Սուքոթ (Տաղավարաց տոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուքոթ (Տաղավարաց տոն)
סוכות
Sukkot-33 (1448659502).jpg
Սուքա (տաղավար)
Տեսակ Three Pilgrimage Festivals և պետական տոն
Ամսաթիվ 15 Tishrei, 16 Tishrei, 1 Tishrei, 18 Tishrei, 19 Tishrei, 20 Tishrei և 21 Tishrei
Կապված Սիմհաթ Տորա, Շմինի Ացերետ

Սուքոթ (եբրայերեն՝ סוכות - տաղավարներ), աստվածաշնչյան հրեական տոն է, որը նշում են Թիշռեյ ամսվա 15-րդ օրը: Տոնը շարժական է և ընկած է սեպտեմբերի ու հոկտեմբերի միջև: Երուսաղեմի տաճարի գոյության ընթացքում Սուքոթը համարում էին ուխտագնացության երեք տոներից մեկը, երբ իսրայելացիները պետք է ուխտի մեկնեին դեպի տաճար:
Սուքոթն ունի երկակի նշանակություն. Ելից գրքում հիշատակվածն ունի գյուղատնտեսական բնույթ: Առավել լայն տարածվածը կրոնական նշանակությունն է Ղևտացոց գրքում, որում ոգեկոչում են հրեաների ելքը Եգիպտոսից և կախվածությունն Աստծո կամքից (Ղևտացիներ 23:42-43): Տոնն Իսրայելում տևում է մեկ շաբաթ, իսկ հրեական սփյուռքում՝ ութ օր:

Սուքա կամ տաղավար, ուր հրեաները սնվում ու քնում էին ողջ տոնի ընթացքում

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղևտացոց գրքում, Աստված Մովսեսին հետևյալն ասաց.

Aquote1.png Եվ առաջին օրը ձեզ համար գեղեցիկ ծառերի պտուղ, արմաւենու ոստեր՝ և տերևախիտ ծառերի ոստեր՝ և ձորի ուռիների ոստեր առնէք, և ձեր Եհովայ Աստուծոյ առաջին եօթն օր ուրախանաք (գլ. 23:40)։ Եօթն օր տաղաւարներում պիտի բնակուէք. Իսրայէլի բոլոր բնակները տաղաւարներում բնակուեն։ Որպէս զի ձեր սերունդները իմանան, թէ Իսրայէլի որդիներին Եգիպտոսի երկրիցը հանելիս տաղաւարներում բնակեցրի նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։ 44 և Մովսէսն Իսրայէլի որդիներին պատմեց Եհովայի տօները (գլ. 23:42-43)։ Aquote2.png


Սուքոթն ունի թե՛ պատմական և թե՛ գյուղատնտեսական ծագում: Պատմականորեն այն հիշատակում է քառասուն տարվա ընթացքում անապատում հրաների անցկացրած ժամանակը: Իսկ գյուղատնտեսական տեսանկյունից այն համարում են բերքի փառատոն[1][2]:

Պատկերազարդ սուքա, Ավստրիա, Հուդայիզմի արվեստի ու պատմության թանգարան, 19-րդ դար

Օրենքներ և սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուքոթն ութօրյա տոն է, որի առաջին օրը նշում են որպես փառատոն հատուկ աղոթասացություններով ու տոնական կերակուրներով: Յոթերորդ օրը կոչվում է Հոշանա Ղաբա կամ Մեծ Հոշանա, որը վերաբերում է սինագոգում առավոտյան աղոթասացություն անողների՝ սրբարանի շուրջբոլորը քայլերթին: Տոնի միջանկյալ օրերը կոչվում են Խոլ Համոեդ կամ աշխատանքային օրերի փառատոն, որոնց ընթացքում արգելվում են աշխատանքի որոշ տեսակներ: Տոնի ընթացքում կերակուրն ուտում են տաղավարում, իսկ ոմանք էլ քնում են այնտեղ:

Տաղավարի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղավարի կամ սուքայի պատերը կարելի է կառուցել ցանկացած նյութից՝ փայտից, կտավից, ալյումինե ճյուղերից կամ թիթեղներից: Պատերը կարող են (չ)հարել որևէ շինության: Տանիքը պետք է լինի օրգանական նյութից՝ ծառի թփային մասից, ինչպիսիք են արմավենու ճյուղերը[3]:

Սուքոթի աղոթքներ Արեւմտյան պատի կամ Քոթելի մոտ, Երուսաղեմ, Իսրայել

Հատուկ աղոթքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուքոթի ընթացքում աղոթքները ներառում են ամենօրյա ընթերցումներ Թորայից, Մուսաֆի կամ հավելյալ ծառայության ընթերցում առավոտյան աղոթքներից հետո, ինչպես նաև Հալելի ընթերցում: Ծառայության ընթացքում Չորս տեսակները (Թորայում հիշատակվում են չորս բույսեր, որոնք Սուքոթի հիմնական պահանջներն ու առաձնահատկություններն են կազմում) սինագոգ չեն բերում:

Հոշանոթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի յուրաքանչյուր օրը երկրպագողները քայլում են սինագոգի շուրջը Չորս տեսակներն իրենց հետ ու այդ ընթացքում ընթերցում են Դավթի 118-րդ սաղմոսի 25-րդ հատվածը, ինչպես նաև հատուկ աղոթքներ, որոնք հայտնի են Հոշանոթ անվամբ: Այս արարողությունը հիշատակում է ուռենու արարողությունը Երուսաղեմի տաճարում, ուր ուռենու ճյուղերը դարսվում էին երկրպագողներով լի խորանի մոտ, ովքեր հանդիսավոր կերպով պտտվում էին վերջինիս շուրջն ու աղոթասացություններ էին անում:

Ուշփիզին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Լուրիանյան քաբալայի սովորույթներից է, ըստ որի պետք է ընթերցել ուշփիզին աղոթքն ու յոթ վսեմ հյուրերից որևէ մեկին հրավիրել դեպի տաղավարի ներս: Ուշփիզին արամեերենից հայերեն թարգմանած նշանակում է հյուրեր[4]: Նրանք Իսրայելի յոթ հովիվներն են՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Մովսեսը, Ահարոնը, Հովսեփն ու Դավիթը: Ըստ ավանդույթի՝ ամեն երեկո տարբեր հյուր է մտնում տաղավար, իսկ հյուրերից յուրաքանչյուրն այդ օրվա հոգևոր իմաստի մասին պատմում է այլոց:

Սուքայի ներսում տանիքից կախված զարդարանք

Խոլ Համոեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուքոթի յոթօրյա տոներից երկրորդը կոչվում է Խոլ Համոեդ կամ աշխատանքային օրերի փառատոն, որի ընթացքում ծեսին վերաբերող աշխատանքը, օրինակ՝ սննդի գնում ու պատրաստում, տան մաքրում, այցելություն մտերիմներին ու ծանոթներին Սուքոթը շնորհավորելու համար, արգելված չէ ըստ Հրեական օրենքի[5]:

Հախել[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի տաճարի կանգուն օրերում բոլոր իսրայելացիները, իսկ այնուհետև հրեա բոլոր տղամարդիկ, կանայք ու երեխաները, ովքեր Երուսաղեմ ուխտագնացության էին մեկնում Սուքոթը տոնելու, առաջին օրը հավաքվում էին տաճարի շուրջբոլորը՝ Հրեից թագավորից ունկնդրելու ընթերցումներ Թորայիհատվածներից: Այս ծիսակարգը պարտադիր է յուրաքանչյուր յոթ տարին մեկ անգամ: Տաճարի խոնարհումից հետո այս ծեսը մոռացվեց, սակայն վերականգնվեց և տոնվում է 1952 թվականից սկսած, սակայն ավելի քիչ ծավալով[6]:

Սիմխաթ բեթ հաշոէվա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուքոթի միջանկյալ օրերին երաժշտական ու պարի խմբակների ելույթները, որոնք հայտնի էին Սիմխաթ բեթ հաշոէվա անվամբ (եբրայերեն՝ Ջրցողման վայրի տոնակատարություն), բազմաթիվ էին[7] : Այսպիսով հիշատակում են տաճարի վրա ջրի ձոնումը, երբ ջուրը Երուսաղեմի ուխտագնացության ճանապարհ էր հասնում Սիլոամի ավազանից:

Հոշանա Ղաբա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուքոթի յոթերորդ օրը հայտնի է Հոշանա Ղաբա կամ Մեծ աղաչանք անվամբ: Այս օրը սինագոգում հատուկ ծառայություն են անում. երկրպագողները յոթ անգամ Չորս տեսակներով շրջում են սինագոգում՝ կրկնելով 118-րդ սաղմոսի 25-րդ հատվածի բառերն ու հավելյալ այլ աղոթքներ: Բացի այդ, ուռենու հինգ ճյուղով գետնին են խփում:

Շեմինի Ացեղեթ և Շիմխաթ Թորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուքոթին անմիջապես հաջորդող տոնը հայտնի է Շեմինի Ացեղեթ կամ Ժողովի ութերորդ օր անվամբ: Այն հաճախ դիտարկում են որպես առանձին տոն: Հրեական սփյուռքում հաջորդ հավելյալ տոնը Սիմխաթ Թորան է կամ Թորայի ուրախությունը: Իսրայել երկրում այս տոնը տոնում են նախորդի հետ համատեղ: Շեմինի Ացեղեթի ժամանակ մարդիկ լքում են իրենց տաղավարը կամ սուքան և սնվում են տանը: Իսրայելից դուրս շատերը սնվում են սուքայում՝ առանց սնունդն օրհնելու:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Judaism 101: Sukkot»։ jewfaq.org 
  2. Sukkot – The Festival of Booths
  3. «Judaica 101: Sukkot»։ Ajudaica.com։ Վերցված է 2012-04-03 
  4. Encyclopaedia Judaica, v19, pg 303
  5. Scherman Nosson, Zlotowitz Meir, eds. (1994)։ Pesach Its observance, Laws and Significance։ Mesorah Publications, Ltd.։ էջ 88։ Վերցված է October 17, 2014 
  6. Appel, G., "A Revival of the Ancient Assembly of Hakhel", Tradition: A Journal of Orthodox Jewish Thought, Vol. 2, No. 1 (Fall 1959)
  7. See Rosh Hashanah 4b for rare cases where it is viewed as part of the Sukkot holiday.