Հոլի Մարի Քոմբս
Հոլի Մարի Քոմբս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 3, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001061 |
Հոլի Մարի Քոմբս (անգլ.՝ Holly Marie Combs, դեկտեմբերի 3, 1973, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Հմայվածները» հեռուստասերիալում Փայփեր Հոլիվելի դերով (1998-2006) և «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում Էլի Մոնթգոմերի դերով (2010-2017)։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլի Մարի Քոմբսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Նրա ծնողներն են Դեյվիդ և Լորալեյ Քոմբսը, մայրը նրան ունեցել է տասնվեց տարեկան հասակում։ Ութ տարեկանում աղջիկը մոր հետ տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է իր կարիերան՝ նկարահանվելով գովազդներում։ Սովորել է Professional Children’s School N. Y-ում Էռնի Մարտինի ղեկավարությամբ[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է տասներեք տարեկան հասակում։ Նկարահանվել է «Ապակե պատեր» ֆիլմում։ Տասնհինգ տարեկանում կատարել է երկրորդական դեր «Սրտերի հաճելի պար» ֆիլմում, իսկ հաջորդ տարի նկարահանվել է Օլիվեր Սթոունի մասին պատմող ֆիլմում («Ծնված հուլիսի չորսին»)։
1998 թվականին Քոմբսը ստացել է իր ամենահայտնի դերը «Հմայվածները» սերիալում։ Քոմբսը ի սկզբանե փորձել է Պրյու Հոլիվելի դերը, իսկ Շենեն Դոերտին՝ Փայփեր Հոլիվելի դերը, սակայն, ի վերջո, նրանք փոխվել են դերերով։ Հինգերորդ եթերաշրջանում նա դարձել է նաև սերիալի պրոդյուսեր և նկարահանվել է մինչև 2006 թվականի մայիսին։
2010 թվականին Քոմբսը ստացել Է ABC Family հեռուստաալիքի թողարկած «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու մոր դերը[3]։ Պրեմիերան կայացել է 2010 թվականին[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1993-1997 թվականներին Քոմբսը ամուսնացած է եղել դերասան Բրայան Թրևիս Սմիթի հետ[5]։
2004-2011 թվականներին Քոմբսն ամուսնացած է եղել Դեյվիդ Դոնոհոյի («Հմայվածները» հեռուստասերիալի գործընկեր), զույգը ունի երեք որդի՝ Ֆինլի Արթուր Դոնոխո (ծնվել է 26.04.2004), Ռայլի Էդվարդ Դոնոխո (ծնվել է 26.10.2006) և Ջեյմս Դոնոխո (ծնվել է 26.05.2009)[6]։
2019 թվականի սեպտեմբերի 7-ից Քոմբսն ամուսնացած է ռեստորանի տեր Մայք Ռայանի հետ, որի հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից 3 տարի առաջ[7]։
Քոմբսը ապրում է Լոս Անջելեսում ընտանիքի և բազմաթիվ կենդանիների հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Holly Marie Combs: Biography Archived 2011-05-22 at the Wayback Machine.. MSN Movies.
- ↑ «Holly Marie Combs- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-08-10
- ↑ Michael Ausiello (2010-04-10)։ «Exclusive: Holly Marie Combs joins 'Pretty Little Liars'»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-08-10
- ↑ «Exclusive: Holly Marie Combs joins 'Pretty Little Liars' | Ausiello | EW.com»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-16-ին։ Վերցված է 2020-04-18
- ↑ «Breakthroughs: Holly Marie Combs»։ People Magazine։ December 1998։ Վերցված է 2008-05-06
- ↑ Holly Marie Combs Welcomes Son Kelley James. People. Celebrity Babies
- ↑ Holly Marie Combs Marries Longtime Boyfriend Mike Ryan
|
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ