Լաուրա Բենանտի
Լաուրա Բենանտի անգլ.՝ Laura Benanti | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 23, 1979[1] (44 տարեկան) կամ հուլիսի 15, 1979[2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Կիննելոնի ավագ դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Սթիվեն Պասկուալե և Քրիստոֆեր Բարոն Գրոս |
Ծնողներ | հայր՝ Մարտին Վիդնովիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | laurabenanti.com |
![]() |
Լաուրա Էիլինի Բենանտի (անգլ.՝ Laura Ilene Benanti, հուլիսի 23, 1979[1] կամ հուլիսի 15, 1979[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, 2008 թվականի Թոնի մրցանակի դափնեկիր[3]։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենանտին ծնվել է Նյու Յորքում՝ Բրոդվեյի դերասանների ընտանիքում[4]։ Նրա ծնողները ամուսնալուծվել են և մանուկ Լաուրան մոր և խորթ հոր հետ միասին, որի ազգանունն էլ հենց հետագայում վերցրել է Բենանտին, տեղափոխվել է Նյու Ջերսի։
16 տարեկանում առաջնաելույթ է ունեցել «Hello, Dolly!» մյուզիքլում, իսկ 1997 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը[5]։
1998 թվականին Բենանտին առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյի բեմում «Երաժշտության ձայնը» մյուզիքլում, իսկ մեկ տարի անց ստացել է իր կարիերայի առաջին անվանակարգը՝ «Թոնի» մրցանակ «Ռիթմ» մյուզիքլում իր դերի համար։ 2002 թվականին ստացել է «Թոնի»-ի երկրորդ անվանակարգը՝ Վանեսա Ուիլյամսի հետ «Անտառում» մյուզիքլում խաղալու համար, նաև առաջադրվել է «Դրամա Դեսկ» մրցանակի։ Շոուներից մեկի ժամանակ ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել, որի պատճառով մեծ ծանրաբեռնվածության դեպքում դերասանուհու մարմինը պարբերաբար կաթվածահար է լինում։ 2008 թվականին դրական գնահատական է ստացել քննադատներից և արժանացել է «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների՝ Փեթի Լյուպոնի հետ «Գնչուհի» մյուզիքլում իր դերի համար[6]։ 2011 թվականին ստացել է «Թոնի» չորրորդ անվանակարգը «Կանայք նյարդային խանգարման եզրին» մյուզիքլի համար[3]։ 2016 թվականին Բենանտին ստացել է հինգերորդ անվանակարգը «Նա սիրում է ինձ» մյուզիքլում դերի համար։
2005 թվականին Բենանտին առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում։ Ապա նկարահանվել է ֆիլմերում՝ «Պահիր ռիթմը» և «Էլի Սթոուն», «Փլեյբոյ ակումբ» և «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալներում։ 2012 և 2013 թվականներին նկարահանվել է NBC-ի «Go On» սիթքոմում[7]։
2013 թվականին Բենանտին նկարվել է ուղիղ եթերով հեռարձակվող «Երաժշտության հնչյունները» մյուզիքլի հեռուստատարբերակում[8]։ Նա նաև երկրորդական դերեր է ստանձնել «Սիրելի բժիշկ» և «Ջեքիի քույրը» սերիալներում։ 2014 թվականին Բենանտին որպես քանթրի երգչուհի միացել է ABC-ի «Նեշվիլ» սերիալի երրորդ եթերաշրջանին[9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2005-2006 թվականներին Բենանտին ամուսնացած է եղել երգիչ Քրիս Բարոնի՝ «Spin Doctors» խմբի լիդ վոկալիստի հետ։
2007-2013 թվականներին Բենանտին ամուսնացած է եղել դերասան Սթիվեն Պասկուալի հետ։
2015 թվականի նոյեմբերի 15-ից Բենանտին երրորդ անգամ ամուսնացել է Պատրիկ Բրաունի հետ։ Ամուսիններն ունեն դուստր՝ Էլլա Ռոուզ Բենանտի-Բրաունը[10]։
Կինոնկար[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն վերնագիր | Անգլերեն վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2006 | Պահիր ռիթմը | Take the Lead | Թինա | |
2006 | Բոլորը խենթանում են Գրեյսի համար | Falling for Grace | Ալեքսանդրա | |
2008 | Էլի Սթոուն | Eli Stone | Բեթ Քելեր | 5 էպիզոդ |
2009 | Կյանք Մարսի վրա | Life on Mars | Դենիզ Քարլինգ | Էպիզոդ՝ «Home Is Where You Hang Your Holster» |
2010 | Մեսկադա | Meskada | Էլիսոն Քոնոր | |
2011 | Մեծ Ք | The Big C | Ջիա Շերման | Էպիզոդ՝ «Fight or Flight» |
2013 | Սիրելի բժիշկ | Royal Pains | Շելբի Շելբաթոր | 8 էպիզոդ |
2013 | Սկզբնական | Elementary | Էնն Բեյքեր | Էպիզոդ՝ «Poison Pen» |
2013 | Երաժշտության հնչյունները | The Sound of Music Live! | Բերոնեսա | Հեռուստաներկայացում |
2014-2015 | Լավ կին | The Good Wife | Ռենատա Էլարդ | Էպիզոդ։ «Tying the Knot» и «Dark Money» |
2011-2014 | Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Մարիա Գրեիզ | 9 էպիզոդ |
2014 | Քույր Ջեքի | Nurse Jackie | Միա | 7 էպիզոդ |
2014-2015 | Նեշվիլ | Nashville | Սեդի Սթոուն | 15 էպիզոդ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141102136 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 «Laura Benanti»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2012-11-28
- ↑ Rosati, Nancy. «Spotlight on Laura Benanti» Archived 2006-10-30 at the Wayback Machine., Talkin' Broadway, 2000. Retrieved on 2008-06-29.
- ↑ Klein, Alvin. «JERSEY FOOTLIGHTS; A Girl Named Maria», The New York Times. Retrieved on 2008-06-30.
- ↑ Brantley, Ben. «Curtain Up! It’s Patti’s Turn at ‘Gypsy’» Archived 2008-06-26 at the Wayback Machine., The New York Times, March 3, 2008. Retrieved on 2008-06-29.
- ↑ NBC Picks Up Matthew Perry Pilot "Go On, " Featuring Tony Winners Laura Benanti and Julie White Archived 2012-04-24 at the Wayback Machine.
- ↑ Brian Lowry (2013-12-05)։ «TV Review: ‘The Sound of Music Live!’»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-21-ին։ Վերցված է 2014-07-31
- ↑ «Laura Benanti Joins ABC’s ‘Nashville’; Benjamin Ciaramello In ‘Secrets & Lies’»։ Deadline.com։ 2014-07-30։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-04-ին։ Վերցված է 2014-07-31
- ↑ «A Valentine's Baby! Laura Benanti Welcomes Daughter Ella Rose»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-15-ին։ Վերցված է 2017-02-15
|
- Հուլիսի 23 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հուլիսի 15 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ