Jump to content

Թվեր 31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թվեր 31, Հին Կտակարանի Թվեր գրքի 31-րդ գլուխը։ Սուրբ տեքստ է համարվում hուդայականությունում և քրիստոնեությունում, չնայած առանց տեսանելի դատապարտման ներկայացնում է ցեղասպանություն։ Հետազոտողներ Իսրայել Կնոլը և Դենիս Թ. Օսլոնը այս գլուխը կոչում են Մադիանացիների դեպ պատերազմ[1][2]։

Գործողությունները տեղի են ունենում Մովաբի և Մադիանի հարավում, և պատմում են իսրայելիցների ու մադիանացիների միջև տեղի ունեցող պատերազմի մասին, որը առաջնորդում են Մովսես մարգարեն և Փենեեսը։ Իսրայելցիները սպանել են բոլոր տղամարդկանց, այդ թվում հինգ թագավորներին և Բաղաամին, այրել են բնակավայրերը և գերի են վերցրել կանանց, երեխաներին և կենդանիներին։ Մովսեսը իսրայելցիներին հրամայել է սպանել բոլոր տղաներին և ոչ կույս կանանց, իսկ բոլոր կույս կանանց խնայել։ Պատերազմի ավարը բաժանվել է Եղիազար քահանայի, ղևտացիների (որոնք ծառայում էին Տիրոջ խորանում), զինվորների և Տիրոջ մեջ[3]։

Աստվածաշնչի այս հատվածի հեղինակների, իմաստի և էթիկայի շուրջ շատ գիտական և կրոնական հակասություններ կան[3]։ Գլուխը սերտորեն կապված է Թվեր 25-ի հետ[4]:69։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստություն (1–6)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվեր 31:1-2-ում Աստված խոսում է Մովսեսի հետ և ասում, որ նա պետք է մադիանացիներից վրեժ առնի[1][3]։ Որից հետո, Մովսեսը Իսրայելի տասներկու ցեղերից յուրաքանչյուրից հավաքում է հազար զինվոր՝ Փենեեսի գլխավորությամբ Մադիամի վրա հարձակվելու համար[2]։

Պատերազմ (7–13)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելցի զինվորները սպանում են մադիանացի բոլոր տղամարդկանց, այդ թվում Մադիամի հինգ թագավորներին (Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին), ինչպես նաև Բեովրի որդի Բաղաամին[2]։ Ըստ Թվեր 31:49-ի՝ իսրայելցիների կողմից զոհ չի եղել[2]։ Մադիանացիների բոլոր քաղաքներն ու ավանները հրկիզել են[5], իսկ մադիանացի կանանց, երեխաներին և կեդանիներին գերեվարել են[2] դեպի «Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ Մովաբի հովտում, Երիքովի դիմաց, Հորդանանի եզերքին»[2]։

Երեխաների և ոչ կույս կանանց սպանություն (14–18)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով, որ զինվորները կանանց ողջ են թողել՝ Մովսեսը բարկանում է ասելով. «Ինչո՞ւ եք կենդանի թողել բոլոր կանանց։ Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով մոլորեցրին Իսրայելի որդիներին, որոնք հանուն Փոգովրի շեղվեցին Տիրոջից և արհամարհեցին նրա խոսքը, և Տիրոջ ժողովրդի վրա պատուհաս եկավ։ Արդ, կոտորե՛ք բոլոր արու երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք տղամարդու են մերձեցել, կոտորե՛ք։ Իսկ բոլոր կանանց, որոնք տղամարդու չեն մերձեցել, խնայե՛ք»[5][6]։

Ծիսական մաքրում (19–24)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսեսը զինվորներին պատվիրում է պատերազմից հետո յոթ օր բանակատեղիից դուրս ապրել։ Իսկ նրանք, որոնք սպանել են կամ ձեռք են տվել մեռածի, պետք է մաքրվեն երրորդ և յոթերորդ օրը (իրենց գերիների հետ)։ Մովսեսը նաև պատվիրում է մաքրել բոլոր հագուստները, կաշվե բոլոր անոթները, մազից գործած ու փայտից պատրաստված ամեն ինչ։

Եղիազարը պատվիրում է ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի այն ամենը, ինչ հրակայուն է, մաքրել հրով, ապա նաև սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանա, միայն մարքել ջրով[1][3]։

Ավարի բաժանում (25–54)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարը կազմված էր 675,000 ոչխարից, 72,000 արջառից, 61,000 էշից և 32,000 կույս աղջկանից[2]։ Տերը Մովսեսին և Եղիազարին հրամայում է բաժանել իսրայելցի զինվորների և քաղաքացիական ժողովրդի մեջ հավասար։ Զինվորների բաժնի 0.2% մասը պատկանում էր Տիրոջը։ Հազարապետների կողմից Տիրոջը որպես հաս տրված ամբողջ ոսկին 16,750 սիկղ էր (մոտ 190 կգ[6])[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Knohl, Israel (2007). The Sanctuary of Silence: The Priestly Torah and the Holiness School. Winona Lake, Indiana: Eisenbrauns. էջեր 96–98. ISBN 9781575061313. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Olson, Dennis T. (2012). «Numbers 31. War against the Midianites: Judgment for Past Sin, Foretaste of a Future Conquest». Numbers. Louisville, Kentucky: Westminster John Knox Press. էջեր 176–180. ISBN 9780664238827. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Shectman, Sarah (2009). Women in the Pentateuch: A Feminist and Source-critical Analysis. Sheffield: Sheffield Phoenix Press. էջեր 158–166. ISBN 9781906055721. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Brown, Ken (2015). «Vengeance and Vindication in Numbers 31». Journal of Biblical Literature. The Society of Biblical Literature. 134 (1): 65–84. doi:10.15699/jbl.1341.2015.2561. JSTOR 10.15699/jbl.1341.2015.2561. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  5. 5,0 5,1 Allan, Keith (2019). The Oxford Handbook of Taboo Words and Language. Oxford: Oxford University Press. էջ 15. ISBN 9780198808190. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  6. 6,0 6,1 «Numbers 31 (New International Version)». Biblehub.com. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.