Ռազմական հետախուզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդային հետախույզները Յասնայա Պոլյանայի մոտ, Տուլայի մարզ: Հակահարձակում Մոսկվայի շրջանում, 1941 թվականի դեկտեմբեր
Խորհրդային սպաները զինվորական հանդերձանքով, զորավարժություններ լիբավյան հրաձգարանում, Զորքերի Կենտրոնական Խումբ, 1985 թվականի ձմեռ:
Ռազմածովային նավատորմիղի հետախուզական նավը:
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության «Ռազմական հետախուզությունը 90 տարեկան է» հուշամեդալը, 2008 թվական:

Ռազմական հետախուզություն, միջոցառումների համալիր, որն անց է կացնում պետությունը՝ ի դեմս ռազմական գերատեսչության (նրա աշխատակցի), հիմնականում ուղղված է հնարավոր թշնամու կամ նրա գործողությունների, նրա մարտական հնարավորությունների և խոցելիության, ինչպես նաև ռազմական գործողությունների թատերաբեմի մասին տեղեկությունների ձեռքբերման և մշակման վրա[1]:

Նախկինում ռազմական հետախուզությունը համարվում էր թշնամու մասին տեղեկությունների հավաքում, խաղաղ ժամանակ ռազմական գործակալների, լրտեսների, քարտեզների, հատակագծերի, ստատիստիկ աշխատանքների միջոցով, իսկ պատերազմի ժամանակ՝ դասալիքների, գերիների, լրտեսների, հետախուզության միջոցով[2]:

Հետախուզական գործունեության տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական հետախուզությունը կախված նպատակներից, գործունեության մասշտաբից և խնդիրների լուծման բնույթից բաժանվում է հետևյալ տեսակների.

Տիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված գործունեության ոլորտից, ներգրավված ուժերից և միջոցներից, ռազմական հետախուզությունը բաժանվում է տեսակների.

  • տեղեկատվական (տեղեկատվական ոլորտ);
  • ցամաքային;
  • օդային;
  • ծովային;
  • տիեզերական;
  • հատուկ;
  • հրետանային;
  • ինժեներական։

Ռազմական-ռազմավարական հետախուզություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետախուզական գործունեության ամենաբարձր և ամենադժվար տեսակը, որի հաջողություններից կամ ձախողումներից կախված է Զինված ուժերի և պետության կենսունակությունը։ Իրականացվում է բոլոր հնարավոր ձևերով և միջոցներով՝ օրինական (պաշտոնական) կամ ոչ օրիանական (գաղտնի):

Տարբերում են խաղաղ և պատերազմական պայմաններում կայուն գործող համազգային ռազմական-ռազմավարական հետախուզություն և ռազմաճակատային ռազմական գործողությունների թատերաբեմի ռազմական-ռազմավարական հետախուզություն, որոնք սերտորեն համագործակցում են պատերազմի պայմաններում։

Ռազմական-ռազմավարական հետախուզության տեղեկությունները տրամադրվում են պետության բարձրագույն զինվորական և քաղաքական ղեկավարությանը և ազդում են պետական քաղաքականության և ռազմավարության մշակման վրա։

Ռազմական-ռազմավարական հետախուզության օրինական տեսակն է համարվում պետության զորքերի տեսակների ռազմական կցորդների ռազմական-դիվանագիտական գործունեությունը, որտեղ լիազորագրված է դիվանագիտական ներկայացուցչությունը։

Որպես կանոն, ռազմական-ռազմավարական հետախուզության գլխավոր ծառայություն են համարվում Զինված ուժերի Գլխավոր շտաբերի մասնագիտացված հետախուզական ռազմական գերատեսչությունները։

Ռազմավարական հետախուզությունը ռազմական գերատեսչության շահերից նաև կարող են իրականացնել արտաքին հետախուզության ազգային ծառայությունները և այլ ոչ ռազմական հետախուզական կազմակերպությունները։

Ռազմական-ռազմավարական հետախուզության յուրահատուկ ձև է համարվում կառավարական և ոչ կառավարական գիտական հետազոտական հաստատությունների և անհատների գործունեությունը։

Ռազմական-ռազմավարական հետախուզության ոլորտում պրոֆեսիոնալ գործունեության պատրաստումը իրականացվում է մասնագիտացված կենտրոններում, քոլեջներում, ինստիտուտներում, ակադեմիաներում, ֆակուլտետներում և ամբիոններում:

Ռազմակական-ռազմավարական հետախուզության ամենաթանկարժեք, տեխնիկապես հագեցած և ճյուղավորված համակարգ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Մարտավարական հետախուզություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային զորքերի մարտավարական հետախուզությունը բաժանվում է ցամաքային և օդային հետախուզությունների։ Ցամաքային հետախուզությունը իր մեջ ներառում է՝ զորքային, ռադիո- և ռադիոտեխնիկական, ռադիոլոկացիոն, քիմիական և բակտերիոլոգիական հետախուզության տեսակները։

Զորքային հետախուզությունը վարում են հետախուզական, մոտոհրաձգային, գնդային, պարաշյուտադեսանտային և դեսանտագրոհային ստորաբաժանումները։

Մարտավարական զորքային հետախուզությունը վերաբերում է փոքր պատերազմի ոլորտին։

Զորքային հետախուզություն վարելու մեթոդներ են համարվում՝ հետևումը, գաղտնալսումը, որոնումը, հարձակումը, դարանակալումը, հարցաքննումը, հետախուզություն մարտով:

Համազորային միավորումներում, զորամասերում և նրանց ստորաբաժանումներում զորքային հետախուզություն վարելու համար նշանակվում են՝

  • դիվիզիայից՝ հետախուզական ջոկատներ, հետախուզական պահակախմբեր, հետախուզական խմբեր, սպայական հետախուզական պահակախմբեր, որոնումներ իրականացնելու, դարանակալումների համար ստորաբաժանումներ, հետախուզություն մարտով իրականացնելու համար ստորաբաժանումներ, դիտակետեր;
  • գնդից՝ հետախուզական ջոկատներ, հետախուզական պահակախմբեր, սպայական հետախուզական պահակախմբեր, որոնումներ իրականացնելու, դարանակալումների համար ստորաբաժանումներ, դիտակետեր;
  • գումարտակից՝ մարտական հետախուզական պահակախմբեր, դարանակալումների համար ստորաբաժանումներ, պահակային ստորաբաժանումներ, դիտակետեր;
  • վաշտից՝ պահակային ստորաբաժանումներ, դիտորդներ, իսկ երբեմն՝ մարտական հետախուզական պահակախմբեր;
  • դասակից՝ դիտորդներ, պահակախմբեր։

Զորքային հետախուզություն վարելու հիմնական մեթոդներից է համարվում գերեվարումը:

Հայտնի կազմակերպություններ (մարմիններ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային հետախույզներին նվիրված հուշարձանը Կալինինգրադում: Բացվել է 2013 թվականի հուլիսին[3]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кругосвет» հանրագիտարան։ «ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ»։ Яндекс.Словари։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին 
  2. Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան
  3. Во славу тайного подвига: в Калининграде открыт памятник советским разведчикам