Գոլանի բրիգադ
Jump to navigation
Jump to search
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Գոլանի» 1-ին հետևակային բրիգադ (եբր.՝ חטיבת גולני), 1948 թվականի փետրվարի 28-ին կազմավորված Իսրայելի պաշտպանության բանակի հետևակային բրիգադ։ Տեղակայված է Հյուսիսային ռազմական շրջանում։
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրիգադի կազմի մեջ են մտնում.
- «Բարակ» 12—րդ հետևակային գումարտակ,
- «Գիդեոն» 13—րդ հետևակային գումարտակ,
- «Հա-Բոքիմ հա-ռիշոն» 51-րդ հետևակային գումարտակ,
- «Էգոզ» հատուկ նշանակության 621-րդ գումարտակ,
- 631-րդ հետախուզական գումարտակ (եբր.՝ גדס"ר գադսար), որը ընդգրկում է. հետախուզական վաշտ (եբր.՝ פלס"ר պալսար) («Սայերեթ Գոլանի»), հակատանկային վաշտ (եբր.՝ פלנ"ט պալնաթ) և ինժեներային վաշտ (եբր.՝ פלחה"ן պալխահան),
- Բրիգադի մարզաբազան (եբր.՝ בא"ח גולני բահ Գոլանի);
- Բրիգադի ենթակայության կապի վաշտ (եբր.՝ פלחי"ק պալխիկ)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գոլանի բրիգադայի պաշտոնական կայքը Archived 2011-02-11 at the Wayback Machine. (եբրայերեն)