Սթրիթ արտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանհեթենի վրա գտնվող Քիփս Բեյ կվարտալի սթրիթ արտը

Սթրիթ արտ (անգլ.՝ Street art՝ փողոցի արվեստ), ուղղություն ժամանակակից կերպարվեստում, որի տարբերակիչ առանձնահատկությունն է վառ արտահայտված ուրբանիստական բնույթը։

Սթրիթ արտի հիմնական մասը գրաֆիտին է (կամ սփրեյ արտ), սակայն սխալ է համարել, որ սթրիթ արտը գրաֆիտին է։ Սթրիթ արտը նաև ներառում է պաստառներ (ոչ կոմերցիոն), տրաֆարետներ, տարբեր ճարտարապետական տեղադրումներ և այլն։ Փողոցի արվեստում կարևոր է ամեն մանրամասնություն, մանրուք, ստվեր, գույն, գիծ։ Նկարիչը ստեղծում է իր ոճավորված լոգոն՝ «եզակի նշանը», և պատկերում է այն քաղաքի լանդշաֆտի շրջաններում։ Ամենակարևորը սթրիթ արթում տարածքը յուրացնելը չէ, այլ հանդիսատեսին ներառել երկխոսության մեջ և ցուցադրել տարբեր սյուժեների ծրագիր։

Մինչև 2012 թվական աշխարհի ոչ մի թանգարանում գոյություն չունեին սթրիթ արտի պահպանման բաժիններ[1], մինչև որ Սանկտ Պետերբուրգում չի բացվել Սթրիթ արտի թանգարան․ դրա նպատակն էր փողոցի արվեստի մասին տեղեկությունների պահպանումը և տրամադրումը, երիտասարդ նկարիչների նորարարական նախագծերի իրականացումը, ստեղծագործական պրակտիկաների և ժամանակակից արվեստի միջոցով արդյունաբերական տարածքների և կենտրոնից հեռացված շրջանների զարգացման նոր մոտեցման ներդրումը[2]։

Պետք է տարբերել «սթրիթ արտ» և «փաբլիկ արտ» տերմինները։ Առաջին տերմինը հաճախ վերաբերում է հասարակական տարածքում անօրինական և չարտոնված գործողություններին[3][4][5], իսկ երկրորդ տերմինը դա չի ենթադրում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Дьяконов В. Эпоха развитого вандализма // Власть. — 2010. — 12 июля.
  2. «О Музее уличного искусства»։ Street Art Museum (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-13-ին։ Վերցված է 2018-03-13 
  3. «Urban Dictionary: street art» (անգլերեն)։ Urban Dictionary։ Վերցված է 2020-01-01 
  4. «Street Art | Meaning of Street Art by Lexico» (անգլերեն)։ Lexico Dictionaries | English։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-01-ին։ Վերցված է 2020-01-01 
  5. Sondra Bacharach Street Art and Consent(անգլ.) // The British Journal of Aesthetics. — 2015-10-01. — В. 4. — Т. 55. — С. 481—495. — ISSN 0007-0904. — doi:10.1093/aesthj/ayv030
  6. Дьяконов В. Эпоха развитого вандализма // Власть. — 2010. — 12 июля.
  7. «Street Art in 13 Arrondissement»։ Paris Digest։ 2018։ Վերցված է 2018-10-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]