Ջեյմս Իրվին
| Ջեյմս Իրվին անգլ.՝ James Benson Irwin | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 17, 1930[1][2][3] |
| Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
| Մահացել է | օգոստոսի 8, 1991[2][3] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Glenwood Springs, Կոլորադո, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[5] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա և Արևելյան ավագ դպրոց |
| Մասնագիտություն | սպա, տիեզերագնաց, օդաչու և military flight engineer |
| Աշխատատու | ՆԱՍԱ |
| Պարգևներ և մրցանակներ | |

Ջեյմս Բենսոն Իրվին (անգլ.՝ James Benson Irwin, մարտի 17, 1930[1][2][3], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - օգոստոսի 8, 1991[2][3], Glenwood Springs, Կոլորադո, ԱՄՆ[4]), ամերիկացի փորձարկու-օդաչու, ինժեներ, տիեզերագնաց։ Մասնակցել է «Ապոլլոն-15» տիեզերանավի լուսնային թռիչքին. դառնալով Լուսնի վրա ոտք դնող ութերորդ մարդը։
Ապոլլո 15
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Սքոթթի հետ Լուսնի մակերեսի վրա աշխատել է 18 ժամ 33 րոպե՝ կատարելով գիտական հետազոտություններ ու փորձեր (այդ թվում Գալիլեյան փորձը)։ Իրվինը առաջին մարդն էր, որ Լուսնի վրա շրջել է Լուսնագնաց մեքենայով։ Գիտության համար կարևոր դեր է կատարել նրա գտած այսպես կոչված «Ծննդոց քարաբեկորը», որը գիտնականների հաշվարկով ունի 4 միլիարդ տարվա հնություն։
Նոյան տապանի որոնումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերադարձից կարճ ժամանակ անց Իրվինը հայտարարել է իրեն վերածնված քրիստոնյա։ Հիմնել է միսիոներական կազմակերպություն՝ «Բարձր Թռիչք հիմնադրամ» անվամբ։ 1973 թվականից վեց անգամ բարձրացել է Արարատ լեռը։ Իրվինը հույս ուներ գտնել Նոյան տապանը որպես Աստծո գոյության վերջնական ապացույց։
Մահացել է 1991 թվականին՝ սրտի կաթվածից։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանկ Վեստերման, «Արարատ» (Frank Westerman, Ararat), «Olymbus» հրատ., Ամստերդամ, 2006։ ISBN 978-90-467-0230-7 (Հոլանդերեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Ирвин Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 3 4 Artists + Artworks
- ↑ https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/james-b-irwin/
- ↑ Space Hall Inducts 14 Apollo Program Astronauts — El Paso, El Paso: 1983. — P. 18.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 464)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Իրվին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 17 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Օգոստոսի 8 մահեր
- 1991 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ տիեզերագնացների մասին
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի աստղագնացներ
- Ամերիկացի օդաչուներ
- Արարատ
- Կաթվածից մահացածներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Տիեզերագնացներ
- Ամերիկացի ավիակոնստրուկտորներ
- ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սպաներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի գործարարներ