Դիակապտություն

Դիակապտություն (դիակողոպտություն, դիակողոպուտ, դիագողություն, հինահարություն, ֆր.՝ maraudeur «կողոպտիչ», marauder «կողոպտել») զինվորական հանցագործություն, համաձայն օրենսդրության՝ կռվի դաշտում (այդ թվում ռմբակոծության ենթարկված կամ հրետակոծված շրջաններում) սպանված կամ վիրավոր զինծառայողների, կամ քաղաքացիական անձանց մոտ գտնվող իրերի գաղտնի կամ բացահայտ հափշտակություն։
Դիակապտություն է համարվում նաև տարհանման ժամանակ վիրավոր անձանցից իրերի հափշտակությունը[1]։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դիակապտությունն ավելի ընդգրկուն է, այն իր մեջ ներառում է նաև հակառակորդի բնակավայրի բնակիչների նկատմամբ իրականացված հափշտակությունը։ Դիակապտությունը հաճախ ուղեկցվում է բռնի գործողություններով։
Միջազգային իրավունքի համաձայն՝ դիակապտությունը դիտարկվում է որպես միջազգային բնույթի զինվորական հանցագործություն[2]։
Զանգվածային լրատվամիջոցներով սխալմամբ դիակապտություն է անվանվում ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ բնակիչների կողմից թողնված գույքի կողոպուտը, այլ նաև խաղաղ ժամանակ թողնված գույքի կողոպուտը՝ կապված տարերային աղետների հետ[3]։
Պատիժը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ քրեական օրենգիրքի 383-րդ հոդվածի համաձայն քրեորեն պատժելի է համարում միայն մարտադաշտում սպանվածների կամ վիրավորների մոտ գտնվող իրերը հափշտակելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից ութ տարի ժամկետով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мародёрство // Военный энциклопедический словарь / А. П. Горкин. — Москва: Большая Российская Энциклопедия, Рипол Классик, 2001. — Т. 2. — С. 34. — ISBN 5-7905-0996-7
- ↑ «Военные преступления международного характера». Глоссарий.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Угроза потопа: в Калифорнии после бегства людей началось мародерство».
- ↑ Ի՞նչ է «դիակապտությունը» և ինչու՞ է այն քրեորեն պատժելի