Բենքսի
Բենքսի | |
---|---|
Ի ծնե | անհայտ |
Կեղծանուն | Banksy |
Ծնվել է | ենթդ․ հուլիսի 28, 1974[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Եյթ, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, նկարիչ, քաղաքական ակտիվիստ, artivist, փողոցային կատարող, գրող, քանդակագործ, graffiti artist, ներդրումային ակտիվիստ և muralist |
Ոճ | ժամանակակից արվեստ[2][3] |
Ժանր | հանրային արվեստ[4], social-artistic project?[4], սթրիտ արտ, Գրաֆիտի և քանդակագործություն |
Թեմաներ | սթրիտ արտ, Bristol underground scene?, social commentary? և Գրաֆիտի |
Ուշագրավ աշխատանքներ | Մեկ ազգ տեսահսկողության տակ, Ստրկական աշխատանք, Love Is in the Bin? և Ելք նվերների խանութով |
Պարգևներ | |
Կայք | banksy.co.uk(անգլ.) |
![]() |
Բենքսի (անգլ.՝ Banksy) - անգլիացի անդերգրաունդ ուղղության սփրեյ արտ, գրաֆիտի ոճի նկարչի, քաղաքական գործչի, ռեժիսորի մականունն է, որը թաքցնում է իր ինքնությունը։ Գոյություն ունեն ենթադրություններ, որ շվեյցարացի նկարիչ (Maître de Casson) Մաիտր դե Կասոնը կարող է լինել Բենքսի[5]։ Maître de Casson- ը հերքում է դա իր կայքում[6]։ Նրա կենսագրության վերաբերյալ բազմաթիվ վեճեր են գնում։ Վարկածները հիմնված են փողոցային տեսախցիկներից ստացված տեսագրությունների վրա։ Համաձայն այդ վարկածների՝ նա ծնվել է Միացյալ Թագավորությունում Ստրոուկի շրջակայքում 1974 թ. և նրա իրական անունը՝ Ռոբերտ, կամ Ռոբին Բենկս, կամ Ռոբին Գանինգհեմ է։
Նա հաճախ նկարում է մարդաշատ վայրերում՝ շենքերի, կայարանների պատերին։ Նրա նկարները հաճախ ունեն քաղաքական նրբերանգ, պատերազմի կամ այլ արդիական թեմաների և իրադարձությունների մասին են։ Նրա երգիծական փողոցային արվեստը և միտքը բորբոքող նկարները համատեղում են սև հումորն ու գրաֆիտին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է, որ Բենքսին ծնվել է 1974 թ. անգլիական Բրիստոլ քաղաքում։ 1999 թվականների վերջերից նա սկսեց զբաղվել գրաֆիտիով և բավականին երկար ժամանակ գործում էր որպես սովորական րայթեր, բայց ժամանակի հետ նրա նկարները դառնում էին ավելի մասշտաբային և նրան ավելի ու ավելի դժվար էր դառնում փախչել ոստիկաններից։
Մի օր, փախչելով ոստիկանությունից, Բենքսին որոշում է սկսել օգտագործել տրաֆարետներ, որպեսզի ժամանակ խնայի։ Բենքսիի տրաֆարետները՝ հումորային պատկերներ են, որոնք երբեմն զուգակցվում են պատերազմի, կապիտալիզմի, համակարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաճախ նրա արվեստի կերպարներն են առնետները, կապիկները, ոստիկանները, զինվորները, երեխաները, ծեր մարդիկ, կամ հայտնի անձինք։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենքսին սիրում է ծաղրել. 2004 թվականի օգոստոսին, Նոտինգ Հիլում կառնավալի ժամանակ մարդկանց մեծ քանակությամբ 10 ֆունտ արժողությամբ թղթադրամներ բաժանվեցին, որոնց վրա թագուհու դիմանկարի փոխարեն պատկերված էր արքայադուստր Դիանայի դիմանկարը, իսկ "Bank of England" -ի փոխարեն գրված էր "Banksy of England", - Անգլիայի Բենքսի։ Այս թղթադրամները այժմ վաճառվում են իբեյում մոտ 200 դոլարով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-քոդսի համալսարան, Երուսաղեմ.
- Banksyglasto.JPG
Քարահունջ 2007.
Բեթղեհեմի այս պատի մոտ սպանվել է ավելի քան 40 մարդ առաջին ինտիֆադայի ժամանակ (փոքր անցքերը պատի վերևի մասում՝ գնդակների տեղերն են).
- Banksy.on.the.thekla.arp.jpg
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.thedailybeast.com/the-secret-life-of-the-real-banksy-robin-gunningham
- ↑ Artnet — 1998.
- ↑ http://www.artnet.com/artists/banksy/
- ↑ 4,0 4,1 Union List of Artist Names
- ↑ Dobke Hans-Heiner (2019-12-09)։ «Ist Banksy der Leipziger Maler Maître de Casson?»։ TRENDKRAFT (գերմաներեն)։ Վերցված է 2020-12-13
- ↑ «Maître de Casson»։ maitredecasson.com։ Վերցված է 2020-12-13
|