Ռամատ Գան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
եբրայերեն՝ רמת גן
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսրայել Իսրայել
Ներքին բաժանումKiryat Borochov?, Tel HaShomer?, Kfar Azar?, Qiryat Krinitzi?, Ramat Ef'al?, Merom Nave?, Diamond Exchange District? և Tel Binyamin?
Հիմնադրված է1921 թ.
Մակերես12 կմ²
ԲԾՄ34 մետր
Բնակչություն159 200 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ52001–52199
Պաշտոնական կայքhandasa.ramat-gan.muni.il/Pages/default.aspx(եբրայերեն)
Ռամատ Գան (Իսրայել)##
Ռամատ Գան (Իսրայել)

Ռամատ Գան (եբրայերեն՝ רמת גן‎, բառացի՝ «Այգու բարձունք»), քաղաք Իսրայելի կենտրոնական Գուշ-Դան ագլոմերացիայում։ Գտնվում է Թել Ավիվից արևելք՝ Ղիվաթայմ, Գիվաթ Շմուել, Բնեյ-Բրակ և Կիրյատ-Օնո քաղաքների մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Ռամատ Գանը հիմնվել է որպես մաշավ (գյուղատնտեսական բնակավայր)։ Որոշ ժամանակ անց Ռամատ Գանը ագրարային տնտեսությունից անցավ առևտրային և արդյունաբերական տնտեսության։ 1926 թվականին բրիտանական մանդատը ճանաչեց Ռամատ Գանի տեղական ինքնակառավարման խորհուրդը։

1950 թվականին բնակավայրն ստացավ քաղաքի կարգավիճակ։ 1950-ական թվականներին հիմնվել էին Ազգային այգին և մարզադաշտը, որտեղ անցկացվում էին Մակկաբիադի բացումները։ 1961 թվականին՝ քաղաքի կառավարական սահմանների ընդարձակման արդյունքում, նրա տարածքում հայտնվեցին Բար-Իլանի անվան համալսարանը, և Հաիմ Շիբայի անվան բժշկական կենտրոնը. «Շիբա» բուժկենտրոնը ամենախոշորն է Մերձավոր Արևելքում։ 1968 թվականին բացված Իսրայելի ալմաստի բորսան այսօր ամենախոշորն է աշխարհում։ Ռամատ Գանում է տեղակայված սաֆարի կենդանաբանական այգին, որտեղ կենդանիները պահվում են բնական պայմաններում։ Պետության մասշտաբով կրթության մակարդակը շատ բարձր է։ Կենսամակարդակը նորմայից բարձր է։ Քաղաքապետը Իսրաիլ Զինգերն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով 2018 թվականի սկզբին բնակչության թիվը կազմում էր 156 277 մարդ։

Ալմաստի բորսայի կառույցների համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ Թել Ավիվին հարող տարածքում, կենտրոնացված են երկնաքերեր։ Դրանց թվին է պատկանում «Մոշե Ավիվը» («Քաղաքային դարպասներ») Իսրայելի ամենաբարձր կառույցը, որի բարձրությունը 244 մետր է[2], ինչպես նաև ալմաստի բորսայի կառույցը, «Լեոնարդո» հյուրանոցը, բարձրագույն տեխնոլոգիաների ձեռնարկությունները։ Այս տարածքը ունի նաև գիշերային ակումբների և ապօրինի ազարտային խաղերի կենտրոնի համբավ, սակայն 2006 թվականին մարդկանց վաճառքի պատժի օրենքը խստացվեց[3], և շնորհիվ ոստիկանության՝ այս շրջանում այդպիսի գործունեությունը դադարեցվեց[4]։

Զարգացման ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ամերիկացի Դոնալդ Թրամփը հայտարարեց քաղաքում «en:Elite Tower» (ավելի վաղ՝ «Թրամփ Պլազա Թաուեր») գրասենյակներով և շքեղ բնակարաններով հագեցած 70 հարկանի աշտարակի կառուցման մասին։ Այն կկառուցվի պատմական «Էլիտ» հրուշակեղենի գործարանի տեղում՝ դառնալով Իսրայելի ամենաբարձր կառույցը։ Այս տարածքի պատմության հիշողության պահպանման համար աշտարակի առաջին հարկերում նախատեսվում է բացել շոկոլադի թանգարան[5][6]։ Համաձայն ծրագրի՝ կառուցումը կավարտվի 2017 թվականին։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում այն մարզադաշտերից մեկը, որտեղ իր խաղում է Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Այն երկրի ամենամեծ մարզադաշտն է, և Իսրայելի երեք մարզադաշտերից մեկը, որոնք համապատասխանում են ֆուտբոլային խաղերի անցկացման համար միջազգային չափանիշներին։

Նրա տարողունակությունը 41 583 մարդ է։ Մարզադաշտի ճարտարապետը Այվոր Շոու Ֆրիբան է։ Մարզադաշտը կառուցվել է 1951 թվականին։ Իր ներկայիս տեսքը այն ստացել է 1982 թվականի վերակառուցումից հետո։ Ժամանակի ընթացքում հանդիսատեսի նստատեղերը և մարզադաշտի ներսի զարդարանքը բարելավվել է։ Բացի սպորտային միջոցառումներից՝ մարզադաշտում կայանում են նաև երաժշտական միջոցառումներ։

Ռամատ Գանի բազմաթիվ սպորտային կառույցների թվում՝ քաղաքային սպորտի սրահ «Մարոմ Նավե»-ն, սարքավորված է 380 հանդիսատեսի հաշվով։ «Մարոմ Նավե»-ի մարզադաշտում տեղի են ունենում մարզումներ և բասկետբոլի, մինի-ֆուտբոլի, վոլեյբոլի, հանդբոլի մրցումներ, ինչպես նաև մշակութային և թատերական միջոցառումներ[7]։

2014 թվականի հունվարին «Մարոմ Նավե» սպորտային համալիրում մարզվել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը[8]։

Քաղաքապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Կրինիցի 1926-1967
Իսրաիլ Պելեդ 1967—1983
Ուրի Ամիտ 1983—1989
Ցվի Բար 1989—2013
Իսրաիլ Զինգեր 2013-մինչ օրս

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]