Բրեդլի Ուիթֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրեդլի Ուիթֆորդ
Bradleywhitford.jpg
Ծնվել էհոկտեմբերի 10, 1959(1959-10-10)[1][2][3][4] (59 տարեկան)
ԾննդավայրՄեդիսոն, ԱՄՆ[5]
ԿրթությունՈւեսլեական համալսարան, Ջուլիարդ դպրոց և Madison East High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Ջեյն Կաչմարեկ
Պարգևներ և մրցանակներ«Էմմի» մրցանակ դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերի համար, Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ

Բրեդլի Ուիթֆորդ (անգլ.՝ Bradley Whitford, հոկտեմբերի 10, 1959(1959-10-10)[1][2][3][4], Մեդիսոն, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասան և քաղաքական ակտիվիստ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիթֆորդը ծնվել է Մեդիսոնում (Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ)։ Սովորել է Ուեսլիան համալսարանը, ինչպես նաև ավարտել է Ջուլյարդի դրամայի դպրոցը 1985 թվականին[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիթֆորդն իր կարիերայի սկզբում նկարահանվել է մի քանի հեռուստաշոուներում ու ֆիլմերում, նախքան Ջոշ Լիմանի դերն ստանալը NBC ալիքի «Արևմտյան թև» սերիալում, որում նկարահանվել է 1999 թվականից մինչև 2005 թվականը՝ նրա հեռարձակման ամբողջ ընթացքում[7]։ Շոուն բավական հաջողություն է ունեցել և սիրվել քննադատների կողմից, իսկ Ուիթֆորդը 2001 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի դրամատիկական հեռուստասերիակում երկրարդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար[7]։ Նա ներկայացվել է նաև «Էմմի» մրցանակի 2002 և 2003 թվականներին, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և դերասանական կազմի հետ միասին ստացել ԱՄՆ դերասանների գիլդիայի մրցանակ 2001 և 2002 թվականներին[8]։

2006-2007 թվականներին Բրեդլի Ուիթֆորդը նկարահանվել է «Ստուդիա 30 Սանսեթ Սթրիպում» սերիալում, որը առաջին եթերաշրջանից հետո փակվել է ցածր վարկանիշի պատճառով։ 2010 թվականին նա կատարել է գլխավոր դեր «Լավ տղաներ» սերիալում, որը նույնպես փակվել է առաջին եթերաշրջանից հետո։ Մշտական աշխատանքից բացի հեռուստատեսությունում մասնակցել է երեսունից ավելի կինենկարներում, այդ թվում՝ «Հյուղակ անտառում» (2011), «Փոքրիկ Մանհեթեն» (2005), «Քեյթը և Լեոն» (2001), «Երկուհարյուրամյա մարդը» (1999), «Բիլի Մեդիսոն» (1995), «Ֆիլադելֆիա» (1993), «Կատարյալ աշխարհ» (1993), «Կնոջ բույրը» (1992), «Արթնացում» (1990) և այլն։

2013 թվականին Բրեդլի Ուիթֆորդն սկսել է նկարահանվել ABC ալիքի «Երրորդ կինը» սիթքոմում Մալին Աքերմանի ու Մարշա Գեյ Հարդենի հետ միասին[9]։ Սկզբում սերիալը գովաբանվել է քննադատների կողմից, սակայն հետո չի ունցել հաջողություն վարկանիշների տեսանկյունից։ 2014 թվականի մայիսի 8-ին հեռուստաալիքը փակել է սերիալն առաջին եթերաշրջանից հետո[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի օգոստոսին Բրեդլի Ուիթֆորդն ամուսնացել է դերասանուհի Ջեյն Կաչմարեկի հետ[11]։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ֆրենսիս Ժենեվևան (ծնվել է 1997 թվականին), Ջորջ Էդվարդը (ծնվել է 1999 թվականին) և Մերի Լուիզան (ծնվել է 2002 թվականին)[12]։ 2009 թվականի հունիսին զույգը դիմել է ամուսնալուծության համար[13], որն ավարտին է հասցվել 2010 թվականի հոկտեմբերին[14]։

2015 թվականին Ուիթֆորդն սկսել է հանդիպել դերասանուհի Էմի Լանդեկերի հետ[15]։ 2018 թվականի մարտին զույգը հայտարարել է նշանադրության մասին[16]։

Քաղաքական ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիթֆորդը մոլի լիբերալ է, երկար տարիներ ծավալել է քաղաքական ակտիվություն, մինչև 2009 թվականը հանդես է եկել որպես The Huffington Post կայքի սյունակագիր[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #142744352 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://www.tvrage.com/person/id-29453/Bradley+Whitford
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 http://www.jsonline.com/multimedia/photos/movie-stars-you-might-have-forgotten-or-never-knew-were-born-in-wisconsin-b99443978z1-291732601.html
  6. «Bradley Whitford: Biography»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-23-ին։ Վերցված է 2013-05-21 
  7. 7,0 7,1 «Bradley Whitford- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-23-ին։ Վերցված է 2013-05-21 
  8. «Awards for Bradley Whitford»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-23-ին։ Վերցված է 2013-05-21 
  9. Michael Ausiello (2012-10-28)։ «Exclusive: Bradley Whitford Marries Into Trophy Wife, Cast as Male Lead in ABC Comedy Pilot»։ TV Line։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-23-ին։ Վերցված է 2013-05-21 
  10. Lesley Goldberg (8 мая 2014)։ «ABC Cancels 'Trophy Wife' After One Season»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-05-09 
  11. Jordan, Julie (19 июня 2009)։ «Bradley Whitford and Jane Kaczmarek File for Divorce»։ People (անգլերեն) 
  12. «Jane Kaczmarek, babies at age 41, 44 and 46»։ Chicago Tribune (en-US) 
  13. Mitovich, Matt (20 июня 2009)։ «Bradley Whitford, Jane Kaczmarek File for Divorce After Nearly 17 Years»։ TV Guide (անգլերեն) 
  14. «Whitford and Kaczmarek -- Divvying Up the Goodies»։ TMZ։ 23 октября 2010 
  15. Weiss, Matthew Cole (11 ноября 2015)։ «Bradley Whitford Calls Relationship with Transparent Costar Amy Landecker 'Spectacular'»։ People (անգլերեն) 
  16. Aguilera‍, Leanne (4 марта 2018)։ «'Transparent' Co-Stars Bradley Whitford and Amy Landecker Are Engaged»։ Entertainment Tonight (անգլերեն) 
  17. Bradley Whitford։ «Bradley Whitford»։ The Huffington Post։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-23-ին։ Վերցված է 2013-05-21