Մեիր Ամիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեիր Ամիթ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական շարժում հանուն փոփոխությունների, Շինույ և Մաարախ
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և սպա
Ծննդյան օր մարտի 17, 1921(1921-03-17)[1][2]
Ծննդավայր Տիբերիա, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել[1]
Վախճանի օր հուլիսի 17, 2009(2009-07-17)[2] (88 տարեկան)
Վախճանի վայր Թել Ավիվ, Իսրայել
Թաղված Ռամաթ ՀաՇարոն
Քաղաքացիություն  Իսրայել
 
Պարգևներ

Մեիր Ամիթ (ծնված Սլուցկի, եբրայերեն՝ מאיר עמית‎, մարտի 17, 1921(1921-03-17)[1][2], Տիբերիա, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել[1] - հուլիսի 17, 2009(2009-07-17)[2], Թել Ավիվ, Իսրայել), հրեա զինվորական և պետական գործիչ, «ԱՄԱՆ-ի» ռազմական հետախուզության և «Մոսադ» արտաքին հետախուզության ղեկավար։ Հայտնի խորհրդային բանաստեղծ Բորիս Սլուցկիի զարմիկը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեիրի ծնողները 1920 թվականին Պաղեստին են եկել Ուկրաինայից[3][4]։ Հայրը՝ Հայիմը, Աբրահամ Նումովիչ Սլուցկիի եղբայրն էր, բանաստեղծ Բորիս Սլուցկիի հայրը[5]։ Մեիր Սլուցսկին ծնվել է 1921 թվականին մարտի 17-ին Տիբերիայում[6]։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Երուսաղեմ, ապա` Ռամատ Գան։

Դեռ դպրոցական տարիներին 1936 թվականին Մեիրը անցել է «Հագանի» շարքերը՝ փոխելով ազգանունը Ամիթի։ Լինելով սոցիալիզմի կողմնակից՝ 1939 թվականին Գալիլեայում դարձել է Ալոնիմի անդամ[3][7] :

1940-1945 թվականներին ծառայել է Պաղեստինի «Հրեական ոստիկանությունում» («Նոթրիմ», եբրայերեն՝ נוטרים‎), որը ստեղծվել է բրիտանական վարչակազմի նախաձեռնությամբ։

Ռազմական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության պատերազմի ժամանակ ղեկավարել է վաշտ և մասնակցել Միշմար Հա Էմեք և Իզրեելյան հովտի մարտերին[8]։

Իսրայելի պետության հռչակումից հետո Մեիր Ամիթը միացավ Իսրայելի պաշտպանության ուժերին։ Որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Ստորին Գալիլեայի ճակատամարտին։ Վիրավորվել է Ջենինի համար մղվող մարտերի ժամանակ։ Մասնակցել է «Հորև» և «Ուվդա» գործողություններին[8]։

Նշանակվել է «Գոլանի» բրիգադի հրամանատարի տեղակալ[3][7]։ Պատերազմից հետո մնացել է բանակում։

Մեիմ Ամիթը ծառայել է հետևակում և տանկային զորքերում։ Եղել է Իսրայելի ռազմական սկզբունքներից մեկի հեղինակը` «Արա, ինչպես ես»։ 1950 թվականին ղեկավարել է «Գոլանի» բրիգադը։ 1951 թվականին Ամիթը հանդիպել է Հարավային զինվորական շրջանի հրամանատար, գեներալ Մոշե Դայանի հետ։ 1956 թվականին Սուեզի ճգնաժամի ժամանակ գլխավորել է գլխավոր շտաբի օպերատիվ բաժինը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Դայանը։ Ստանալով գեներալ-մայորի կոչում՝ ղեկավարել է Հարավային, ապա՝ Կենտրոնական շրջաններում[3][7][8]։

Ամիթը կարող էր դառնալ Գլխավոր շտաբի պետը՝ փոխարինելով Մոշե Դայանին, բայց 1958 թվականին՝ պարաշյուտային զորքերում պլանավորված վերապատրաստման ժամանակ, Ամիթի պարաշյուտը լրիվ չբացվեց։ Մեիրը կենդանի մնաց, բայց հոսպիտալներում անց կացրեց 18 ամիս։ Հոսպիտալից հետո անցել է թոշակի և մեկնել սովորելու Կոլումբիայի համալսարան։ 1961 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ թեզը կոչվել է «Կիբուցի կրթական համակարգի հետ բանակի կրթական համակարգի համեմատական վերլուծություն»[3][7] :

1962 թվականին «ԱՄԱՆ»-ի ռազմական հետախուզության պետ Խայիմ Հերցոգի հրաժարականից հետո Մոշե Դայանն այդ պաշտոնում առաջարկեց Մեիր Ամիթին։ Չնայած հետախուզական բոլոր ծառայությունների կուրատոր Իսեր Հարելի բացասական կարծիքին, որը վախենում էր, որ այդ թեկնածուն չունի հետախուզական փորձ, վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը, գլխավոր շտաբի պետ Ցվի Ցուրի առաջարկով, նշանակեց Մեիր Ամիթին՝ որպես ռազմական հետախուզության ղեկավար[3], որը նա ղեկավարեց ընդամենը 1 տարի։

Ամիթի ձեռքբերումներից մեկը բանակային հատուկ նշանակության ուժերի ստեղծումն էր։ Հասկանալով թշնամու թիկունքում հատուկ գործողությունների իրականացման կարևորությունը՝ Ամիթը օգնեց պատրաստել և վերազինել «269 ստորաբաժանումը» և աջակցեց հրամանատար Աբրահամ Արնանին։ Հետագայում այս միավորը կոչվեց Սայերետ Մաթքալ և դարձավ Իսրայելի Պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի հատուկ ստորաբաժանում [9]։

«Մոսադի» տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին մարտի 26-ին վարչապետ Բեն Գուրիոնի հետ՝ Եգիպտոսում աշխատող գերմանացի գիտնականների դեմ դիվերսիոն գործողությունների վերաբերյալ հակամարտությունից հետո, Իսեր Հարելը հրաժարական տվեց։ Մեիր Ամիթը նշանակվեց «Մոսադի» նոր տնօրեն, որը մինչև 1963 թվականի դեկտեմբերը միավորեց «Մոսադի» ղեկավարությունը և ռազմական հետախուզությունը[10]։

Ամիթի ղեկավարության ոճը սկզբունքորեն տարբերվում էր նախորդից։ Աշխատակիցների մի մասը, անձնապես հավատարիմ Հարելին, դուրս եկան, բայց Ամիթը արագ կարգավորեց աշխատանքը և ներգրավեց նոր աշխատակիցների[11]։ Ամիթը հատուկ ծառայությունների միջև շատ ստույգ բաշխեց խնդիրները, ներդրեց համակարգչային համակարգ, կազմակերպեց ռազմավարական պլանավորում և լիազորությունների պատվիրակություն[12]։ Ամիթի բարեփոխումները Վեցօրյա պատերազմի ընթացքում բերեցին իրենց արդյունքները, երբ Իսրայելի հետախուզությունը թշնամու մասին գիտեր գրեթե ամեն ինչ, որն անհրաժեշտ էր հաղթանակի համար։ «Մոսադ» գործակալները`Վոլֆգանգ Լոտցը Եգիպտոսում և Էլի Քոենը Սիրիայում հատուկ ներդրում կատարեցին[13][14][15]։ Զբաղվածության սկզբունքները փոխվեցին և հետախուզական սպաների ուսուցման համար բացվեց նոր ուսումնական հաստատություն։ «Մոսադի» աշխատակազմը աճեց՝ ռազմական հետախուզության մի շարք աշխատակիցների տեղափոխման պատճառով[16]։

Նույն ժամանակահատվածում «Մոսադը» արաբական ռազմական օդաչուների հավաքագրման համար մի շարք հաջողված գործողություններ իրականացրեց, որոնք, այնուհետև թռչելով Իսրայել, իսրայելցիներին հնարավորություն տվեցին ուսումնասիրել խորհրդային նորագույն ռազմական ինքնաթիռները, որ ծառայում էին արաբական երկրներում[17][18]։

Ամիթը Ռեուվեն Շիլոխայի «ծայրամասային հայեցակարգի» ակտիվ կողմնակիցն էր և օգտագործեց Ասիայի և Աֆրիկայի երկրներում հետախուզական աշխատանքների համար բացված ավելի քան 30 դեսպանատներ։ Բացի այդ, հետախուզական ծառայողներն աշխատել են այն երկրներում, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ չկային։ Ամերիկացիների օգնությամբ, որոնց հետ «Մոսադը» կիսում էր հետախուզական տվյալները, Աֆրիկյան մայրցամաքում ծավալվեց լայնածավալ գործունեություն։ Ասիայում «Մոսադը» բացեց նստավայր Սինգապուրում, ստեղծեց գաղտնի կապեր Հնդկաստանի և Ինդոնեզիայի գաղտնի ծառայությունների հետ[19][20]։

Փարիզում 1965 թվականի հոկտեմբերին մարոկկացի ընդդիմադիր Մահդի Բեն Բարկայի առևանգման մեջ «Մոսադի» մասնակցությունն առաջացրեց Ֆրանսիայի նախագահ Շառլ Դե Գոլի զայրութը և զգալիորեն ազդեց իսրայելա-ֆրանսիական հարաբերությունների վրա։ Մասնավորապես, փակվեց Փարիզում «Մոսադի» նստավայրը, որը ծանր հարված էր կազմակերպության համար։ Իսրայելում, սակայն, հանրային սկանդալից խուսափեցին։ Իսեր Հարելը, որը  վարչապետ Լևի Էշկոլի հետախուզության և հակաահաբեկչական պայքարի գործերով խորհրդականն էր, պահանջեց Մեիմ Ամիթի հրաժարականը, որի հարաբերությունները Հարելի հետ խիստ լարված էին դեռևս 1963 թվականից։ Արդյունքում, Հարելը հրաժարական տվեց՝ այս անգամ վերջապես ավարտելով իր աշխատանքը անվտանգության մարմիններում[19][21][22]։

Ամիթի պաշտոնավարման ժամկետը ավարտվեց 1968 թվականին։ Նրա պաշտոնավարման շարունակումը վարչապետ Լևի Էշկոլը հրաժարվեց ընդլայնել՝ հղում կատարելով Բեն Բարկի գործին և մի շարք այլ սխալների ու ձախողումների։ Մի շարք փորձագետների կարծիքով, «Մոսադի» երկու տասնամյակ հեղինակավոր և անկախ ղեկավարներից հետո վարչապետը ցանկացավ տեսնել այս պաշտոնում ավելի վերահսկելի անձի[19][23]։

Թոշակառու[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին՝ հրաժարականից հետո, Մեիր Ամիթը դարձավ իսրայելական խոշորագույն «Կոոր Ինդուստրիես» արդյունաբերական ընկերության նախագահ[12]։

1976 թվականին Շինուի փոփոխության շարժումը համախմբվեց Ժողովրդավարական շարժման հետ։ Միավորված շարժումը կոչվեց «Հա-Թուա խա-դեմոկրատիտ լե-շինույ» (կրճատ «ԴԱՇ»)։ Մեիր Ամիթը միացավ նոր կուսակցությանը և 1977 թվականի հունիսի 13-ից մինչև 1981 թվականի հուլիսի 20-ն ընտրվեց Քնեսեթի պատգամավոր։ Քնեսեթում Ամիթը եղել է արտաքին գործերի և անվտանգության հանձնաժողովի անդամ։ Մինչև 1978 թվականի սեպտեմբերի 15-ը ծառայել է որպես տրանսպորտի և կապի նախարար[6]։

1982 թվականին Ամիթը վերադարձավ բիզնես և նախաձեռնեց առաջին իսրայելական տիեզերական հաղորդակցության արբանյակի ծրագրավորումը[12]։ 1993-2009 թվականներին եղել է Իսրայելի հեռահաղորդակցության Սփեյսքոմ ընկերության նախագահ։

2003 թվականին դարձել է Իսրայելի պետական մրցանակի դափնեկիր` պետական և հասարակական գործունեության համար[8]։

Ղեկավարել է Իսրայելի հատուկ հետազոտությունների կենտրոնը[24]։

Մահացել է հուլիսի 17-ին՝ 88 տարեկան հասակում[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ מאיר עמית (סלוצקי)Knesset.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Плакс А. Меир Амит — легендарный человек «Моссада». Часть 1 // Каскад. —Нью-Йорк, 12-05-2005. Архивировано из первоисточника 26 Մայիսի 2005.
  4. Маркиш Д. Пароль? — «Нет выхода» // Известия. —М., 1999. — В. 227. — С. 1. Архивировано из первоисточника 7 Սեպտեմբերի 2014.
  5. Шалит Ш. «Самый сильный из поколенья» // Беркович Е. М Еврейская старина : альманах. — Июнь 2005. — № 6 (30).
  6. 6,0 6,1 «Депутат Кнессета, Меир Амит». Кнессет. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Прохоров, 2003, էջ 102
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Скончался экс-глава «Мосада» Меир Амит». NEWSru.com. 17 июля 2009. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. Прохоров, 2003, էջ 134-135
  10. Прохоров, 2003, էջ 69, 135
  11. Прохоров, 2003, էջ 69-70, 103
  12. 12,0 12,1 12,2 Прохоров, 2003, էջ 103
  13. Морис Коэн. (6 августа 2006). «С мыслью о брате». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 30 октября 2008-ին.
  14. Сергей Кулида. (16 мая 2005). «Израильский Зорге: жизнь и судьба». Радио Свобода. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 30 октября 2008-ին.
  15. Сергей Граб. (2000 год). «Секретные службы Израиля». Досье секретных служб. Информационный центр «Ближний Восток». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 1 ноября 2008-ին.
  16. Прохоров, 2003, էջ 70
  17. Альберт Плакс. «Из операций израильской разведки». Каскад. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 3 февраля 2009-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  18. Doron Geller. «Stealing a Soviet MiG». Jewish Virtual Library (անգլերեն). American-Israeli Cooperative Enterprise. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 3 февраля 2009-ին.
  19. 19,0 19,1 19,2 Альберт Плакс. «Меир Амит — человек-разведка». Каскад. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 4 февраля 2009-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  20. Прохоров, 2003, էջ 72
  21. Владимир Фромер. (март 2003). «Солдат в Моссаде». Иерусалимский журнал. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 30 октября 2008-ին.
  22. Эфраим Ганор. «От тепла к холоду». Мой Израиль. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 30 октября 2008-ին.
  23. Прохоров, 2003, էջ 77
  24. «Экс-глава «Мосада»: «Не обольщайтесь термином терроризм — мы ведем Третью мировую войну»». NEWSru.com. 28 марта 2006. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  25. «Former minister, Mossad chief Meir Amit dead at 88» (անգլերեն). Ynet News. 07.17.09. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Прохоров Д. П. Спецслужбы Израиля. — Москва: Олма-пресс, 2003. — 384 с. — (Досье. Спецслужбы мира). — 3000 экз. — ISBN 5765421024

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեիր Ամիթ» հոդվածին։