Նոյյան տապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոյան տապանից)
1rightarrow blue.svgԱյս հոդվածը աստվածաշնչյան առասպելական նավի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նոյյան տապան (այլ կիրառումներ)։
1846 նկար ամերիկացի ժողովրդական նկարիչ Էդվարդ Հիկսի գործերից, որ պատկերում է կենդանիների Նոյյան Տապան բեռնելը զույգերով։

Նոյյան տապան (դասական եբր.՝ תיבת נח‎, թեյվաթ նոահ), Ծննդոց գրքում (6–9 գլուխներ) և ավելի ուշ գրառված Ղուրանում (Հուդի և Ալ-Մումինուի սուրաներում) նկարագրված նավ։ Ըստ Աստվածաշնչի Նոյ նահապետը կառուցել է այն Աստծո հրամանով փրկելու իրեն, իր ընտանիքը և երկրի կենդանիներին համաշխարհային Մեծ Ջրհեղեղից։

Աստվածաշունչը նշում է նաև, որ ջրհեղեղից հետո տապանը հանգրվանել է «Արարատ լեռների» վրա, որի հիման վրա շատերը ենթադրել են, որ Արարատ լեռն է նկատի առնված։ Սկսած 19-րդ դարից Նոյյան տապանը գտնելու հույսով բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատ լեռը։ Նրանցից ամենահայտնին է ամերիկացի աստղագնաց Ջեյմս Իրվինը։

Աստվածաշնչյան պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մեծ ջրհեղեղ


Ըստ Աստվածաշնչի, այն ժամանակներում տեղի 1 ունեցել մեծ բարոյական մարդու անկումը, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրի երեսին մարդիկ սկսեցին մտածել միայն չարագործությունների մասին։

Aquote1.png Աստված տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը։ Ուստի Աստված ափսոսաց, որ երկրի վրա ստեղծել է մարդկանց, ու ցավ զգաց իր սրտում
- Ծննդոց 6:5,6
Aquote2.png


Այս ժամանակներում կար մի մարդ, ով արդար և մաքուր էր իր տեսակի մեջ և հավատարիմ էր տիրոջը և նրա անունը Նոյ էր։

Aquote1.png Այդ ժամանակ Աստված ասաց Նոյին. «Ամեն մարմնի վերջը եկել է, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել, ուստի ես կործանելու եմ նրանց երկրի հետ միասին։ Քեզ համար մի տապան շինիր խիժաբեր ծառի փայտից։ Տապանում բաժանմունքներ շինիր և այն դրսից ու ներսից կուպրով պատիր։ Այսպես շինիր այն. տապանի երկարությունը երեք հարյուր կանգուն, լայնությունը հիսուն կանգուն և բարձրությունը երեսուն կանգուն։ Տապանի համար ցոհար շինիր և ավարտիր այն՝ վերևից մեկ կանգուն թողնելով։ Տապանի մուտքը կողքից շինիր։ Տապանում շինիր ներքնահարկ, երկրորդ հարկ և երրորդ հարկ
- Ծննդոց 6:13-16
Aquote2.png


Նոյը ամեն ինչ անում է այնպես, ինչպես իրեն պատվիրել է Աստված: Շինարարության ավարտից հետո Աստված Նոյին ասաց, որպեսզի նա մտնի տապանի մեջ՝ իր կնոջ և որդիների հետ։ Բացի այդ, տապանում հավաքի նաև բոլոր կենդանիներից մեկ զույգ։ Նա նաև պետք է սնունդ հավաքեր իրենց և կենդանիների համար։ Դրանից հետո Աստված ջրով ծածկեց երկիրը. «ջրերը այն աստիճան հեղեղեցին երկիրը, որ ծածկեցին երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստվածաշունչ, Գիրք Ծննդոց, Գլուխ 7-րդ