Աղախնի պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղախնի պատմությունը
անգլ.՝ The Handmaid's Tale և ֆր.՝ La Servante écarlate
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՖեմինիզմ, Neo-Malthusianism?, պատմական գեղարվեստական գրականություն, գիտական ֆանտաստիկա և հակաուտոպիստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՄարգարեթ Աթվուդ
Երկիր Կանադա
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱՄՆ
ՀրատարակչությունMcClelland & Stewart?
Հրատարակվել է1985
ՇարքThe Handmaid's Tale?
ՆախորդBodily Harm?
ՀաջորդԿատվի աչք
 The Handmaid's Tale

«Աղախնի պատմությունը» (անգլ.՝ The Handmaid's Tale), կանադացի գրող Մարգարեթ Աթվուդիհակաուտոպիական վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1985 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Նոր Անգլիայում՝ Գաղաադի Հանրապետություն կոչվող կաստային հասարակությունում, որտեղ իշխանության էին եկել կրոնական ռադիկալները։ Գլխավոր հերոսուհին՝ «աղախին» Ֆրեդովան (անգլ.՝ Offred, այսինքն՝ «պատկանում է Ֆրեդ անվամբ մեկին»), բարձրաստիճան Հրամանատարի անպտուղ կնոջ փոխարեն պետք է «կրեր» նրանց երեխային։

Հայերեն տպագրվել է 2020 թվականին Զանգակ հրատարակչությունում, թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի վերնագիրը հղում է կատարել Ջեֆրի Չոսերի «Քենթերբերյան պատմվածքներ» ստեղծագործությանը։ Վեպում իրար են հաջորդում «գիշերային» գլուխները՝ նվիրված բացառապես Ֆրեդովային և նրա ապրումներին, ինչպես նաև մի քանի գլուխներից բաղկացած «ցերեկային» մասերից, որտեղ մատնացույց է արվում հերոսուհու միջավայրը, այլ աղախինների ճակատագրերը և Գիլեադի կյանքը։ Գործողությունները ներկա ժամանակից տեղափոխվում են անցյալ և հակառակը։

Մարգարետ Էթվուդը, նախընտրելով ֆանտաստիկա տերմինը, փաստել է, որ իր գիրքը «գիտաֆանտաստիկ» չէ։ Նրա խոսքերով առաջին դեմքով գրված ստեղծագործությունները նկարագրում են երևույթներ, որոնք դեռ չեն կարող տեղի ունենալ, օրինակ՝ ճանապարհորդություն դեպի այլ տիեզերք։ Միևնույն ժամանակ երկրորդ դեմքով պատմվող գրքի գործողությունները տեղի են ունենում Երկրի վրա և այնտեղ ի հայտ եկող առարկաները արդեն իսկ գոյություն ունեն այս կամ այն ձևով[2]։ Էթվուդը նկատել է 1980–ական թվականներին Ամերիկայում արդեն գոյություն ունեցող տենդենցները և իր արձակում դրանք մտածված կերպով հասցրել «տրամաբանական ավարտին»[3]։

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին վեպն արժանացել է Գեներալ-նահանգապետի մրցանակին, իսկ 1987 թվականին Արթուր Քլարկի մրցանակին՝ նրա հիմնադրումից անմիջապես հետո։ 1986 թվականին առաջադրվել է «Նեբյուլա» և Բուքերյան մրցանակներին, ինչպես նաև՝ «Պրոմեթեյ» մրցանակին։

Հարմարեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը մի քանի անգամ էկրանավորվել է՝ ներառյալ ֆիլմը (1990 թվական) և հեռուստասերիալը (2017 թվական)։ Բացի այդ, գոյություն ունի բեմադրությունների շարք, այդ թվում՝ նույնանուն օպերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղախնի պատմությունը
  2. Աթվուդ, Մարգարեթ (2005 թ․ հունիսի 17). «Aliens have taken the place of angels». The Guardian. UK.
  3. «An Interview with Margaret Atwood on her novel, The Handmaid's Tale» (PDF). Nashville Public Library. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղախնի պատմությունը» հոդվածին։