Իսսեր Հարել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսսեր Հարել
 
Կուսակցություն՝ Ազգային ցանկ
Մասնագիտություն՝ հետախույզ, քաղաքական գործիչ, գրող և հետախույզ
Ծննդյան օր 1912[1][2][3][…]
Ծննդավայր Վիտեբսկ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 18, 2003(2003-02-18)[4]
Վախճանի վայր Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել
Թաղված Յարկոն գերեզմանատուն
Քաղաքացիություն  Իսրայել

Իսսեր Հարել (եբրայերեն՝ איסר הראל‎, իսկական անունը Իսրայել Նաթանի Հալպերին, 1912[1][2][3][…], Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - փետրվարի 18, 2003(2003-02-18)[4], Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել), 1948-1963 թվականներին Իսրայելի հետախուզության և անվտանգության ծառայությունների ղեկավար։

Հայտնի էր նրանով, որ Իսրայելի պատմության մեջ միակ մարդն էր, որ համատեղում էր հետախուզության և հակահետախուզության ղեկավարումը։ Փաստացիորեն, նա համարվում է լեգենդար «Մոսադի» ստեղծողը։ Նա անձամբ ղեկավարել է 1960 թվականին Արգենտինայում նացիստական հանցագործ Ադոլֆ Էյչմանի ձերբակալման գործողությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել Հալպերինը ծնվել է Վիտեբսկում (Ռուսական կայսրություն, այժմ`Բելառուսի Հանրապետություն), հարուստ ընտանիքում։ Եղել է հրեա առևտրականի 4 որդիներից ամենակրտսերը[5][6]։

Նրա հայրը՝ Նաթան Հալպերինը, Վոլոզին Յեշիվայի շրջանավարտ էր։ Նրա մայրը՝ Իոխեեդ Լևինան, Դվինսկում (Դաուգավպիլս) և Վիտեբսկում քացախ արտադրող գործարանների սեփականատիրոջ կրտսեր դուստրն էր։ Նրա հայրը՝ Նաթան Հալպերինը, նշանակել էր Վիտեբսկի գործարանի ղեկավար[7][8][6]։

Իսրայել Հալպերինի ծննդյան ամսաթիվը հայտնի չէ, փաստաթղթերը կորել են հեղափոխության և Ռուսաստանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նա իր ազգանունը Իսրայելում փոխել է 1948 թվականին[9]։

Հեղափոխությունից հետո նրա ընտանիքը կորցրել է իր ողջ ունեցվածքը, որը բռնագրավվել է կոմունիստական իշխանությունների կողմից։ Ոչ ուշ, քան 1917 թվականը, նրանք Խորհրդային Ռուսաստանից արտագաղթել են դեպի Դաուգավպիլս (Լատվիա)։ Նրա կրտսեր եղբայր Դավիթ Նաթանովիչ Հալպերինը (1917-1942, մահացել է Նարո-Ֆոմինսկի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտում), արդեն, ծնվել է Դաուգավպիլսում[10][11]։ Դաուգավպիլսում Հարելը սովորել է նախնական և միջնակարգ դպրոցում։

Այնտեղ նա միացավ Հաշոմեր-Խազիրիր սիոնիստական երիտասարդական կազմակերպությանը։ Քանի որ պատրաստվում էր տեղափոխվել Պաղեստին և ապրել Կիբուցում, նա, չհանձնելով ավարտական քննությունները, գնաց Ռիգայի մոտ գտնվող գյուղատնտեսական ֆերմա` աշխատելու[6]։

1929 թվականին Քեբրոնում հակահրեական արյունալի կոտորածից հետո, Հարելն ու նրա երիտասարդ ընկերները որոշեցին տեղափոխվել Պաղեստին, ամրապնդելու հրեական բնակավայրերը։ 17-ամյա Իսսերը 1930 թվականին Պաղեստին էր եկել ատրճանակով, որը թաքցրել էր հացի մեջ և անցկացրել բրիտանական մաքսային անցակետով[12][7]։

Պաղեստին ժամանելուց անմիջապես հետո, նա միացավ հրեական ինքնապաշտպանական «Հագան» ընդհատակյա ռազմական կազմակերպությանը և մինչև 1935 թվականը ապրեց Կիբբուց Շֆաիմում, այնուհետև՝ Հերցլիանայում[13][12]։

Կիբուցում Իսսերն հանդիպեց Լեհաստանից Ռիվկա անունով հրեա մի աղջկա հետ և կարճ ժամանակ անց ամուսնացավ նրա հետ։ Բոլոր ծանոթները շատ զարմացած էին, քանի որ Հարելը տխուր և չշփվող անձնավորություն էր, իսկ Ռիվկան, ընդհակառակը, շատ աղմկոտ, ուրախ, զվարճանքներ և պարեր սիրող աղջիկ էր։ Նա միակ անձնավորությունն էր, բացի Իսրայելի վարչապետ Դավիդ բեն Գուրիոնից, որին Հարելը հնազանդվել է։ Հարևանները նրան անվանում էին «Ամազոնուհի»[14][7]։

Կիբուցում Իսսերը, աշխատասիրության, ինչպես նաև խորհրդային ծագման համար, ստացավ «Ստախանովեց» մականունը[15][9]։

Գերցլիյում Իսսերը կնոջ և նրա քույրերի հետ զբաղվում էր մրգերի բերքահավաքով։ Ավելի ուշ, նա բացեց սեփական գործը`ցիտրուսային մրգերի աճեցման բիզնեսը։ Սակայն, 1940 թվականի ամռանը «Հագանը» Հարելին ուղարկեց Յաարոդ խա-Կարմել ուսումնական ճամբար, որտեղ նա սովորեց կրակել և դիվերսիոն գործողություններ կատարել[16]։ Այս հատուկ դպրոցն ավարտելուց հետո, Հարելը իր կյանքի գրեթե ողջ ընթացքում աշխատել է Իսրայելի հատուկ ծառայություններում[7]։

1935-1944 թվականներին նա աշխատել է ճանապարհաշինության և ոռոգման համակարգերի տեղադրման աշխատանքներում, միաժամանակ լինելով «Հագանիի» անդամ և հրեական ինքնապաշտպանության ստորաբաժանումների ակտիվ մարտիկ։ 1940-1944 թվականներին Հարելը, «Հագանիի» մերձափնյա պարեկային ծառայությունում, դիմավորել է անօրինական ներգաղթյալներին[8][17]։

Հարելի պնդմամբ «Հագանը» նրան տեղափոխեց ոչ լեգալ վիճակի այն բանից հետո, երբ նա ծեծեց բրիտանացի ավագ սպային` հակասեմական արտահայտության համար[18]։

Նա եղել է Իսրայելի վարչապետ Դավիդ բեն Գուրիոնի դաշնակիցը և վստահված անձանցից մեկը։ Նա ղեկավարել է «Մոսադ» հետախուզական և Իսրայելի հակահետախուզական «Շին-Բեթ» ծառայությունները։ Իր հրաժարականից հետո, նա աշխատել է որպես վարչապետի խորհրդական, ինչպես նաև Քնեսեթի անդամ՝ գրելով շուրջ 12 գրքեր[19]։

Ունի փոխգնդապետի զինվորական կոչում[20]։

Հարիելը մահացել է 2003 թվականի փետրվարի 18-ին, 91 տարեկան հասակում, Պետախ Տիկվեյի «Բիլինսոն» բժշկական կենտրոնում[21]։

Հետախուզության և հակահետախուզության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին սկսվել է Հարելի հետախուզական գործունեությունը։ Երկու տարի դրանից առաջ, Հագանի ներսում ձևավորվել էր անվտանգության առաջին ծառայությունը՝ «Շերութ Էդիոտ» (եբրայերեն՝ שירות ידיעות‎, տեղեկատվական ծառայություն), կամ կրճատ «Շայ», որտեղ Հարելին հանձնարարվել էր աշխատել ներքին անվտանգության բաժնում[13], այսպես կոչված հրեական դիվիզիոնում[7]։ Դով Կոնտորերը պնդում է, որ Հարելը 1942 թվականից աշխատում էր Շայում` բրիտանական աղբյուրներից հավաքելով հետախուզական տեղեկատվություն[22]։

Հարելի գալու պահին ներքին անվտանգության ողջ բաժանմունքը բաղկացած էր երեք անձանցից` պետից, քարտուղարուհուց և Հարելից։ Նրա իրավասության մեջ էր «Հագանի» աջ ընդդիմության մասին տեղեկատվությունը, մասնավորապես «Իրգունի» և «Լեհի» մասին։ 1946 թվականին Հարելը ղեկավարում էր Հրեական դիվիզիոնը[7], իսկ 1947 թվականին նա գլխավորեց «Շայի» Թել-Ավիվի տարածաշրջանային բաժանմունքը[13]։

155 սանտիմետր հասակ ունենալու համար նա ստացել է «Փոքր Իսսեր» մականունը[23][9]։

Հակահետախուզական ծառայությունը՝ (հետագայում ընդհանուր անվտանգության ծառայությունը) Շաբակը (Շին-Բեթ) ստեղծվել է 1948 թվականի հունիսի 30-ին՝ Իսրայելի հռչակման օրվանից մի քանի շաբաթ անց։ Նոր հատուկ ծառայությունը ղեկավարում էր Իսսեր Հարելը[12]։ 1950-ական թվականների սկզբին իրականացվեց ակտիվ հետապնդում Իրգանգի և Լեհիի աջ ծայրահեղականների նկատմամբ, ապա ձախ ակտիվիստների նկատմամբ՝ «ՄԱՊԱՄ» կուսակցությունից, որոնց Հարելը կասկածում էր ԽՍՀՄ օգտին լրտեսության մեջ[24]։

1952 թվականի սեպտեմբերի 19-ին Հարելը դարձավ արտաքին հետախուզության՝ «Մոսադի» ղեկավար և այդ պաշտոնում մնաց մինչև 1963 թվականի մարտի 26-ը։ Այդ տարիներին Հարելը միաժամանակ գլխավորում էր Իսրայելի գաղտնի բոլոր ծառայությունների ղեկավարների համատեղ հանձնաժողովը։ Բացի այդ, զբաղեցրել է նաև պաշտպանության և անվտանգության հարցերով վարչապետի խորհրդականի պաշտոնը[8]։

Այդ պահին ամբողջ «Մոսադը» տեղավորվում էր երեք սենյակներում և ուներ 12 աշխատող։ Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Հարելը կարողացավ «Մոսադի» բյուջեն տասնապատկել և վերակազմավորել ծառայությունը։ Երբ նա գտնվում էր «Մոսադում», գործակալներ պատրաստելու նպատակով ստեղծվել էր հատուկ դպրոց և խստապահանջ չափանիշներ սահմանվել թեկնածուների ընտրության համար։ Նա նշում էր[25].

Ինձ պետք են մարդիկ, ովքեր զզվում են սպանությունից, բայց, այնուամենայնիվ, նրանց կարելի է սովորեցնել սպանել ...

Հարելը գտնում էր, որ «Մոսադը» պետք է օգնի երկրին փոխհատուցել Իսրայելի և նրա հակառակորդների միջև ռեսուրսների տարբերությունը[26].

Մենք շրջապատված ենք թշնամիներով, որոնք թվային առումով մեզ գերակշռում են։ Հետևաբար, մենք պարտավոր ենք մեր հետախուզությունը առաջ մղել, որքան դա հնարավոր է։ Նա կծառայի մեզ մի երկար ձեռքի նման, օգնելով փոխհատուցել ժամանակի և տարածության պակասը։

Նա Իսրայելի պատմության մեջ միակ մարդն էր, որը միավորել էր հետախուզական և հակահետախուզական ծառայությունների գործողությունները։ Այս յուրահատուկ դիրքորոշման համար Դավիթ Բեն-Գուրիոնը 1957 թվականին ստեղծեց մի յուրահատուկ պաշտոն` եբրայերեն Համեմունե (պատասխանատու)։ Այս պաշտոնը թեև պաշտոնական չէր, սակայն Իսրայելի հատուկ ծառայություններում Հարելի հեղինակությունն անվիճելի էր։ Իրականում, նա երկրում երկրորդ մարդն էր, քանի որ ենթարկվում էր միայն իշխանության ղեկավարին և ղեկավարում էր երկրի բոլոր հատուկ ծառայությունները[27]։

Հարելը անձամբ ղեկավարել է Արգենտինայում 1960 թվականի մայիսի 11-ին[20] նացիստական հանցագործ Ադոլֆ Էյչմանի ձերբակալման օպերացիան։ Այս իրադարձությունների մասին նա գրել է «Գարիբալդի փողոցի տունը» գիրքը (ռուսերենում հրատարակվել է «Դահիճի առևանգումը» վերնագրով)։

«Մոսադի» շատ ավանդույթներ հենց Հարելից են սկսվել, օրինակ, խնայողություններ, տեխնոլոգիաների նկատմամբ անվստահություն և գաղտնիության ավելացում։ Կային լեգենդներ և անեկդոտներ նրա գաղտնապահության հանդեպ տածած սիրո մասին, օրինակ։ Օրինակ, տաքսու վարորդի հարցին, թե «ուր գնալ», Հարելը պատասխանում էր. «Սա գաղտնիք է»[14]։

Մինչև 1960 թվականը Հարելի անունը չի հայտնվել բաց մամուլի մեջ։ Նա հայտնի դարձավ Էյխմանի ձերբակալությունից հետո, երբ հայտնվեց Քնեսեթի նիստին, որը նվիրված էր այդ գործողությանը։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի մարտին Հարելի և Բեն-Գուրիոնի միջև ծայրահեղ հակասություն էր առաջացել։ Հակասությունը կապված էր Եգիպտոսում «Մոսադի» գործողությունների հետ[28][29]։

Դրանից կարճ ժամանակ առաջ Բեն-Գուրիոնը գաղտնի համաձայնություն կնքեց Կոնրադ Ադենաուերի հետ, համաձայն որի Գերմանիան Իսրայելին մեծ գումարներ պետք է վճարեր, որպես փոխհատուցում նացիստների հանցագործությունների համար։ Բացի այդ, Գերմանիան մեծ քանակությամբ զենք պետք է մատակարարեր Իսրայելին, որի կարիքը Իսրայելը շատ ուներ։

Միևնույն ժամանակ, Հարելը գերմանացի գիտնականների դեմ Եգիպտոսում, որոնք Եգիպտոսին օժանդակել էին հրթիռային ծրագիր մշակելու համար, որը Հարելը չափազանց վտանգավոր էր համարում Իսրայելի համար։ Գերմանացի մասնագետները «Մոսադի» գործակալների կողմից ստանում էին սպառնացող նամակներ, ապա պայթուցիկներով լի փաթեթներ։ Այսպիսով, Հարելը ստիպում էր նրանց Եգիպտոսից հեռանալ։ 1963 թվականի մարտ ամսվա վերջին Բեն-Գուրիոնը Հարելին խնդրեց դադարեցնել գործողությունը Եգիպտոսում, որպեսզի չվտանգեր Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունները։ Այնուամենայնիվ, Հարելը գերմանացի գիտնականների դեմ ուժեղ հարձակումների հրաման տվեց։ Արդյունքը Գերմանիայի հետ հարաբերությունների վատթարացումն էր, որի պատճառով նա դադարեցրեց Իսրայելին նորագույն զենքի մատակարարումը։ Դա առաջացրեց Բեն-Գուրիոնի և Հարելի միջև բախման, և Հարելը մարտի 26-ին հրաժարական տվեց[29]։

Բեն-Գուրիոնի հետ Հարելը 1966 թվականի հունիսին վերականգնել է հարաբերությունները։ Այդ օրը Բեն Գուրիոնի կինը՝ Պոլինան, իրենց տանը կազմակերպեց նրանց հանդիպումը։ Նրանք գրկախառնվեցին, Հարելը արտասվեց, իսկ Բեն-Գուրիոնը նրան նվիրեց մի լուսանկար, որի հակառակ կողմում գրված էր[19].

Երկրի պատվի և անվտանգության պաշտպան Իսսերին, Բեն-Գուրիոն։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականի սեպտեմբերից մինչև 1966 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, «Մոսադի» ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո, նա աշխատել է որպես վարչապետ Լևի Էշկոլի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի գծով խորհրդական[8]։ Սակայն, «Մոսադի» նոր ղեկավար Մեիր Ամիթի հետ անձնական մրցակցության հետ կապված, նա ստիպված էր հրաժարվել այդ պաշտոնից ևս՝ այս անգամ իր աշխատանքը վերջնականապես ավարտելով հետախուզական ոլորտում։ Հարելի հեռացման վերջին պատճառը Բեն Բարկիի գործի շուրջ տեղի ունեցած հակամարտությունն էր։

Այնուհետև, նա ընտրվել էր Քնեսեթի 7-րդ գումարման պատգամավոր։ 1969 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 1974 թվականի հունվարի 21-ը եղել է ներքին գործերի հանձնաժողովի անդամ[17]։

Բնավորություն, սովորություններ և համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարելը բնավորությամբ ավտորիտար առաջնորդ էր։ «Մոսադի» բոլոր աշխատողները հավատարիմ էին նրան։ Հարելը իր կոշտ ոճը համադրում էր լավ աշխատողների մասին հոգալով և ստեղծելով նրանց մոտ հեղինակության և էլիտարության զգացում։ Բացի այդ, նա բոլոր ջանքերը գործադրում էր ձախողված գործակալին Իսրայել բերելու համար, անգամ նրանց, ովքեր ոչ իրենց մեղքով էին բռնվել թշնամու տարածքում։ Այդ գործակալներից շատերը հետագայում աշխատում էին ուրիշ երկրներում նոր փաստաթղթերով և նոր անվամբ[30]։

Հարելը չէր սիրում և չէր հասկանում հումորը, ու երբեք էլ չէր կատակում։ Հարելի միակ ոչ լուրջ արտահայրությունն էր[31].

Բոլոր մարդկանցից միայն շները և երեխաները չեն վախենում իմ կապույտ աչքերից։

Նրա աշխատակիցներից մեկը մի անգամ նշել է, որ, «եթե Հարելը չհեռանար Ռուսաստանից, նա անպայման կդառնար ՊԱԿ-ի ղեկավարը, հրեշ Բերիային կուլ կտար նախաճաշին և կոկորդին էլ չէր կանգնի»[32]։

Հարելը համոզված էր, որ Իսրայելի իսկական պաշտպանները պետք է հետևեն բարոյական խստիվ սկզբունքներին և պուրիտանության վարքագծի կանոններին։ Նա իր ողջ կյանքի և աշխատանքի ընթացքում հավատարիմ մնաց այդ սկզբունքին[33]։ Նրանք, ովքեր գիտեին Հարելին, նրա մասին արտահայտվում էին, որպես բյուրեղային ազնվության տեր մարդու[20]։

Հարելը սիրում էր Ագաթա Քրիստիի վեպերը և օպերա։ Լրտեսական դետեկտիվները, բացառությամբ Ջոն Լը Կարրեի վեպերի, արհամարհում էր և նշում, որ «նման լրտեսները դյուժիններով կբռնվեին երրորդ օրը»[32][31]։ Իսսեր Հարելը Դերեք Կարտունի «Երուսաղեմի անկումը» դետեկտիվ վեպի հերոսներից մեկն էր[34]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծ խաբեություն. Քաղաքական վեպ» (եբրայերեն՝ התרמית הגדולה, הוצאת שקמונה‎) (1971 թվական)
  • «Ջիհադ» (եբրայերեն՝ ג'יהאד‎) (1972 թվական)
  • «Գարիբալդի փողոցում գտնվող տունը» (եբրայերեն, 1975 թվական)։ Անգլերեն թարգմանված. Harel I. The House on Garibaldi Street: The First Full Account of the Capture of Adolf Eichmann = ברחוב גריבלדי, תל אביב: ספריית מעריב. — Bantam Books, 1976. — 328 с. Վերահրատարակվել է 1997 թվականին, ISBN 978-0-7146-4315-1: Ռուսերեն - «Դահիճի առևանգումը» (1992 թվականին)։
  • «Դավաճանության անատոմիա» (եբրայերեն՝ אנטומיה של בגידה: "האדם השלישי" והמפולת במצרים‎) (1980 թվական)
  • «Օպերացիա Յոսսելե» (եբրայերեն) (1982 թվական)
  • «Գերմանացի գիտնականների ճգնաժամը» (եբրայերեն) (1982 թվական)
  • «Եղբայրը ընդդեմ եղբորը. Լավոնի Գործի որակյալ համապարփակ վերլուծություն» (Եբրայերեն) (1982 թվական)
  • «Ճշմարտությունը Կաստների սպանության մասին» (եբրայերեն) (1985 թվական)
  • «Խորհրդային լրտեսություն» (եբրայերեն) (1987 թվական)
  • «Անվտանգություն և ժողովրդավարություն» (Եբրայերեն) (1989 թվական)[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. Певзнер, 2001, էջ 94
  6. 6,0 6,1 6,2 Капитонов, 2005, էջ 18
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Иссер Харель — это Моссад
  8. 8,0 8,1 8,2 8,3 Харэль Исер՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  9. 9,0 9,1 9,2 Певзнер, 2001, էջ 25
  10. Арад И. и др. Книга памяти воинов-евреев, павших в боях с нацизмом, 1941-1945. — М.: Гарант, 1994. — Т. 1. — С. 296.. — Артикул 00605688
  11. Ватер Е. Евреи Латвии на фронтах борьбы с нацизмом в рядах Советской Армии // Евреи Латвии в борьбе с нацизмом. — Рига: Шамир, 2004. — 333 с.
  12. 12,0 12,1 12,2 Певзнер, 2001, էջ 95
  13. 13,0 13,1 13,2 «Isser Harel» (անգլերեն). Shabak. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. 14,0 14,1 Капитонов, 2005, էջ 24
  15. Капитонов, 2005, էջ 19
  16. Коэн И. Глава вторая. Сирийское подразделение // Всегда в строю. Записки израильского офицера. — Иерусалим: Библиотека Алия, 1987.
  17. 17,0 17,1 17,2 «Депутат Кнессета Харель Иссэр». Кнессет. Վերցված է 2014-9-29=-ին.
  18. Ступников А. Иссер Харель: «Главная награда для меня — это существование моего государства — Израиля» // Еврейский обозреватель. — Апрель 2008. — № 7 (170).
  19. 19,0 19,1 Капитонов, 2005, էջ 32
  20. 20,0 20,1 20,2 Капитонов, 2005, էջ 17-39
  21. «Скончался Иссер Харэль, первый разведчик Израиля». Седьмой канал. 19 Февраля 2003. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  22. Конторер Д. Последний из могикан // Вести : газета. —Тель-Авив, 12 июля 2012.
  23. Капитонов, 2005, էջ 20
  24. Певзнер, 2001, էջ 101-102
  25. Капитонов, 2005, էջ 22
  26. Прохоров, 2002, էջ 4-5
  27. Капитонов, 2005, էջ 17
  28. «Исер Харэль (1912—2003)». Моссад. Արխիվացված է օրիգինալից 201-02-17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  29. 29,0 29,1 Капитонов, 2005, էջ 29-31
  30. Певзнер, 2001, էջ 98
  31. 31,0 31,1 Капитонов, 2005, էջ 25
  32. 32,0 32,1 Певзнер, 2001, էջ 100
  33. Певзнер, 2001, էջ 98-100
  34. Картун Д. Бесы в Париже. Падение Иерусалима. — Мн.: Оракул, 1993. — 494 с. — 100 000 экз. — ISBN 5-87884-137-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսսեր Հարել» հոդվածին։