Սիոնիստական ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիոնիստական ֆորում

Սիոնիստական ֆորում (ռուս.՝ Сионистский форум), Իսրայելի ռուսախոս հայրենադարձների շարժումները միավորող խոշորագույն հասարակական կազմակերպությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1988 թվականի մայիսի 1-ին ռուսախոս հայրենադարձներ Յոսեֆ Մենդելևիչի, Շմուել Ազարխի, Յուրի Շտերնի, Վլադիմիր Գլոզմանի և Ժենյա Ֆինկելբերգի նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը գլխավորել է Նաթան Շչերանսկին։ Ֆորումը միավորել է այն ժամանակ գոյություն ունեցած համարյա բոլոր ռուսախոս կազմակերպությունը։ Ժամանակի հետ միավորումը ճեղքվել է և նրա անդամների մի մասը մնացել է ֆորումի ներքո, իսկ մյուս՝ հրաժարվել է միանալ։

1990-ականներին Շչարանսկին գլխավորում է Իսրայել բա-ալիա քաղաքական շարժումը և դուրս է գալիս Ֆորումից։ Նախագահ է դառնւոմ հայտնի իրավապաշտպան Իոսիֆ Մենդելևիչը։ 2001 թվականին Քնեսեթի պատգամավոր է դառնում Միխայիլ Նուդելմանը, ում ղեկավարությանտակ Ֆորումի կտրուկ նվազել է։ 2003 թվականի դեկտեմբերի 3-ի IV-րդ համագումարին որոշում է կայացվել միացնել Սիոնիստական ֆորումը և հայրենադարձների խոշորագույն կազմակերպությունը՝ «ԽՍՀՄ/ԱՊՀ-ից գաղթած հայրենադարձների համաիսրայելական միավորում»։

2003 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Թել Ավիվում տեղի է ունեցել Ռուսախոս իսրայելցիների (հայրենադարձների) ֆեդերացիայի կազմակերպչական համաժողովը, որը միավորել է «ռուսական փողոցի» երկու խոշորագույն կազմակերպությունները՝ Հայրենադարձների համաիսրայելական միավորումը և Սիոնիստական ֆորումը։ Առաջին նախագահ է ընտրվել Սոֆա Լանդվերը։

Այժմ Ռուսախոս իսրայելցիների համաիսրայելական ֆեդերացիան ԽՍՀՄ-ից և ԱՊՀ երկրների գաղթած հայրենադարձնրեի խոշորագույն կազմակերպույթունն է և ունի 32 բաժանմունքը ամբողջ Իսրայելում։