Ֆրանկ Վեստերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրանկ Վեստերման
Ծնվել է նոյեմբերի 13, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:13|2|0}}) (51 տարեկան)
Ծննդավայր Էմմեն
Մասնագիտություն գրող և լրագրող
Լեզու հոլանդերեն[1]
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդեռլանդներ
Կրթություն Wageningen University and Research Centre
Պարգևներ Jan Greshoff Prize

Ֆրանկ Վեստերման (հոլ.՝ Frank Westerman, նոյեմբերի 13, 1964, Էմմեն), հոլանդացի ժամանակակից գրող, նախկին լրագրող։ Հեղինակ է մի շարք փաստագրական գրքերի, որոնցից առավել հայտնի են «Սրեբրենիցան» (1997), «Ցորենի հանրապետությունը» (1999), «Ոգու ճարտարապետները» (2002) և «Արարատը» (2007)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստերմենը մեծացել է ռեֆորմատորական հավատացյալների ընտանիքում, հայրը Նիդերլանդների նավթային ընկերությունում աշխատող ինժեներ էր։ Սովորել է Վախենինգենի ագրարային համալսարանում, որի ավարտական հետազոտությունը կատարել է Պունոյում (Պերուի հարավային մասում) 1987 թ.։ Այստեղ նրա գրել է իր առաջին լրագրողական հոդվածները։

1992 թվականից Վեստերմանը «Ֆոլկսկրանթ» օրաթերթի թղթակիցն էր Բելգրադում։ 1995 թ, գործընկեր Բարտ Ռեյսի հետ եղել է Սրեբրենիցայում, որտեղ կատարված արյունահեղությունը նկարագրել են «Սրեբրենիցա։ Ամենասև սցենարը» գրքում՝ օգտագործելով ՄԱԿ-ի գաղտնի փաստաթղթեր և ականատեսների վկայություններ։

1997-2002 թթ. Վեստերմանը «Էն-Էր-Սեյ Հանդելսբլադ» լրագրի թղթակիցն էր Մոսկվայում։ Այս շրջանում գրած «Ոգու ճարտարապետներ» գիրքը նկարագրում է Ստալինյան ժամանակաշրջանում լրագրողների և գրողների դերը։ 1999 թ. այցելում է Երևան և որոշում է բարձրանալ Արարատ լեռը (լեռնարշավի է մասնակցում 2005 թ.)։ Հայաստան, ապա Թուրքիա կատարած այցերի տպավորությունները, գիտության և կրոնի մասին խոհերը և իր սեփական մանկության հուշերը Վեստերմանը ամփոփում է «Արարատը» գրքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կամուրջ Տարայի վրա» (De brug over Tara), 1994
  • «Սրեբրենիցա։ Ամենասև սցենարը» (Srebrenica. Het Zwartste scenario), 1997. համահեղինակ Բարտ Ռեյսի հետ
  • «Ցորենի հանրապետություն» (De Graanrepubliek), 1999
  • «Ոգու ճարատարապետներ» (Ingenieurs van de ziel), 2002
  • «Էլ Նեգրոն ու ես» (El Negro en ik), 2004
  • «Արարատ (Ararat), 2007
  • «Զտարյուն ձիեր» (Dier, bovendier), 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://data.bnf.fr/ark:/12148/cb135441413 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]