտսեր – Թիմոթի Ռոմելլի
- Հոլլի Մարի Քոմբս – Նատաշա Նեթլի
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի կարգախոսը՝ «Նա միշտ հեռու է նրանից, որ գտնի իդեալական երիտասարդի»։
- Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2003 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 7-ը Մոնրեալում (Քվեբեկ, Կանադա)։
- Ըստ գլխավոր դերասանուհի Քարիզմա Կարպենտերի՝ ABC ալիքը նախատեսել է ֆիլմի հիման վրա նկարահանել հեռուստասերիալ իր մասնակցությամբ։ Սակայն դերասանուհին հրաժարվել է դերից, որովհետև նրան պետք է եղել ընդմիջում «Հրեշտակ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, երբ ինքը նաև խնամում էր իր նորածին որդուն[1]։
Համաշխարհային թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՄՆ – 16 օգոստոսի, 2003 թվական
- Ֆրանսիա – 25 հոկտեմբերի, 2004 թվական
- Հունգարիա – 15 նոյեմբերի, 2004 թվական
- Ավստրալիա – 29 հունվարի, 2008 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bierly, Mandi (2010 թ․ ապրիլի 10). «Charisma Carpenter on how Cordelia Chase landed her in Stallone's 'Expendables' (and The Butterfinger Defense League)». PopWatch (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դիմեք Ջեյնին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Գրախոսություններ
- Bonar, Samantha (2003 թ․ օգոստոսի 16). «Jane' needs to get a life, then she might find a date» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
- Dillard, Brian. «Review [[Պատկեր:2 stars.svg|55px|2 5 աստղից]]» (անգլերեն). Allmovie. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - Freer, Sloan. «See Jane Date [[Պատկեր:2 stars.svg|55px|2 5 աստղից]]» (անգլերեն). Radio Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - Kelleher, Terry Picks and Pans Review: See Jane Date(անգլ.) // People. — August 18, 2003. — Vol. 60. — № 7. — ISSN 0093-7673.
- Null, Christopher [in անգլերեն] (2006). «See Jane Date [[Պատկեր:2 stars.svg|55px|2 5 աստղից]]» (անգլերեն). Filmcritic.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն)
|
Կատեգորիաներ:
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2003 ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Անգլերեն ֆիլմեր
- Կանադական մելոդրամա ֆիլմեր
- Կանադական ռոմանտիկ կատակերգություններ
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորք նահանգում
- 2000-ականների կանադական ֆիլմեր
- Մոնրեալում նկարահանված ֆիլմեր